Տերյան

Տերյան

Տեսա երազ մի վառ.
Ոսկի մի դուռ տեսա,
Վըրան փերուզ կամար,
Սյուները հուր տեսա։

Տեսա ծաղկած այգին,
Սոսի սուրբ ծառ տեսա,
Մի հըրեշտակ անգին
Սոսից պայծառ տեսա։

Երկու բաժակ տեսա,
Ոսկի գինին էր վառ.
Երկու նիզակ տեսա,
Երկու անգին գոհար։

Սիրտս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ,
Դահճիս կանգնած տեսա,
Ասի — արևս ա՜ռ…

1.Բանաստեղծությունից դուրս գրի՛ր բոլոր այն բառերը, որոնք գույն են հաղորդում:

Փիրուզ, ոսկի, արև, գոհար,  սոսի, այգի, արյուն:

2.Ի՞նչն է գերիշխում բանաստեղծության մեջ՝ խո՞հը, թե՞ տրամադրությունը:

Խոհը գերակշռում է, և այն է արտահայտում մտահոգ տրամադրություն:

  1. Ո՞ր տողերն են բնութագրում բանաստեղծության հերոսին:

Սիրտս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ,
Դահճիս կանգնած տեսա,
Ասի — արևս ա՜ռ…

  1. Ի՞նչն է ստեղծում բանաստեղծության ռիթմը՝ բառե՞րը, հնագավորո՞ւմը, տողերի չա՞փը, թե՞ մի այլ բան:

Կարծում եմ բառերի նմանությունը և հանգավորումը ստեղծում են ռիթմ իսկ  տողերի հավասար չափը ավլի գեղեցիկ տեսք է հաղորդում դրան:

Տխրություն

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,

Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

  • Անծանոթ բառերը դուրս գրի՛ր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

ուրու-ուրվական

  • Դուրս գրի՛ր համեմատությունները:

Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…

  • Ո՞ր բառն է ավելի հարազատ բանաստեղծության ոգուն՝ ստվե՞րը, ուրո՞ւն, թե՞ աղջիկը:

Կարծում եմ ուրուն, քանի որ այն համապատասխանում է բանաստեղծության որոշ չափով առեղծվածային և լուռ լինելուն:

  • Բանաստեղծական ո՞ր պատկերն է իր մեջ խտացնում ընդհանուր տրամադրությունը:

Ծաղիկների և շշուկի պատկերը իր մեջ ներառում է “հեղինակի” տրամադրությունը

  • Ցույց տուր բանաստեղծության կապը վերնագրի՛ հետ:

Վերնագիրը ցույց է տալիս այն զգացողությունները, որոնք միառժամանակ սեր ու կարոտ են առաջացնում, և հենց այդպես ստեղծում են այդ մթնոլորտը:

  • Ինքդ վերնագրի՛ր բանաստեղծությունը:

Կարծում եմ բանաստեղծությանը կհամապատասխաներ մեղմ շշուկ կամ անմար սեր անվանումը

Fatum
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…
1. Բացատրի՛ր բառերը՝ աներևույթ, առկայծել, կարոտագին, կարոտավառ:
Չերևացող, բոցավառվել, մեծ արոտով լի, կարոտից վառվող
2. Բանաստեղծությունից գտի՛ր համեմատություններ:
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…
3. Գրավոր վերլուծել բանաստեղծությունը, ի՞նչ է ներկայացված:
Բանաստեղծությունը ներկայացնում է սիրո և կարոտի խոր զգացմունքներ, որոնք միաժամանակ կապում ու բաժանում են երկու հոգի։ Երկնքում կախված շղթան ու աստղերի պատկերները խորհրդանշում են աներևույթ, բայց համառ և ամուր կապը՝ սիրո մեջ ապրած ցավն ու տառապանքը։ Սիրող մարդիկ ըստ Տերյանի նմանա են աստղերին, միշտ կապված են, բայց միևնույն ժամանակ հեռու։
4. Ի՞նչ է նշանակում fatum, նայեք բառարաններում, համացանցում:

Fatum լատիներեն բառ է, որն նշանակում է դատաստան կամ ճակատագիր։ Այն նաև կարող է նշանակել այն ուժը կամ ճակատագիրը, որը որոշում է մարդու կամ իրադարձությունների ընթացքը՝ կապված ներքին կամ արտաքին զորությունների հետ, որոնք բացարձակապես անխուսափելի են։

5. Գրի՛ր շարադրություն վերնագրերից մեկով ՝ ,,Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան, հեռու,, ,  ,,Իջնում է հուշիկ,, :

Լրացուցիչ աշխատանք (տանը)

,,Մթնշաղի անուրջներ,, ժողովածուից կարդալ բանաստեղծությունները, մեկն ընտրությամբ սովորել անգիր։ Ընթերցածները ներկայացնել բլոգում՝ մեկնաբանությամբ։

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։

Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց…

Այս բանաստեղծությունը արտահայտում է մահվան և մոռացության զգացողություն։ Բանաստեղծը խնդրում է, որ իր գերեզմանը մոռացված մնա, առանց ծաղիկների, սգի կամ հիշողությունների լինի։ Նա ցանկանում է, որ օրվա ընթացքում շուրջը չլինեն ոչ մի ձայն կամ երգ՝ պարզապես տիրի լռություն ու իր մահվանից հետո ոչ ոք չհիշի իրեն։ Դա ըստ նրա փախուստ է ցավից ու մոռացումից՝ ոչինչ չզգալու և մենության մեջ հանգստանալու ձգտում։

Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում.
Երբ տխուր գգվանքով արեգակը մեռնող
Սարերի արծաթե կատարներն է վառում,
Երբ մթնում կորչում են ծով ու հող…
Ինձ թաղեք, երբ տխուր մթնշաղն է իջնում,
Երբ լռում են օրվա աղմուկները զվարթ,
Երբ շողերն են մեռնում, ծաղիկները — ննջում,
Երբ մթնում կորչում են լեռ ու արտ։
Իմ շիրմին դալկացող ծաղիկներ ցանեցեք,
Որ խաղաղ ու հանդարտ մահանան.
Ինձ անլաց թաղեցեք, ինձ անխոս թաղեցեք.
Լռությո՜ւն, լռությո՜ւն, լռություն անսահման…

Այստեղ մահը և գերեզմանը կապվում նաև համեմատվում են բնության երեկոներին՝ երբ լույսն ու կյանքը սկսում են մարել և այլն։ Բանաստեղծը ցանկանում էր իր մարմինը թաղել հենց այդ ժամանակ՝ երբ ամեն բան սկսում էր հանգչել, մեռնել, փոխակերպվել: Մահը նրա համար նույնքան բնական էր, որքան բնության երեկոյան փոխակերպումը, երբ օրվա աղմուկները դադարում են և այլ։ Նաև բանաստեղծը օգտագործում է «լռություն» բառի իր համար ունեցող նշանակությունը՝ որը ավելի շուտ նշանակում է խաղաղություն ու հեռավորություն, քան տխրություն և հիշողություն։ Այս բանաստեղծությունը ևս արտահայտում է մոռացության, խաղաղության և անփոփոխության ցանկություն, և լացի բացակայությունը ավելի գերադասելի է համարվում՝ ի տարբերություն մեծ վշտի կամ ցավի։

Leave a comment