Լաբ. աշխ. լծակի հավասարակշռության կանոնի ուսումնասիրում

 Լաբ. աշխ. լծակի հավասարակշռության կանոնի ուսումնասիրում

Աշխատանքի նպատակը. Փորձով ստուգել, թե ուժերի և նրանց բազուկների ի՞նչ հարաբերակցության դեպքում լծակը կմնա հավասարակշռության մեջ:

Անհրաժեշտ սարքեր և նյութեր. լաբարատոր լծակ, ամրակալան, բեռների հավաքածու, չափաքանոն, ուժաչափ:

Լծակի կանոնը. Լծակը կմնա հավասարակշռության մեջ, եթե նրա վրա ազդող ուժերի մոդուլները հակադարձ համեմատական են այդ ուժերի բազուկներին: Բանձևը կլինի F1/F2=l2/l1

Լծակը ամացրեցի ամրակալային այնպես, որ այն ազատ պտտվի ազատ պտտվի իր առանցքի շուրջը: Լծակի ծայրերի մանեկների պտտման միջոցով լծակը հավասարակշռեցի հորիզոնական դիրքում: Պտտման առնցքից որոշակի հեռավորությամբ լծակի աջ բազուկից կախեցի երկու ծանրոց որևիցե տեղում, իսկ ձախ բազուկից կախեցի մեկ ծանրոց և այն տեղափոխելով գտա այն տեղը որտեղից կախելով լծակը եղավ հավասարակշռության մեջ:Չափեցի այս տեղերի և պտտման առանցքի հեռավորությունները՝ l1-ը 7 l2-ը: Ուժաչափով չափեցի երկու ծանրոցի և մեկ ծանրոցի վրա ազդող ուժերը: Արդյունքները գրանցեցի ներքևի աղուսյակում:

Այս փորձը կատարելուց հետո գալիս ենք այն եզրակացության, որ կանոնը ճիշտ է և գործում է։

Հզորության ՙՙձիաուժ՚՚ միավորի մասին

Հզորության ՙՙձիաուժ՚՚ միավորի մասին

Քանի դեռ Ջեյմս Ուատտը չէր կատարելագործել շոգեմեքենան, հզորության միավորի սահմանման անհրաժեշտություն չկար:

Այդ ժամանակ լուրջ մտահոգող բան էր հանքահորորից ջուր հանելը պոմպերով: Սկզբնական շրջանում այդպիսի գործերի համար Անգլիայում ձիեր օգտագործելը թանկ էր: Դրա պատճառով էլ Ուատտին հետաքրքրում էր թե քանի ձիու կփոխարինի մեքենան և ինչպես արտահայտել մեքենայի հզորությունը ձիու հզորությամբ:

Նա փորձնական որոշում է, որ ձին 75կգ զանգվածով բեռը 1 վարկյանում բարձրացնում է 1մ: Այսինքն 1 վարկյանում ձին կատարում է 75կգ×9.8Ն×1մ=735Ջ աշխատանք: Ձիու զարգացած միջին հզորությունը անվանել է ձիաուժ որը կրճատ գրվում է ձ. ու.: Ջեյմսը հաշվել է, որ 1ձ.ու.=735Ջ/1վ=735Վտ: