Իմ օրագիրը

Իմ օրագիրը

Այս շաբաթը տարբերվում էր մյուս օրերից նրանով, որ ամբողջ շաբաթ մենք մնացել ենք տանը և առցանց աշխատել ենք դասավանդողների հետ: Այս ընթացքում ես ունեցել եմ տեսազանգեր մաթեմատիկայից, մայրենիից, ռուսերենից, անգլերենից: Ես պատրաստել եմ զատիկ և ածիկ եմ ցանել: Հայրիկիս հետ մասնակցել եմ մաթեմատիկայի ֆլեշմոբին,  ընթերցանության ֆլեշմոբը կատարել եմ ինքնուրույն, իսկ տեխնոլոգիայի ֆլեշմոբին մասնակցել եմ մայրիկիս և եղբորս հետ: Այս շաբաթվա ընթացքում կատարել եմ բոլոր առաջադրանքները և տեսանյութերը, ինձ օգնել է մայրիկս : Զբաղվել եմ սպորտով, խաղացել եմ սեղանի խաղեր, զբոսնել եմ մեր բակում ու ընթերցանությամբ եմ զբաղվել: Ինձ դուր է գալիս հեռավար ուսուցումը, բայց ես շատ եմ ուզում գնալ դպրոց: