Տեխնոլոգիայի ժամին մենք ընկեր Շուշանի հետ գնացինք ջերմոց-լաբարատորիա բույսեր՝ բերելու: Տիկին Շողիկը մեզ տվեց մագլցող բույսեր՝բաղեղներ: Կանաչ պատ նախագծի շրջանակում այդ բաղեղները կտնկենք միջին դպրոցի բակում: Continue reading “Այցելություն ջերմոց լաբարատորիա”
Category: Տեխնոլոգիա
Մանդալա
Մանդալան ոչ միայն նախշ կամ նկար է, այլև՝ սրբազան նշան: Այն ունի բարդ երկրաչափական կառուցվածք, որը արտահայտում է տիեզերքի պատկերը կամ քարտեզը: Այն խորհրդանշում է հոգևոր, էմոցիոնալ և տիեզերական կարգապահություն, արտահայտելով աստվածային ներդաշնակությունը, որին հակադրվում են մեզ շրջապատող նյութական աշխարհի անկանոնությունն ու անկարգությունը: Մանդալայում հաճախ առկա է ճառագայթային հավասարակշռություն: Դրա բնորոշ գիծը ներդաշնակությունն է նրա տարբեր մասերի և գույների միջև: Մանդալայում ոչ միայն յուրաքանչյուր պատկերը ունի իր նշանակությունը, այլև՝ յուրաքանչյուր գույնը: Օրինակ՝ կապույտ գույնը խորհրդանշում է խաղաղություն և իմաստություն, կարմիր գույնը՝ կենսական ուժ և այլն: Մանդալաներ պատկերում են ասեղնագործությոն մեջ, փորագրում են քարի, փայտի և մետաղի վրա:
Արշիլ Գորկի
Արշիլ Գորկին ծնվել էր Արևմտյան Հայաստանի Խորգոմ գյուղում: Նա աբստրակտ-էքսպրեսիոնիզմի հիմնադրներից մեկն էր: Նկարիչն ապրում է Էջմիածնում, Երևանում, այնուհետև Թիֆլիսում և Բաթումում: 1920 թվականին վերջապես ընտանիքը տեղափոխվեց ԱՄՆ: 1924 թվականին փոխում է անունը ոգեշնցվելով Մաքսիմ Գորկու ստեղծագործություններից և իրեն կոչում Արշիլ գորկի: Continue reading “Արշիլ Գորկի”
Մինաս Ավետիսյանի մասին
Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928թվականի հունիսի քսանին, Ջաջուռում: Նա իր արվեստը բավականին ուշ է սկսել: Նա գեղագիական կրթություն ստանում է Թերլեմեզյանի անվան գեզարվեստի ուսումնարանում 1947-1952թվականներին: 1953 ընդունվում է գեղարվեստաթատերական ինսիտուտ 1 տարի ուսանելուց հետո մեկնում է Լենինգրադ՝ քանդակագործության և ճարտարապետության ինսիտուտ, որտեղ ուսանում է Զայցևի և Խուդյակովի արհեստանոցում: 1960-ին ավարտում և վերադառնում է Երևան: Continue reading “Մինաս Ավետիսյանի մասին”
Մոմկալ
Պատրաստել եմ մոմակալ, որի համար անհրաժեշտ էր՝ բանկա, ճյուղեր, քարեր, ժապավեն կամ թել, սոսինձ, աշնանային տերևներ:
Շրջանակ լուսանկարի համար
Ես պատրաստել եմ տերևներով շրջանակ: Այս լուսանկարի մեջ ես 4 ամսական եմ:

Տեխնոլոգիա
Պատրաստել եմ տերևներով ժամացույց, որի համար մեզ անհրաժեշտ է՝ աշնանային տերևներ, սոսինձ, մկրատ, գրիչ և թուղթ: