Տարվա նախագիծը

Սովորողը բլգում առանձնացնում է ուսումնական տարվա իր նախընտրած նախագծային փաթեթը, գրավոր կամ բանավոր պատումի տեսքով ներկայացնում կատարած աշխատանքները, աշխատանքի ընթացքում ունեցած հաջողությունները և այլն։ Գնահատվում է նախագծային աշխատանքի բովանդակությունը, աշխատանքի ընթացքի ամբողջական ներկայացումը։

Happy Easter

Զատկի տոնն իմ ընտանիքում

Ես մասնակցել եմ տարբեր նախագծերի, որոնցից կառանձնացնեմ <<Զատկի տոնն իմ ընտանիքում>> նախագիծը: Աշխատանքի ընթացքում ես ուսումնասիրեցի, թե ինչպես են հայերը նշում Սուրբ Հարության տոնը: Հայերեն և անգլերեն լեզուներով պատմեցի տոնի խորհրդի մասին և հետաքրքիր տեղեկություններ իմացա:

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՏԱՐԵԼ 358-365 ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ:

358. Տրված բարդ նախադասությունների ընդգծված ստորոգիալները հանի՛ր: Ո՞ր բառերը բառերը դուրս կգան դրանց հետ(ինչպիսի՞ նախադասություններ կստացվեն):

Կերակրի աղը սննդամթերք է, որը բնությունը պատրաստի է տալիս:

Կերակրի աղը սննդամթերք է:

Աղի հանույթի գլխավոր աղբյուրը ծովն է, սակայն աղ շատ կա նաև աղի լճերում:

Աղի հանույթի գլխավոր աղբյուրը ծովն է: Continue reading “ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՏԱՐԵԼ 358-365 ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ:”

Մայրենիի Հաշվետվություն

Ողջույն, ես Անին եմ: 9 տարեկան եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցում: Դեկտեմբերից մինչև այսօր մենք շատ հետաքրքիր նյութեր ենք անցել:

Իրականացրել ենք նախագծեր, օրրինակ՝ «Մի քանի ձեռքով նկար», «Ազգային խաղ կոճակ» և այլն:

Ունեցել ենք Ռոդարիական օրեր, Թումանյանական օրեր, Չարենցյան օրեր, Աղայանական օրեր և այլն:

Ունեցել ենք տարբեր ուսումնական ֆլեշմոբներ:

Ունեցել ենք տարբեր ընթերցումներ դրսում:

Մենք նաև անցնում ենք քերականություն: Եթե ուզում եք տեսնել ավելին, ահա իմ մայրենիի նյութերը բլոգում:

Գործնական քերականություն 341-358

341. Նախադասության ընդգծված բառերը հանիր: Ի՞նչ է փոխվում: Ի՞նչ կանվանես ընդգծված բառերը:

Փոխվում է բառերի դասավորությունը

Կանվանեմ կոչական

  1. Դավի՛թ, շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝ Իսպանիայի թագաժառանգի համար:

Շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝ Իսպանիայի թագաժառանգի համար:

Այդ օրվանից մինչև այսօր, երեխանե՛ր, շախմատի բազմաթիվ գրքեր են հրատարակվել:

Այդ օրվանից մինչև այսօր շախմատի բազմաթիվ գրքեր են հրատարակվել:

Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին, ֆուտբոլի՛ստ:

Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին:

Ֆուտբոլիստների շապիկների վրա, Վահե՛, 1937թվականին են առաջին անգամ թվանշաններ գրել:

Ֆուտբոլիստների շապիկների վրա 1937 թվականին են առաջին անգամ թվանշաններ գրել:

Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները, Սամվե՛լ:

Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները:

Համարներրը, փոքրի՛կ, գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ կողմնորոշվեն:

Համարներրը գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ կողմնորոշվեն:

342. Նախադասության ընդգծված բառերն ի՞նչ են ցույց տալիս: Նախադասությունների կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու և փորձի՛ր բացատրել:

Ցույց են տալիս անձ

Եղիշե՛, այդ նամակն ինձ կտա՞ս կարդալու:

Հասմի՛կ, այս երկտողից բացի ուրիշ բան չի՞ գրել:

Պետք է պատասխնես, Նվա՛րդ:

