Մայրենիի գիտելիքների ստուգատես

Առաջադրանք 1 (3 միավոր)

Բլոգումդ բա՛ց արա «Մայրենիի ստուգատես» էջ։

Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ ծավալուն (կարող է լինել թե՛ գեղարվեստական, թե՛ գիտական, թե՛ տեղեկատվական և այլն), կարդա՛ այն։ Բանավոր պատասխանի՛ր տրված հարցերին ու այդ ամբողջ ընթացքը տեսագրիր՝

  • Ներկայացրո՛ւ, պատմի՛ր կարդացածդ նյութը։
  • Կայի՞ն անծանոթ բառեր։ Եթե կան, որո՞նք են, ինչպե՞ս գտար բացատրությունը։
    Եթե  լինում են, ինչպե՞ս ես գտնում բացատրությունը։
  • Կարո՞ղ ես կիրառել քո կարդացածը։ Եթե այո՝ որտե՞ղ, ինչպե՞ս։
  • Ո՞ւմ կառաջարկեիր կարդալ այդ նյութը։
  • Կարդա՛ մի հատված այդ նյութից, ի՞նչ ես կարծում՝  ինչպե՞ս ես կարդում։

Առաջադրանք 2 (2 միավոր)

Ներկայացրո՛ւ ձայնագրություն՝ պատմելով դպրոցում քո սիրելի վայրի մասին։ Ինչո՞ւ է այն սիրելի։

Առաջադրանք 3 (2 միավոր)

Ներկայացրո՛ւ այս տարվա քո ամենահաջողված նախագիծը, պատմի՛ր ընթացքի մասին տեսանյութի տեսքով։

Առաջադրանք 4 (3 միավոր)

Հորինի՛ր երևակայական պատմություն հետևյալ վերնագրերով՝

«Եթե ես ունենայի իմ դպրոցը»

«Ամենապիտանի բանը»

Կարող ես գրել քո մտածած վերնագրով։

«Ամենապիտանի բանը»

Իմ կարծիքով ամենապիտանի բանը դա սերն է, որովհետև առանց սեր մենք իրար չենք կարող սիրել, օգնել, հարգել և պաշտպանել: Իսկ հիմա ես կպատմեմ մի հեքիաթ, որտեղ գրված է սիրո մասին:

Լինում է մի աղջիկ, որի անունը լինում է Նարե: Նա ապրում էր Ամերիկայում, իսկ Նարեի մայրիկը, հայրիկը և քույրը՝ Մարին ապրում էին Ֆրանսիայում: Որոշ ժամանակ անց Նարեն գնաց Ֆրանսիա: Նարեն շատ բարի էր,  շատ գեղեցիկ էր, նա նաև մտածում էր մյուսների մասին, իսկ Մարին շատ քմահաճ էր, նա մտածում էր միայն իր մասին: Նա չէր սիրում Նարեին, երբ Նարեին շրջապատում գովում էին, Մարին շատ էր բարկանում և էլ ավելի էր չարանում:

Մի անգամ, երբ Նարեն ծանոթացավ իր քրոջ դասարանցիների հետ, դասարանի աշակերտները որոշեցին նկարել մի ֆիլմ, որը չար հերոսի և բարի աղջկա մասին էր: Նարեն գլխավոր դերում էր և Մարին շատ տխրեց, բարկացավ և  ասաց, որ ինքն ուզում է ֆիլմի մեջ նկարահանվել: Ասաց, որ ինքը կլինի բանանների թագուհին և այնտեղ լինի մեծ գորիլլա, որը պետք է գցեր բանանները Մարիի վրա: Շատ փորձերից հետո բոլորը պայմանավորվեցին նկարահանումը տեղափոխել վաղը և:   համոզեցինՄարիին գնալ տուն: Երեկոյան նրանք թաքուն, առանց Մարիի նկարահանեցին ֆիլմը: Մարին մյուս առավոտ եկավ նկարահանման վայր և  ոչ մեկին չտեսավ: Հետո հիմացավ, որ ֆիլմը հիմա կինոթատրոնում է ցուցադրվում: Մարին շատ նյարդայնացավ և հրթիռի նման արագ գնաց կինոթատրոն: Երբ նա հասավ կինոթատրոն, զայրույթից սկսեց գոռալ, բայց ոչ ոք ուշադրություն չդարձրեց:  Մարին լացել լինելով և տխուր գնաց նստեց իր հայրիկի մեքենայի մեջ, շարունակ ինքն իրեն ասում էր, որ ատում է քույրիկին, չի կամենում նրան բարին: Այդ պահին եկավ մեքենայի մոտ Նարեն և ասաց.

-Դու իմ քույրն ես և կապ չունի դու ինձ սիրում ես, թե ոչ, ես քեզ միևնույն է շատ եմ սիրում, դու իմ ամենահարազատ ես: Եվ եթե շատ ես ուզում,  կարող ենք մյուս անգամ մենք միասին նկարահանել ֆիլմ, բայց խոստացիր, որ ոչ մի անգամ մյուսներին չես նեղացնելու, չես վիրավորելու: Պետք է սիրես բոլորին, բարին կամենաս և հոգատար լինես:

Մարին հասկացավ իր սխալը, նա փոխվեց, դարձավ բարի, խելացի, հասկացող և ուշադիր:

Ահա թե ինչ է նշանակում սերը: