Թատրոնը ծնունդ է առել Հին Հունաստանում 5000 տարի առաջ և ծագում է «
Θέατρον» բառից, որը նշանակում է «
վայր, որտեղ նայում են»:
Նախկինում թատերական ներկայացում կարող էր ցույց տալ մեկ դերասան, որը դիմակները փոխելով՝ տարբեր կերպարներ էր մարմնավորում: Հնում ամֆիթատրոնների նստարաններից այսպես թե այնպես դիմախաղը չէր երևում, ուստի տխրություն և ուրախություն արտահայտող դիմակները բոլոր հարցերը լուծում էին:
Հին Հռոմում թատերական ներկայացումների ժամանակ, եթե պետք է հերոսը մեռներ և արյուն թափվեր, ապա դերասանին վերջին պահին փոխարինում էին որևէ ստրուկի կամ մահապատժի դատապարտվածի հետ և իրականում բեմի վրա սպանում նրան:

Այսօրվա բազմասերիանոց ֆիլմերի նախօրինակը եղել է Սիցիլիական թատրոնը: Վկայություններ կան, որ այնտեղ ներկայացումներ են եղել, որ տևել են ամիսներ ու տարիներ:
Հին հունական թատրոնում մեծ ուշադրություն են հատկացրել ծափահարություններին: Այն մարդիկ, զինվորները, որոնք մի ձեռք են ունեցել, սովորաբար նստել են առանձին մասում, իսկ նրանց շարքից առաջ նստացրել են ճաղատ ստրուկների, որոնց գլխին հարածել են մի ձեռքով և ծափահարության էֆեկտ ստացել:
Հին Հունաստանում թատրոնում խաղում էին միայն տղամարդիկ՝ անգամ կանանց դերերը: Եթե տղամարդը խաղում էր գեղեցիկ կնոջ դեր, նա կրում էր սպիտակ դիմակ, եթե տգեղ կնոջ՝ դեղին դիմակ:

Հանդիսատեսներն էլ միայն տղամարդիկ էին:
Հույները թատրոն գնում էին ներկայացումից ժամեր առաջ՝ տեղ զբաղեցնելու: Վեր կենալ ևս չէին կարող. տեղը կկորցնեին: Ուստի թատրոն գնում էին հատուկ անոթներով` բնական կարիքները տեղում հոգալու համար:
Հանդիաստեսն իր հետ ուտելիք և բարձ էր բերում: Իսկ եթե ներկայացումը դուր չէր գալիս, նրանք իրենց հետ բերած ուտելիքը, որը ժամերի ընթացքում շոգի պատճառով փչացել էր, նետում էին դերասանների վրա: Այս ավանդույթն ակտուալ է նաև այսօր:
Հին Հունական թատրոնը եզակի էր ու հանճարեղ: Կիսալուսնաձև ամֆիթատրոնները այնքան հանճարեղ էին կառուցված, որ բեմի վրա ասված ամեմ մի շշուկ լսվում էր ամֆիթատրոնի ամենահեռավոր անկյունից անգամ: Եվ որքան էլ հետագա դարերում փորձել են նմանատիպ էֆեկտն ու հանճարեղությունը կրկնել, ոչ ոքի չի հաջողվել դա անել: Հին հունական թատրոնն անգերազանցելի է ու միստիկ:
Like this:
Like Loading...
Related
Published by hambardzumyanani
Ողջույն, ես Անի Համբարձումյանն եմ, բարի գալուստ իմ բլոգ: Ես սիրում եմ նկարել, ճամփորդել և երգել: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը:
View all posts by hambardzumyanani