Համբարձման ծես.երգեր

Համբարձման ծեսի նախագիծը՝Մարիամամ Մնացականյանի բլոգում

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԵՐԳԵՐ

ՀԵ՜Յ, ԻՄ ՆԱԶԱՆ
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծովի ձըկնակը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.
Գիշերով փախչող աղջիկ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Հետիդ ընկերը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:
Արտի միջակը խոտ է,
Ծաղիկը խընկահոտ է,
Էրթանք ծաղիկ քաղելու,
Քանի Համբարձում մոտ է:

Continue reading “Համբարձման ծես.երգեր”

զատկական երգեր

Զնկլիկ

Զնկլիկ, օրոճ եմ շարե,
Զնկլիկ, գոտիս եմ կարե,
Զնկլիկ, պատը ծագեցին,
Զնկլիկ, հարսին հանեցին:
Տարան, փող տանին, Զատկին կբերեն,
Տարան, փող տանին, Զատկին կբերեն:
Հարսին հանին քողերով,
Զնկլիկ, կարմիր սոլերով,
Զնկլիկ, նախշուն թաթերով,
Զնկլիկ, դեղին մոմերով:
Տարան, փող տանին, Զատկին կբերեն,
Տարան, փող տանին, Զատկին կբերեն:
Հավարն հասավ վերին թաղ,
Հարսնառն էկավ փախեփախ,
Հարսին առան ու տարան,
Տարան հարի Ապարան:
Տարան, փող տանին, Զատկին կբերեն,

Տարան, փող տանին, Զատկին կբերեն:

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ

Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ
Ճաշիկ, դու պաղի,
Սարակ դու քաղի:
Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ
Զատկե զատիկ է,
Նավակատիկ է:
Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ
Զատկե զատիկ է,
Չամչե հատիկ է:
Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,
Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ
Զատկի ձուն ներկի,
Դրկիցին տվի:
Զա՛րկ, բոլոճիկ, զարկ,

Դու զարկ, ես խաղամ: – 2անգամ

Բարի լույսի զանգեր զարկին

Բարի լույսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անու՜շ, անու՜շ,
Լույսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անու՜շ, անու՜շ:
Առուն հովտեն փախուստ կտա
Գըլգըլալեն անու՜շ, անու՜շ,
Բարակ հովը կըշընկշընկա
Զըլզըլալեն անու՜շ, անու՜շ:
Երամ կապած կռունկն եկավ
Կըռկըռալեն անու՜շ, անու՜շ,
Տաղ կըկարդա քարեն կաքավ

Կըղկըղալեն անու՜շ, անու՜շ:

Յալալի

Յալալի, տերն հարություն է առել,Յալալի, հավը կարմիր է ածել,Յալալի, Պողոսն երազ է տեսել,Յալալի, Պողոս, երազդ ի բարի,Յալալի, շնորհավոր Ձեր Զատիկ,Յալալի, Ձեր Զատիկն ու մեր Զատիկ։

Յալալի, ախպերս ուր է, ուր է,Յալալի, պառկել բաղչան ի քուն է,Յալալի, նըխշուն բարձը գլխուն է,Յալալի, ջուր վերևոք անցել է,Յալալի, նըխշուն բարձը թրջել է,Յալալի, ախպորս քնից հանել է,Յալալի, ախպեր, ելի էդ քնից,Յալալի, գինի խմի էս գավից,Յալալի, գինին անապակ խմի:Յալալի․․․

Բոբիկ ջուր մի էրա

Բոբիկ ջուր մի էրա, բոբիկ ջուր մի էրա,Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

  1. Ձեր բաղի դուռը բաց է, բոբիկ ջուր մի էրա,Ոտներդ շաղով թաց է, բոբիկ ջուր մի էրա,Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Continue reading “Բոբիկ ջուր մի էրա”

Սել (սայլ)

Carro romagnolo.jpg

Հայաստանի բրոնզեեդարյա հնավայրերից հայտնաբերվել են ինչպես երկանիվ, այնպես էլ քառանիվ սայլեր ու դրանց առանձին մասեր։ Նախնական սայլերի անիվները պատրաստել են հոծ տախտակից։ Թեթև և դյուրաշարժ դարձնելու համար հետագայում պատրաստել են ճաղավոր անիվներ, որոնք պտտվել են անշարժ սռնու շուրջ։ Փայտյա անիվը ամրացնելու համար եզրերը պատել են կաշվով, հետագայում՝ մետաղյա օղերով։ Continue reading “Սել (սայլ)”

Հաց

Հաց, առաջին անհրաժեշտության սննդամթերք, որը պատրաստվում է հացահատիկների ալյուրից ստացված խմորից և երբեմն նաև այլ հավելյալ բաղադրիչներից։ Խմորը պատրաստում են ալյուրով, ջրով ու աղով, երբեմն ավելացնելով շաքար, յուղ, կաթ և այլ մթերքներ։ Հիմնականում օգտագործվում է ցորենի և աշորայից, սակավ՝ եգիպտացորենի և գարու ալյուրը։ Հաց ստանալու համար պատրաստի խմորը թխում են, սակայն կան հացի տարբեր տեսակներ, որոնք պատրաստման այլ տեխնոլոգիա ունեն. օրինակ պուրիների խմորը տապակում են, մանթուների խմորը՝ շոգեխաշում, տորտիլաներինը՝ անձեթ թավայի վրա օդ թռցնելով տապակում և այլն։

Continue reading “Հաց”

պԱՐԵՐԳԻ ՏԵՔՍՏԵՐ

Անձրևն եկավ

Անձրևն եկավ շաղալեն,
Ուռ ու տերև դողալեն.
Վա՜յ, լե՛, լե՛, լե՛, լե՛,
Լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛, լե՛,
Հրես եկավ իմ ախպեր,
Ալ ձին տակին խաղալեն:
Վա՜յ, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛,
Լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, լօ՛, ջա՜ն…
Խալիչեքը փռել եմ,
Նախշուն բարձեր շարել եմ

Continue reading “պԱՐԵՐԳԻ ՏԵՔՍՏԵՐ”

Ամառային ճամբարի երաժշտական նախագծային երգեր, նախագծեր

Մայիսի 31-հունիսի 7-ը

Ճամբարի առաջին շաբաթ՝ 27.05-4.06

«Հակաբացիլ Կոմիտաս» ամենամյա երաժշտական նախագիծ

Նախագծի առաքելությունը ամենայն հայոց երգահանի` մեծն Կոմիտասի ստեղծագործությունները հանրայնացնել, տարածելն է` պահպանելով ազգային երգի բարձրաճաշակ միասնականությունը:

Continue reading “Ամառային ճամբարի երաժշտական նախագծային երգեր, նախագծեր”