Մայրենիի ֆլեշմոբ 10.09.2021

1. Բառերը դասավորի՛ր այբբենական կարգով: Տերև, աշուն, խաղող, անձրև, խնձոր, մշուշ, ճանապարհ:

Տերև, աշուն, խաղող, անձրև, խնձոր, մշուշ, ճանապարհ:

2. Նշված բառերից մեկում «իկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր այդ բառը.

3. Լուծի՛ր գաղտնագիրը և կարդա՛ ասացվածքը: Օգնություն՝ Գաղտնագիրը գտնելու, կարդալու համար պետք է հիշել, որ հայերենի այբուբենի յուրաքանչյուր տառ ունի իր անունը: Վովեվ այբշախեայբտյունինի, նուայբ կենուտյունինի:

Ով աշխատի, նա կուտի:

4. Պատումով կամ տեսանյութով ներկայացրո՛ւ, գովազդի՛ր ամառային արձակուրդի ընթացքում կարդացածդ ամենասիրելի գիրքը, խորհո՛ւրդ տուր ընկերներիդ կարդալ այն: Աշխատանքդ տեղադրի՛ր բլոգումդ, հղումն էլ՝ պատասխանի դաշտում:

Իմ կարդացած գրքերը

5. Ո՞վ է նկարում պատկերված: Պատմի՛ր, թե ինչ գիտես նրա մասին: Իսկ գիտե՞ս, որ նկարում պատկերված հեղինակն ու Հովհաննես Թումանյանը նույն տարում են ծնվել՝ 1869 թվականին:

Նկարում պատկերված է Կոմիտասը: Կոմիտասը (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է։ Կոմիտասի ստեղծագործական ոճը յուրահատուկ է իր տեսակի մեջ։ Հիմնվելով հայ ավանդական երաժշտական մշակույթի առանձնահատկությունների վրա՝ նա հայտնաբերեց հարմոնիայի և պոլիֆոնիայի կիրառման նոր և հարուստ հնարավորություններ, որոնք պատշաճ էին հայ երաժշտական մտածողությանը։ Անգնահատելի է Կոմիտասի ավանդը բանահավաքչության գործում։ Շրջելով հայաբնակ բազմաթիվ բնակավայրերով՝ հմուտ երաժիշտը ձայնագրել է հայ ժողովրդական երգարվեստի տարբեր ժանրերի պատկանող մի քանի հազար երգ՝ այսպիսով մոռացումից փրկելով հայ ժողովրդի ստեղծած մի ամբողջ մշակույթ։

6. Ավարտի՛ր հայկական առած-ասացվածքները: Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ … Աղվեսի բերանը խաղողին չի հասնում, ասում է՝ … Ամեն փայտ շերեփ չի դառնա, ամեն սար՝ … Ով ալարի, ոչ …

Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին: Աղվեսի բերանը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է: Ամեն փայտ շերեփ չի դառնա, ամեն սար՝ Մասիս: Ով ալարի, ոչ դալարի:

7. Ընտրի՛ր նախորդ առաջադրանքի առած-ասացվածքներից մեկը և մի պատմություն հորինի՛ր:

Մի անգամ աղվեսը որոշում է բանաստեղծություններ գրել և գնում է բանաստեծ շան մոտ: Շունը ասում է, որ սկզբում աղվեսը պետք է սովորի տառերը գրել: Աղվեսը համաձայնում է և նստում, որ սովորի գրել տառերը: Աղվեսի մոտ լավ չի ստացվում գրել տառերը և նա ասում է.

Գրելը իմ թաթը ցավեցնում է, չեմ ուզում բանաստեղծ դառնալ: Ես, ավելի լավ է, քանդակեմ:
Աղվեսը գնաց քանդակագործ արջի մոտ: Արջը ասաց, որ աղվեսը պետք է սկզբում սովորի աշխատել կավով: Աղվեսը համաձայնում է և սկսում սովորել, բայց լավ չի ստացվում պատրաստել կավից: Աղվեսը ասում է.
-Կավը ձեռքերս կեղտոտում ,է ես չեմ ուզում քանդակել:
Ու աղվեսը ոչինչ չի սովորում:

Աղվեսի բերանը խաղողին չի հասնում, ասում է՝խակ է:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s