Ու՞մ ես փնտրում այդպես, Արսե՛ն:

Գնանք, Խորե՛ն, քեզ ծանոթացնեմ Չարենցի հետ:

Բանաստեղծությունդ, սիրելի՛ս, անհաջող է ստացվել:

343. Ընդգծված բառերը կոչականներ են: Այդ անունը բացատրի՛ր :

դա ցույց է տալիս անձ

344. Կետերի փոխարեն կոչականներ գրի՛ր:

Նատալ՛ի, դինոզավրերն ինչու՞ են ոչնչացել:

Արու՛ս, դու քայլող մեքենա տեսե՞լ ես:

Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել,Աննա՛:

Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց ջրի, Աշո՛տ:

Գիտե՞ս, Մուկու՛չ, ռոբոտներին էլ է օդ պետք:

Ինչ ասես չես մտածի, Աղավնի՛, հիմա էլ որոշել ես նոր տեսակի ծաղի՞կ աճացնել:

345. Ա և Բ խմբերի նախադասություններում ընդգծված կոչականները համեմատիր և տարբերությունների մասին գրիր:

Ա շարքում բոլոր կոչականների վրա դրված է շեշտ և կոչականներից առաջ կամ հետո դրված է ստորակետ:

Ա. Եղբա՛յր, էսպես էլ բա՞ն կլինի

Բ. Ա՛յ եղբայր, եսպես էլ բա՞ն կլինի

Ա. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, փիլիսոփա՛

Բ. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, իմաստու՛ն փիլիսոփա

Ա. Լավ կլիներ չէ՞, որ փչովի մեքենա ունենաինք, գյուտարա՛ր, ավտոտնակ էլ պետք չէր լինի

Բ. Լավ կլիներ չէ՞, որ փչովի մեքենա ունենաինք, պարո՛ն գյուտարար, ավտոտնակ էլ պետք չէր լինի

346. Ընդգծված կոչականները բառակապակցություններ դարձրո՛ւ և փոխիր շեշտի տեղը:

Պարծենկո՛տ տղա, քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտես:

Ալարկո՛տ փոքրիկ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է:

Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմես, հայտնի՛ նկարիչ:

Շանդ պահի՛ր, որ մոտ գամ, հոգնած հովիվ:

Գիտես, օտարերկրացի՛ ճամփորդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր բան չկա:

Իզուր չէիք եկել, ուրա՛խ երեխաներ, երեկոն լավ անցավ:

347. Նախադասություններ կազմիր՝ տրված բառերն ու բառակապակցությունները գործածելով որպես կոչականներ:

Բարի՛ մարդիկ, խնդրում եմ երկիրը մաքուր պահեք:

Հարգելի՛ ծնողներ, խնդրում եմ եկեք ժողովին:

Ի՛մ հեռատես ընկեր, անպայման արի իմ ծնունդին:

Անտառի, ծառեր, մեզ ավելի շատ թթվածին տվեք:

Ա՛յ կամակոր աղջիկ, հերիք է չարություն անես:

352. Նախադասություններն ավարտի՛ր: Գտի՛ր ստացված ստացված նախադասությունների արտահայտած մտքերի տարբերության պատճառը:

Նա ամեն առավոտ վազում է, որ առողջ լինի:

Նա ամեն առավոտ վազում է, որպեսզի արագանա:

Նա ամեն առավոտ վազում է, չնայած հոգնած է:

Նա ամեն առավոտ վազում է, իսկ դու ոչ:

Նա ամեն առավոտ չի վազում, այլ կարդում է:

Նախադասությունների արտահայտած մտքերը տարբերվում են իրենց պատճառներով:

353.Նախադասություններն ավարտիր:

Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց, այլ շուն:

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որպեսզի նամակ ուղարկի մեկին:

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որովհետև սիրում էր կենդանիներ:

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որը նրան օգնեց:

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որին կերակրեց:

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, երբ պետք էր:

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, թեև արդեն ուներ:

354. Երկրորդ նախադասությունը փակագծում գրված բառով միացրու առաջինին: Ինչ նախադասություններ ստացվեցին:

Դաշտերից լուր եկավ: Որ Շեկոն ու Մարալն իրար փշրում են:

Ոչխարի խոնավ բրդի հոտը խաբկանք է: Որովհետև սարերը մացել էին հեռվում:

Նա ստիպված առժամանակ ընդհատեց ճանապարհորդությունն ու փնտրունէը: Քանի որ գրեթե սպառվել էին սուղ միջոցները:

Մի օր գործից տուն դարձավ ու տեսավ: Որ տունը կողոպտել էին:

Մի դեռատի պատանի արագ գալիս է Գետառի կողմից: Որը ձեռքին ծաղիկների փունջ ունի:

355. Նախադասությունները տրված բառերով միացրու՛ և ստացի՛ր բարդ նախադասություններ:

Թագավորի ձայնը նվազում է այնքան, որ պալատականները նրան չեն կարողանում լսել:

356. Նախադասությունները տրված բառերով միացրու՛ և ստացի՛ր բարդ նախադասություններ:

Ահռելի որոտից պայթում էր երկինքը և ջուրը հազարավոր դույլերով թափվում էր ներքև:

357. Նոր նախադասություններ ստացիր տրված բարդ նախադասության ընդգծված մասը հանելով: Ինչ նախադասություներ ստացվեցին:

  1. Երբ բարդ նախադասության ընդգծված մասը հանեմ կստացվի պարզ նախադասություն:

Մայրենիի մայիսյան ֆլեշմոբ

1.  Որևէ սկզբունքով բառերը բաժանի՛ր երկու խմբի.  գրի´ր՝ ինչ ընդհանրությամբ ես կազմել խմբերը: Իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ: Continue reading “Մայրենիի մայիսյան ֆլեշմոբ”

Իմ ընկերուհու մասին

Ես ունեմ շատ ընկերներ, բայց այսօր կգրեմ մեկի մասին: Նա ունի երկար մազեր, նա բարձրահասակ է, նրա աչքերը շագանակագույն են: Նա ամենաբարին է դասարանում, ընկերություն է անում բոլորի հետ, ներում է բոլորին և կիսվում է բոլորի հետ:

Դա Շուշան է

Աղջիկների մոլորակը

Աղջիկների մոլորակում ապրում էին միայն աղջիկներ: Մի օր Ջովանինոն հայտնվեց այնտեղ: Մուտքի մոտ նրան ողջունեց մի կին պահակ և զգուշացրեց որ եթե տեղացի չի պետք է անցնի մի քանի դատավարություն որպեսզի մտնի: Եվ իհարկե դա կապված էր կանանց հետ և Ջովանինոն ոչ մեկը չկարողացավ իմանալ դրա համար նրան նետեցին բանտ և հարցրեցին թե ով է և ոնց է եկել: Բոլորը իմացան որ նա տղա է և շատ արագ դուրս հանեցին նրան Աղջիկների մոլորակից և մինչև հիմա Ջովանինոն տիեզերքում փնտրում է ելք:

«Բի» մոլորակը

Բի մոլորակի վրա գրքեր չկան: Գիտելիքներն անյտեղ վաճառում և գնում են շշերի մեջ:  Պատմությունն, օրինակ, վարդագույն ջուր է, նռան հյութի նման, աշխարհագրությունը՝ անանուխի կանաչ ջուր, իսկ քերականությունը անգույն հեղուկ է, ոնց որ հանքային ջուր լինի:

Continue reading “«Բի» մոլորակը”

ՊՐՈՖԵՍՈՐ ԶԱՐՀՈՒՐԵԼԻՆ

Պրոֆեսոր Զարհուրելին իր օգնականի՝ Սատանուսի հետ միասին վաղուց ի վեր թաքուն
աշխատում էր մի շատ վտանգավոր հայտնագործության վրա։ Ինչպես դժվար չէ գլխի ընկնել
ազգանունից, նա շատ սարսափելի գիտնական էր, ոչ միայն բացառիկ տաղանդավոր էր, այլ նաև
անասելի չար։ Իր ողջ գիտելիքներն ու անսովոր կարողություններն օգտագործում էր իսկապես
հրեշավոր գաղափարներ իրագործելու համար։ Continue reading “ՊՐՈՖԵՍՈՐ ԶԱՐՀՈՒՐԵԼԻՆ”