Երջանիկ խրճիթը

Երջանիկ խրճիթը

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողկին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ, նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսոփում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Read more

Буква „ты

Буква „ты

Учил я одну маленькую девочку Иринушку читать и писать. Была она большая умница. Мы выучили с ней все русские буквы, могли уже читать и писать. Оставалась у нас только одна буква, самая последняя, – буква я”. Я, как всегда, показал Иринушке букву и сказал:

  • А это вот, Иринушка, буква „я”.

Read more

«Սասնա Ծռեր»

«Սասնա Ծռեր»

«Սանասար և Բաղդասար»

Հայոց Գագիկ թագավորը հարկատու էր Բաղդադի կռապաշտ խալիֆին: Վերջինս, լսելով արքայադստեր՝ Ծովինարի գեղեցկության մասին, ցանկանում է կնության առնել նրան, բայց մերժվում է: Կատաղած խալիֆն սկսում է ավերել Հայոց երկիրը: Ծովինարը որոշում է հոժարակամ դառնալ կռապաշտի կինը, որպեսզի հայրենիքը փրկի ավերումից:Հայրենի լեռներում շրջելիս նա ծարավում է և Աստծուց ջուր է աղերսում: Հանկարծակի բխած Կաթնաղբյուրից Ծովինարը մի լիքը և մի կիսատ բուռ ջուր է խմում ու հղիանում: Հետո նա մեկնում է Բաղդադ: Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու Բաղդասարը, որոնք օրեցօր մեծանում են ու հզորանում: Խալիֆն ուզում է սպանել եղբայրներին, բայց նրանք են սպանում խալիֆին և իրենց մոր հետ փախչում գալիս են հայրենիք, հիմնում իրենց բերդը՝ Սասունը, հզորացնում ու շենացնում այն: Սանասարն ամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ: Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն: Read more

Երգ

Երգ

Հացկըթխեմ

Հաց կըթխեմ գարի ա,
երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Էս ինչ ուրախ տարի ա,
շեկո ջան էրվա, օ՜յ, օ՜յ:

Կըրակը թռավ քարից,
երի, երի, էրվա, օ՜յ, օ՜յ,
Ես կըմեռնեմ քո դարդից,
շեկո ջան էրվա, օ՜յ, օ՜յ:

Read more

Ավետիք Իսահակյան «Եղնիկը»

Ավետիք Իսահակյան «Եղնիկը»

 

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
    Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

Read more