Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ

1.Ի՞նչ է բնորոշ Սյունիքի մարզի աշխարհագրական դիրքի ,մակերեւույթի և գետային ցանցի համար:

Սյունիքը ՀՀ֊ի ամենահարավային և ամենախոշոր մարզն է(եթե հաշվենք միայն ցամաքային մասերով)

2.Նշե’լ մարզի տարածքի վերընթաց լանդշաֆտային գոտիները:

Սյունիքի մակերևույթը ՀՀ-ում ամենաբարդ ու կտրտվածներից է: Նրա ամենաբարձր և ամենացածր կետերի միջև բարձրության տարբերությունը անցնում է 3500մ-ից ավել։

3.Բնութագրե’լ մարզի բնակչության տեղաբաշխումը և տարաբնակեցումը:

Սյունիքն ունի քաղաքային բնակչության բարձր տոկոս։ Դա պայմանավորված է հզոր հանքարդյունաբերությամբ, որի շուրջ ձևավորվել են քաղաքները՝ Կապան (մարզկենտրոն), Գորիս, Սիսիան, Քաջարան, Մեղրի, Ագարակ և Դաստակերտ:

Տավուշի և Վայոց ձորի մարզ

Տավուշի և Վայոց ձորի մարզ

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ ընդհանուր գծերով են բնութագրվում Վայոց ձորի և Տավուշի մարզերը:
  2. ծայրամասային աշխարհագրական դիրքերը, ռելիեֆը, ռեսուրսների քիչ քանակը, թույլ բնակեցվածությունը
  3. Տվե’ք 2 մարզերի աշխարհագրական դիրքի համեմատական բնութագիրը:
  4. Տավուշը գննվում է ՀՀ հյուսիս-արևելքում: Զբաղեցնում է Փոքր Կովկասի արտաքին շարի լեռնաշղթաների էկոլոգիական գոտին: Վայոց ձորը գտնվում է ՀՀ հարավ-արևելքում: Ամենափոքր բնակչություն ու ամենացածր խտություն ունեցող մարզն է:
  5. Որո՞նք են Վայոց ձորի և Տավուշի մարզերի բնակչության տեղաբաշխման և տարաբնակեցման առանձնահատկությունները:
  6. Երկու մարզերի բնակչության թիվն էլ ամենացածրն է։
  7. Նշե’լ երկու մարզերի տնտեսական զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:
  8. Երկու մարզերում էլ առավելապես զարգացած է գյուղատնտեսությունը, Տավուշում անասնաբուծությունը(հիմնականում խոզաբուծությունը) և Վայոց ձորում նույնպես ավելի շատ զարգացած է գյուղատնտեսությունը։
Խենթը-Բայազետ

Խենթը-Բայազետ

Պատմության մեջ լիում են պահեր, երբ թվում է, թե ամեն ինչ կորած է։ Բայազետի բերդի պաշտպանությունը հենց այդպիսի դեպք էր, որտեղ մարդկանց խմբի փրկությունը կախված էր ընդամենը մեկ մարդու հերոսական քայլից։

Նույնիսկ ամենածայրահեղ իրավիճակում մեկ անձնուրաց մարդը կարող է փրկել և հուսադրել հազարավոր մարդկանց։

1877թ. հունիսին Բայազետի բերդը հայտնվեց անհույս իրավիճակում։ Թուրքական 10 հազարանոց զորքը պաշարել էր բերդը, և պաշարվածները մնացել էին առանց պարենի և զինամթերքի։ Րաֆֆու ,,Խենթը,, վեպում տիրող իրավիճակը ազդեցիկ է արտահայտված. Կարծես ամեն կողմից հուսահատության ձայներ էին լսվում։ Ժողովուրդը պատրաստ էր բերդի դռները բացել և հանձնվել։ Բերդի հրամանատարությունը որոշում կայացրեց օգնության խնդրանքի լուր հասցնել Տեր-Ղուկասովին։ Այս պահին է դրսևորվում անհատի, այս դեպքում Վարդանի(նախատիպը` Սամսոն Տեր-Պողոսյան) ով այն միակներից էր ով պատրաստ եղավ անձնազոհ քայլերի գնալ հանուն մնացածի։ Կարող ենք ասել, որ Վարդանի(Սամսոնի) կերպարը մարմնավորում է հույս և հավատ։ Իմ կարծիքով այսպիսի հերոսություն անելու համար կարևոր է, ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգևոր պատրաստվածությունը։

Այսպիսով` Բայազետի հերոսական պաշտպանությունը ցույց է տալիս, որ կարևոր են ոչ միայն մեծաթիվ բանակները, այլև այն անհատները, ովքեր պատրաստ են զոհաբերել իրենց կյանքը հանուն այլոց փրկության։

Խենթը-Արամ Մանուկյան

Խենթը-Արամ Մանուկյան

Մարդու բարոյական հատկանիշները ձևավորվում են այն պայմաններում, որոնցում նա ապրում է։ Պատմական ծանր իրադարձությունները, պատերազմները կամ հակառակը՝ խաղաղ միջավայրը, ստիպում են անհատին դրսևորել որոշակի որակներ, որոնք անհրաժեշտ են տվյալ ժամանակում, գոյատևելու կամ զարգանալու համար։

Անհատի բարոյական հատկանիշները նրա ապրած ժամանակի և շրջապատող միջավայրի արտացոլումն են։

Երբ երկիրը գտնվում է ծայրահեղ վիճակում, մարդու մեջ առաջնային են դառնում անձնազոհությունն ու հայրենասիրությունը։ Արամ Մանուկյանի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես է դժվարին ժամանակաշրջանը վերածում մարդկանց պատասխանատու և վճռական առաջնորդների։ Իմ կարծիքով պետական գործիչը նման պայմաններում պետք է լինի սեփական շահի հետևից չընկնող, ունենա ուժեղ կամք և կարողանա սեփական օրինակով համախմբել ժողովրդին։ Գործչի բարոյականությունը չափվում է ոչ թե խոսքերով, այլ այնպիսի գործողություններով, որոնք ուղղված են պետականության ստեղծմանն ու պահպանմանը։ Զարգացած, կազմակերպված և խաղաղ միջավայրը, որը նկարագրվում է որպես երազանքի քաղաք, ձևակերպում է այլ որակներ այլ որակներ։ Այդ միջավայրում բարոյական է համարվում կրթված լինելը, օրենքին հնազանդվելը և աշխատասիրությունը։ Իմ երազանքի Հայաստանում պետական գործիչները պետք է լինեն ազնիվ և հեռատես, իսկ քաղաքացիները՝ գիտակից ու պատրաստակամ՝ պաշտպանելու իրենց ստեղծածը։ Երբ միջավայրը հնարավորություն է տալիս զբաղվել գիտությամբ և արվեստով, մարդու բարոյականությունը դառնում է ավելի ստեղծարար և առաջադիմող։

Այսպիսով,` ժամանակը և միջավայրն են նպաստում բարոյականության կանոններին, բայց ուժեղ անհատները, հատկապես պետական գործիչները, կարող են իրենց կամքով փոխել այդ միջավայրը։ Իմ կարծիքով Հայաստանը պետք է ամուր բարոյական հիմքեր ունեցող մարդկանցով երկիր լինի։

Գեղեցկության և կործանման սահմանագծին

Գեղեցկության և կործանման սահմանագծին

Արվեստը հաճախ ներկայացվում է որպես կյանքի արտացոլում, սակայն Էդգար Ալան Պոյի ,,Ձվաձև դիմանկարը,, ստեղծագործության մեջ այն հանդես է գալիս որպես զոհաբեր ուժ, որը կլանում է կյանքը։

Արվեստը, ձգտելով հասնել կատարելագործված հավերժության, կարող է հասցնել մարդու կյանքի կործանմանը։

Մարդիկ միշտ փորձել են կանգնեցնել ժամանակը մեկ պահի վրա և դրա լավագույն միջոցը միշտ արվեստն է եղել. օրինակ`, երբ ընտրված պահը պատկերվել է կտավին։ Սակայն Պոն ասես կողմ չի կյանքի անվերջ պատկերին և զգուշացնում է, որ պահի գեղեցկությունը հավերժացնելու մոլուցքը կարող է կործանարար լինել գեղեցկության իրական աղբյուրի համար։ Ստեղծագործության մեջ ամեն անգամ կտավի վրա գույնի հայտնվելուց կինը էլ ավելի էր հյուծվում հոգնածությունից, նա ասես հաղորդում էր իր դեմքի գույները կտավին։ Սա հաստատում է, որ հավերժական գեղեցկությունը պահանջում է կենդանի գեղեցկության մահը։ Ստեղծագործությունը կարդալուց առաջանում է հարց. արվե՞ստն է կարևոր, թե՞ մարդը։ Այս հարցի պատասխանը ըստ իր տեսակետի Պոն փոխանցում է պատմվածքի վերջում,` երբ նկարիչը, վերջացնելով աշխատանքը, բացականչում է. ,,Սա հենց ինքը Կյանքն է,,, իսկ հետո շրջվում է և տեսնում, որ իր ,,սիրելին,, մահացած է։ Պոն հստակ ցույց է տալիս, որ ոչ մի ստեղծագործություն, որքան էլ հանճարեղ լինի, չի կարող փոխարինել մարդուն։ Իմ կարծիքով արվեստը ստեղծված է կյանքը պատկերելու և արտացոլելու համար, այլ ոչ թե կյանքերը խլելու։ Երբ արվեստի գործը մարդուց ավելի է կարևորվում, մեր աչքերում այն վերածվում է ինչ-որ բան փոխանցելուց զուրկ մի առարկայի։

Այսպիսով` ,,Ձվաձև դիմանկարը,, ստեղծագործության մեջ հեղինակը փոխանցում է, որ արվեստի և կյանքի միջև պետք է լինի ներդաշնակություն, այլ ոչ թե մրցակցություն։ ,,Հավերժությունը,, կտավի վրա գեղեցիկ է, բայց եթե այն ձեռք է բերվել սիրո և կյանքի կորստի գնով, ապա այդ ,,գեղեցկությունը,, սպանիչ ուժ է։ Քանի դեռ մարդն է արվեստ ստեղծողը և ստեղծում է այն մարդկության համար, նա էլ պետք է մնա բարձրագույն արժեք։

About my blog

About my blog

My blog is a special place where I have written about my life and school work since I was in the third grade. Being a student at the Mkhitar Sebastatsi Educational Complex, I use this site to show everything I learn, from solving math problems and doing science experiments to writing stories in English and Armenian. It is like a digital diary that shows how much I have grown over many years. I really enjoy changing the look of my blog to match my mood because it makes the space feel like it truly belongs to me. It is not just for homework; it is a place where I can share my interest in books, my love for nature, and my big dreams for the future. Having this blog helps me stay organized and gives me a way to express my creative ideas with everyone. It is my favorite corner of the internet because it holds all my hard work and the things that make me happy in one place.