Թափառումներ Էջմիածին քաղաքում

processed-bdf4a8fe-19f1-496c-a95c-88fc80159fdf_8pkmR0hs

Մենք այսօր գնացել ենք Էջմիածին քաղաք: Մենք կանգառներ արեցինք Սուրբ Հռիփսիմեում, Սուրբ Մարիանե խոնարհված եկեղեցում, Մայր աթոռում, Մայր աթոռի գանձարան-թանգարանում, Կոմիտասի արձանի մոտ և Սուրբ Շողակաթում: Ինձ ամենաշատը դուր եկավ Մայր աթոռի գանձարան-թանգարանը: Այնտեղ ես իմացա նոր և շատ հետաքրքիր փաստեր: Մարիանե եկեղեցու փլատակների մոտ մենք երգեցինք շարականեր, իսկ Կոմիտասի արձանի մոտ նրա երգերից մեկը: Գանձարան-թանգարանից հետո մենք պիցցա կերանք: Իմ օրը անցավ շատ լավ:

processed-58c441c3-eb73-45e0-9317-b7a48920c124_0vsqczPn

processed-bb2777d9-376b-47c8-8254-d801fbcbdf4f_oAkqQg7y

Հայրենագիտության հաշվետվություն

Մենք այս տարի անցել ենք նախնադարի մասին, Մեծ Հայքի մասին, Տիգրան մեծի, Վաղարշապատի, Արտաշես առաջինի, Արգիշտի Ա-ի, Ալեքսանդր Մակեդոնացու և շատ ուրիշ թագավորների մասին: Անցել ենք պոմպեյի մասին:

Պոմպեյ քաղաքի հրաբուխը | Մերի Միքայելյանի բլոգ

Պոմպեյ (քաղաք) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Continue reading “Հայրենագիտության հաշվետվություն”

Հարցերի պատասխաններ

1. Առևտրական ճանապարհները:

2. Որպեսզի իմանային գյուղերի և ագարակների սահմաննները:

3. Նորաստեղծ Արտաշատում կառուցվեց տաճար, նա ստեղծեց Արտաշատ քաղաքը, ստեղծեց սահմանաքարերը և բաժանեց մեծ Հայքը 120 մասերի:

4. Արտաշեսը գնում է այն տեղը, որտեղ Արաքսը և Մեծամորը խառնվում են և այնտեղ բլուրը հավանելով քաղաք է շինում և իր անունով կոչում է Արտաշատ: Այնտեղ մեհյան է կանգնեցնում և Բագարանից այնտեղ է փոխադրում Արտեմիսի արձանը և բոլոր հայրենական կուռքերը:

Հայրենագիտության կիսամյակային հաշվետվություն

Ես շատ եմ սիրում Հայրենագիտություն առարկան, այն իմ ամենասիրելի դասերից է: Ես միշտ սովորում եմ դասերս և դպրոցում պատմում: Բոլոր թեմաներն էլ հետաքրքիր էին և շատ բովանդակային: 

Հին աշխարհի 7 հրաշալիքները

Աշխարհի 7 նոր հրաշալիքները

Աշխարհի 7 հրաշալիքները իմ պատկերացմամբ

Աստվածներ և հերոսներ Հայկականդիցարանի աստվածներ և հերոսներ

Որդան կարմիր

Գրիգոր Լուսավորիչ, Մովսես Խորենացի, Մեստրոպ Մաշտոց

Խաչքար

Continue reading “Հայրենագիտության կիսամյակային հաշվետվություն”

Բագրատունիներ

Ուշադի՛ր նայեք Երևանի հատակագծից այստեղ բերված
հատվածին։ Տեսնում ենք, որ
Բագրատունյաց և Արշակունյաց
պողոտաները հատվում են։ Դա
կարծես խորհրդանշում է մեզանից ավելի քան 1125 տարի առաջ
տեղի ունեցած պատմական կարևոր մի իրադարձություն՝ Աշոտ I
Բագրատունու գահակալությամբ
Հայոց անկախ թագավորության
վերականգնումը։

Continue reading “Բագրատունիներ”

Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ

Տրդատ III Մեծ
Տրդատ I-ի նշանավոր հաջորդներից էր Տրդատ III Մեծը
(298–330թթ.):
Արշակունյաց արքայազն Տրդատը` ապագա Տրդատ III Մեծը, մանուկ հասակից մեծանում ու դաստիարակություն է ստանում Հռոմում։ Այստեղ նա ռազմական արվեստ է սովորում, հմտանում զենքի գործածության մեջ։ Ֆիզիկական մեծ ուժով ու ճարպկությամբ օժտված Տրդատը հաճախ էր մասնակցում կրկեսային մրցումների և միշտ հաղթանակով ավարտում դրանք։ Տրդատը նաև քաջ ռազմիկ էր ու խիզախ պատերազմող։ Այնպես պատահեց, որ գերմանական ցեղերի թագավորը մեծ զորքով պատերազմի դուրս եկավ Հռոմի դեմ։
Նա հռոմեական կայսրին առաջարկեց` որպեսզի զորքերը չտուժեն, իրենք երկուսով դուրս գան մենամարտի։ Ով հաղթի, այդ կողմն էլ կհամարվի հաղթանակած։ Նկատի ունենալով Տրդատի քաջագործությունները՝ կայսրը կարգադրեց արքայական թիկնոց հագցնել նրան, զարդարել կայսերական պատվանշաններով։ Այդպես, հանդերձավորված իբրև «հռոմեական կայսր», Տրդատը մենամարտի դուրս եկավ գերմանացիների թագավորի դեմ և հաղթեց նրան։ Հռոմեական կայսրը մեծ պարգևներ ու թագ շնորհեց Տրդատին և արքայական պատիվներով ու օգնական զորքով ուղարկեց հայրենի երկիր` Հայաստան։ Դրանից հետո Տրդատ թագավորը մի շարք հաղթանակներ տարավ պարսից զորքերի դեմ, դուրս քշեց նրանց Հայաստանի
սահմաններից և վերադարձրեց հայրենի պետության գահը։
Տրդատ III-ը խոհեմ և հեռատես քաղաքական գործիչ էր։ Ճիշտ կողմնորոշվելով ստեղծված իրավիճակում՝ նա կարևոր և վճռական քայլ է կատարում. 301թ.` նրա օրոք Հայաստանը պետականորեն ճանաչում է քրիստոնեությունը։ Հայոց առաջին կաթողիկոսը Գրիգոր Լուսավորիչն էր: Continue reading “Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ”

Արշակունիներ

Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ
արքայատոհմը Արշակունիներն էին։
Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր թագավորներ է տվել. Տրդատ I,
Վաղարշակ, Տրդատ III Մեծ, Արշակ II,
Պապ, Վռամշապուհ և ուրիշներ։ Ժողովուրդը նրանց մասին բազմաթիվ զրույցներ ու
առասպելական պատմություններ է ստեղծել։ Նրանց հերոսական գործերը չեն մոռացել հետագա սերունդները։ Երևանի լայնահուն փողոցներից մեկը, ի պատիվ հայ
Արշակունի թագավորների, այդպես էլ կոչվում է` Արշակունյաց պողոտա։
Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում շատ նշանավոր գործեր են կատարվել։ Այսպես, Վաղարշակ թագավորը հիմնադրել է Վաղարշապատ քաղաքը, որն այսօր էլ կա։

Continue reading “Արշակունիներ”