Ինչն եմ կարևորում ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում, 

Ինչն եմ կարևորում ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրում, 

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը տարբերվում է բորլոր մնացած դպրոցներից: Այստեղ մենք սովորում ենք համակարգիչներով: Ունենք ընտրության առարկա և կարող ենք ընտրել ցանկացած բան ցանկի միջից: Մենք ենք ընտրում մեր սպորտաձևը որով զբաղվելու ենք: Այստեղ մենք կազմակերպում ենք աշխավներ, էքսկուրսիաներ, ճամփորդություններ և այլն: Իսկ ամենամեծ տարբերությունն այն է, որ այստեղ բոլոր ուսուցիչները բարի են և ընկերասեր: Բոլոր դպրոցներում կարևորը այն է, որ ուսուցիչները և աշակերտները իրար հետ լավ հարաբերությունների մեջ լինեն: Օրինակ ես 2 օրով գնացի այլ դպրոց և հասկացա, որ այն ամբողջովին այլ է: Այնտեղ ուսուցիչները և աշակերտները վատ հարաբերությունների մեջ են,բոլորը գոռում են և այլն: Ես չկարողացա գոյատևել և անմիջապես վերադարձա մեր դպրոցի լավ միջավայր: Ես խոսք եմ տալիս, որ էլ երբեք չեմ հեռանա իմ սիրելի կրթահամալիրից: