Խնդիր 1.Իմ հայրիկը ծնվել է 1984թ., իմ մայրիկը ծնվել է 1988թ., ես ծնվել եմ 2012թ., իմ եղբայրը ծնվել է 2016թ.:Որքա՞ն է մեր տարիքների գումարը:
Լուծում՝
2021-1984=37
2021-1988=33
2021-2012=9
2021-2016=5
5+9+33+37=84
Պատ.՝ 84:
Խնդիր 2. Ես 9 տարեկան եմ, մայրիկս 33 տարեկան է: Հայրիկս մայրիկիցս մեծ է 4 տարով, իսկ ես մեծ եմ եղբորիցս 4 տարով: Որքա՞ն է մեծ հայրիկս եղբորիցս:
Լուծում՝
33+4=37
9-4=5
37-5=32
Պատ.՝ 32 տարով:
Խնդիր 3. Մայրիկս ծնվել է 1988 թվականին, իսկ հայրիկս 1984 թվականին: Երբ ես ծնվեցի մայրիկս 24 տարեկան էր, իսկ հայրիկս՝28: Ո՞ր թվականին եմ ես ծնվել:
Լուծում՝
1988+24=2012
1984+28=2012
Պատ.՝ ես ծնվել եմ 2012 թվականին:
Խնդիր 4. Ես ծնվել եմ 2012թ., իսկ իմ եղբայրը ծնվել է 2016թ.: Երբ որ նա ծնվեց քանի՞ տարեկան էի ես:
Լուծում՝
2016-2012=4
Պատ.՝ 4 տարեկան:
Խնդիր 5. Իմ հայրիկը ծնվել է 1984թ., իմ մայրիկը ծնվել է 1988թ., ես ծնվել եմ 2012թ., իմ եղբայրը ծնվել է 2016թ.:Ո՞վ է մեր ընտանիքի ամենամեծը և ով է մեր ընտանիքի ամենափոքրը:
Լուծում՝
2021-1984=37
2021-1988=33
2021-2012=9
2021-2016=5
Պատ.՝ Ամենամեծը հայրիկն է,իսկ ամենափոքրը եղբայրը: