Մայրենիի գիտելիքների ստուգատես

Մայրենիի գիտելիքների ստուգատես

Առաջադրանք 1 (3 միավոր)

Բլոգումդ բա՛ց արա «Մայրենիի ստուգատես» էջ։

Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ ծավալուն (կարող է լինել թե՛ գեղարվեստական, թե՛ գիտական, թե՛ տեղեկատվական և այլն), կարդա՛ այն։ Բանավոր պատասխանի՛ր տրված հարցերին ու այդ ամբողջ ընթացքը տեսագրիր՝

  • Ներկայացրո՛ւ, պատմի՛ր կարդացածդ նյութը։
  • Կայի՞ն անծանոթ բառեր։ Եթե կան, որո՞նք են, ինչպե՞ս գտար բացատրությունը։
    Եթե  լինում են, ինչպե՞ս ես գտնում բացատրությունը։
  • Կարո՞ղ ես կիրառել քո կարդացածը։ Եթե այո՝ որտե՞ղ, ինչպե՞ս։
  • Ո՞ւմ կառաջարկեիր կարդալ այդ նյութը։
  • Կարդա՛ մի հատված այդ նյութից, ի՞նչ ես կարծում՝  ինչպե՞ս ես կարդում։

Առաջադրանք 2 (2 միավոր)

Ներկայացրո՛ւ ձայնագրություն՝ պատմելով դպրոցում քո սիրելի վայրի մասին։ Ինչո՞ւ է այն սիրելի։

Առաջադրանք 3 (2 միավոր)

Ներկայացրո՛ւ այս տարվա քո ամենահաջողված նախագիծը, պատմի՛ր ընթացքի մասին տեսանյութի տեսքով։

Առաջադրանք 4 (3 միավոր)

Հորինի՛ր երևակայական պատմություն հետևյալ վերնագրերով՝

«Եթե ես ունենայի իմ դպրոցը»

«Ամենապիտանի բանը»

Կարող ես գրել քո մտածած վերնագրով։

«Ամենապիտանի բանը»

Իմ կարծիքով ամենապիտանի բանը դա սերն է, որովհետև առանց սեր մենք իրար չենք կարող սիրել, օգնել, հարգել և պաշտպանել: Իսկ հիմա ես կպատմեմ մի հեքիաթ, որտեղ գրված է սիրո մասին:

Լինում է մի աղջիկ, որի անունը լինում է Նարե: Նա ապրում էր Ամերիկայում, իսկ Նարեի մայրիկը, հայրիկը և քույրը՝ Մարին ապրում էին Ֆրանսիայում: Որոշ ժամանակ անց Նարեն գնաց Ֆրանսիա: Նարեն շատ բարի էր,  շատ գեղեցիկ էր, նա նաև մտածում էր մյուսների մասին, իսկ Մարին շատ քմահաճ էր, նա մտածում էր միայն իր մասին: Նա չէր սիրում Նարեին, երբ Նարեին շրջապատում գովում էին, Մարին շատ էր բարկանում և էլ ավելի էր չարանում:

Մի անգամ, երբ Նարեն ծանոթացավ իր քրոջ դասարանցիների հետ, դասարանի աշակերտները որոշեցին նկարել մի ֆիլմ, որը չար հերոսի և բարի աղջկա մասին էր: Նարեն գլխավոր դերում էր և Մարին շատ տխրեց, բարկացավ և  ասաց, որ ինքն ուզում է ֆիլմի մեջ նկարահանվել: Ասաց, որ ինքը կլինի բանանների թագուհին և այնտեղ լինի մեծ գորիլլա, որը պետք է գցեր բանանները Մարիի վրա: Շատ փորձերից հետո բոլորը պայմանավորվեցին նկարահանումը տեղափոխել վաղը և:   համոզեցինՄարիին գնալ տուն: Երեկոյան նրանք թաքուն, առանց Մարիի նկարահանեցին ֆիլմը: Մարին մյուս առավոտ եկավ նկարահանման վայր և  ոչ մեկին չտեսավ: Հետո հիմացավ, որ ֆիլմը հիմա կինոթատրոնում է ցուցադրվում: Մարին շատ նյարդայնացավ և հրթիռի նման արագ գնաց կինոթատրոն: Երբ նա հասավ կինոթատրոն, զայրույթից սկսեց գոռալ, բայց ոչ ոք ուշադրություն չդարձրեց:  Մարին լացել լինելով և տխուր գնաց նստեց իր հայրիկի մեքենայի մեջ, շարունակ ինքն իրեն ասում էր, որ ատում է քույրիկին, չի կամենում նրան բարին: Այդ պահին եկավ մեքենայի մոտ Նարեն և ասաց.

-Դու իմ քույրն ես և կապ չունի դու ինձ սիրում ես, թե ոչ, ես քեզ միևնույն է շատ եմ սիրում, դու իմ ամենահարազատ ես: Եվ եթե շատ ես ուզում,  կարող ենք մյուս անգամ մենք միասին նկարահանել ֆիլմ, բայց խոստացիր, որ ոչ մի անգամ մյուսներին չես նեղացնելու, չես վիրավորելու: Պետք է սիրես բոլորին, բարին կամենաս և հոգատար լինես:

Մարին հասկացավ իր սխալը, նա փոխվեց, դարձավ բարի, խելացի, հասկացող և ուշադիր:

Ահա թե ինչ է նշանակում սերը:

Մայրենի

Մայրենի

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Ամառվա մի օր ուղեորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում: Նրանք տեսան մի սոսի, մոտեցան և պարկեցին նրա ստվերում` հանգստանալու: Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.

Read more

Պիզայի աշտարակ

Պիզայի աշտարակ

Պիզայի աշտարակի անունը դեռ շատ կլսեք ու կկարդաք։ Այն հայտնի է նաև որպես «ընկնող» աշտարակ:

Այն (գտնվել) Իտալիայում`Պիզա քաղաքում: Աշտարակը սկսել է թեքվել դեռևս շինարարության ըն-ացքում 1173 թ.:

Աշտարակի շինարարությունը կատարվել է երկու փուլով, ընդ որում երկու ընդմի-ումներն էլ տևել են բավականին երկար: Շինարարությունը իրականացվել է 1173-1360 թթ.: Ինչպես նշված էր սկզբում, աշտարակը սկսեց թեքվել շինարարության ժամանակ: Պատճառները հայտնի չեն սակայն ենթադրվում է որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով որոնք զգալիորեն փափկեցրել են գետինը կամ էլ աշտարակի հիմքը հուսալի չի եղել:

Read more

Ծառերի գանգատը

Ծառերի գանգատը

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Read more

Ջրի կաթիլը

Ջրի կաթիլը

Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ  (երևալ): Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավելի, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, և՛ ուրախանում, և՛ զվարճանում յուրովի:

Read more

Թափանցիկ Ջակոմոն

Թափանցիկ Ջակոմոն

Վաղուց, շա՜տ վաղուց, կարող է մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ կարող է մի քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Թափանցիկ, այնքա՜ն թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան՝ ինչպես օդի մեջ կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի մեջ: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, թափանցիկ էր, ապակու նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր ծլում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես է նրա արյունը շարժվում, ինչպես է նրա սիրտն աշխատում: Պատկերացնո՞ւմ եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին դրանք: Մտքերը անցնում-դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:

Read more

Երկիր որտեղ ոչ մի սուր բան չկա

Երկիր որտեղ ոչ մի սուր բան չկա

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:  Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□  քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

Read more

Երկիր որտեղ ոչ մի սուր բան չկա

Երկիր որտեղ ոչ մի սուր բան չկա

11. Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:

Ենթակա -Ջովանինոն

12. Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
Երկրում որտեղ ոչ մի սուր բան չկա և ամբողջը բութ է:

13.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
Դու եթե վարդ պոկես և օրենքը խախտես պետք է պարեկին վատ բաներ անել, որ պաեկը ուշաթափվի մյուս անգամ իմանաս որ վարդ ուրիշ անգամ չպոկես, եթե դու այդ ամենը չկատարես այդ ամենը կպատահի քո հետ:

14. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

15. Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

Այո, որովհետև այնտեղ շատ հետաքրքիր էր:

Մայրենի

Մայրենի

ԹՎԱԿԱՆ

Այն բառերը, որոնք ցույց են տալիս թիվ, թվային կարգ, կոչվում են թվականներ, օրինակ՝ մեկ, չորս, տասնմեկերորդ…

Թվականները՝ ըստ գրության լինում են երկու տեսակի՝ առանձին և միասին գրվող թվականներ:

11-99 թվականները գրվում են միասին, օրինակ՝ քսանեկրու, հիսունչորս…

100-ից բարձր թվականները գրվում են անջատ, օրինակ՝ երեք հազար հինգ հարյուր տասնչորս:

Թվականների ուղղագրությունը

Պետք է հիշել, հետևյալ թվականների ուղղագրությունը ինն(ը), տասը, երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն, միլիոն, միլիարդ:

Read more