Սոսու ծառը

Սոսու ծառը

Երկու ճանապարհորդ, որոնք քայլում էին կեսօրվա արևի տակ, հանգստանալու համար փնտրում էին տարածված ծառի ստվեր։ Երբ նրանք պառկած նայում էին հաճելի տերևների մեջ, նրանք տեսան, որ դա սոսի է։

-Ինչքան անպետք է սոսին-ասաց նրանցից մեկը-Այն ոչ մի պտուղ չի տալիս և միայն հողը տերևներով  աղտոտում է։

-Անշնորհակալ արարածներ։- ասաց Սոսու ձայնը- Դու պառկած ես այստեղ՝ իմ հովացուցիչ ստվերում, բայց ասում ես, որ ես անպետք եմ։ Այսպիսով օ՜ Յուպիտեր, մարդիկ տալիս են իրենց օրհնությունները՝ անշնորհակալ կերպով։

Մեր լավագույն օրհնությունները հաճախ ամենաքիչն են գնահատվում:

Թարգմանությունը կատարվեց https://www.read.gov/aesop/009.html էջից: