Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ

1.Ի՞նչ է բնորոշ Սյունիքի մարզի աշխարհագրական դիրքի ,մակերեւույթի և գետային ցանցի համար:

Սյունիքը ՀՀ֊ի ամենահարավային և ամենախոշոր մարզն է(եթե հաշվենք միայն ցամաքային մասերով)

2.Նշե’լ մարզի տարածքի վերընթաց լանդշաֆտային գոտիները:

Սյունիքի մակերևույթը ՀՀ-ում ամենաբարդ ու կտրտվածներից է: Նրա ամենաբարձր և ամենացածր կետերի միջև բարձրության տարբերությունը անցնում է 3500մ-ից ավել։

3.Բնութագրե’լ մարզի բնակչության տեղաբաշխումը և տարաբնակեցումը:

Սյունիքն ունի քաղաքային բնակչության բարձր տոկոս։ Դա պայմանավորված է հզոր հանքարդյունաբերությամբ, որի շուրջ ձևավորվել են քաղաքները՝ Կապան (մարզկենտրոն), Գորիս, Սիսիան, Քաջարան, Մեղրի, Ագարակ և Դաստակերտ:

Տավուշի և Վայոց ձորի մարզ

Տավուշի և Վայոց ձորի մարզ

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ ընդհանուր գծերով են բնութագրվում Վայոց ձորի և Տավուշի մարզերը:
  2. ծայրամասային աշխարհագրական դիրքերը, ռելիեֆը, ռեսուրսների քիչ քանակը, թույլ բնակեցվածությունը
  3. Տվե’ք 2 մարզերի աշխարհագրական դիրքի համեմատական բնութագիրը:
  4. Տավուշը գննվում է ՀՀ հյուսիս-արևելքում: Զբաղեցնում է Փոքր Կովկասի արտաքին շարի լեռնաշղթաների էկոլոգիական գոտին: Վայոց ձորը գտնվում է ՀՀ հարավ-արևելքում: Ամենափոքր բնակչություն ու ամենացածր խտություն ունեցող մարզն է:
  5. Որո՞նք են Վայոց ձորի և Տավուշի մարզերի բնակչության տեղաբաշխման և տարաբնակեցման առանձնահատկությունները:
  6. Երկու մարզերի բնակչության թիվն էլ ամենացածրն է։
  7. Նշե’լ երկու մարզերի տնտեսական զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:
  8. Երկու մարզերում էլ առավելապես զարգացած է գյուղատնտեսությունը, Տավուշում անասնաբուծությունը(հիմնականում խոզաբուծությունը) և Վայոց ձորում նույնպես ավելի շատ զարգացած է գյուղատնտեսությունը։
Արարատի մարզ, Արմավիրի մարզ

Արարատի մարզ, Արմավիրի մարզ

1. Գնահատել Արարատի և Արմավիրի մարզերի աշխարհագրական դիրքերը։

 

Երկուսն էլ բավականին մոտ են գտնվում մայրաքաղաք Երևանին, գտնվում են Հայաստանի արևմտյան մասում և ունեն Թուրքիա-Հայաստան սահման

 

2. Բնութագրե՛լ 2 մարզերի բնական պայմանները։ Նշե՛լ ընդհանուր և տարբերիչ գծերը։

 

Երկու մարզերի տարածքներն էլ հիմնականում հարթավայրային են և գտնվում են 800-1000մ բարձրություններում: Արմավիրում չկան անտառային ռեսուրսներ, բայց Արարատում պահպանվում է Խոսրով Կոտակի հիմնած անտառը, որը հիմա հայտնի է որպես ,, Խոսրովի արգելոց,,:

 

3. Արարատի և Արմավիրի մարզերը տարաբնակեցման ի՞նչ բնորոշ գծեր ունեն։

 

Դրանք զբաղեցնում են առաջին և երկրորդ տեղերը ամենախիտ և ամենաբանակեցված մարզերից: Երկուսում էլ գերակշռում է գյուղական բնակչությունը։

 

4.Նշե՛լ մարզերի գյուղատնտեսության և արդյունաբերության գլխավոր ճյուղերը։

 

Գյուղատնտեսության գլխավոր ճյուղը բուսաբուծությունն է։ Արդյունաբերության գլխավոր ճյուղերն են խաղողի, պտուղների և բանջարեղենի վերամշակման սննդի արդյունաբերության ճյուղերը։

Արագածոտնի մարզ

Արագածոտնի մարզ

1.Գնահատե’լ Արագածոտնի մարզի զարգացման բնական նախադրյալները:

Արագածոտնի մարզն ունի լավ բնական նախադրյալներ տնտեսության զարգացման համար՝ հարուստ բնական ռեսուրսներ, գյուղատնտեսության համար բարենպաստ կլիմա, ջրային պաշարներ բերքալի հովիտներ ու հարթավայրեր, ինչը հնարավորություն է ստեղծում գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ճյուղերի զարգացման համար։

2.Ինչպիսի՞ն է Արագածոտնի մարզի տարաբնակեցման արդի պատերը:

Տարաբնակեցման արդի պատկերը անհավասար է՝ բնակչությունը հիմնականում կենտրոնացած է Աշտարակի, Թալինի և Ապարանի տարածաշրջաններում այսինքն` խոշոր կենտրոններում, իսկ բարձրադիր և մեկուսացված գոտիներում՝ թույլ է բնակեցված, բնակչությունը ձևավորվել է բնական, պատմական և տնտեսական գործոններով։

3.Որո՞նք են Արագածոտնի մարզի տնտեսության բնորոշ գծերը:

Տնտեսությունը բազմաճյուղ է, սակայն հիմնականում հիմնված գյուղատնտեսության վրա, զարգացած են սննդարդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը, պարենային և գինեգործական ճյուղերը, ինչը պայմանավորված է բնական ռեսուրսներով։

4.Բացարե’լ Արագածոտնի մարզի գյուղատնտեսության մասնագիտացման ներքին տարբերությունները:

Մասնագիտացման ներքին տարբերությունները պայմանավորված են կլիմայական, հողային, ռելիեֆային և տնտեսական գործոններով՝ ցածրադիր շրջաններում տարածված է այգեգործությունը, բանջարաբուծությունը, մրգաբուծությունը, բարձրադիր գոտիներում` կարտոֆիլագործությունը, հացահատիկի մշակաբուծությունը։ Աառը մթնոլորտը հարմար է կարտոֆիլի համար։

ՀՀ գյուղատնտեսությունը:Ընդհանուր բնութագիրը :Հողային ֆոնդը: Գյուղատնտեսական հողաբարելավում

ՀՀ գյուղատնտեսությունը:Ընդհանուր բնութագիրը :Հողային ֆոնդը: Գյուղատնտեսական հողաբարելավում

1.Ի՞նչ փոփոխություն է կրել գյուղատնտեսական արտադրության կազմակերպումը խորհրդային և հետխորհրդային տարիներին:

Գյուղատնտեսությունը հիմնված էր պետական և կոլեկտիվ սեփականության վրա՝ սովխոզներ և կոլխոզներ:1991 թ. հողի սեփականաշնորհումից հետո անցում կատարվեց մասնավոր սեփականության:

2.Գնահատե’լ գյուղատնտեսության դերը ՀՀ տնտեսության մեջ:

Զբաղվածությունը, պարենի պաշարը, ՀՆԱ-ն

3.Նշե’լ գյուղատնտեսության մասնագիտացած ճյուղերը, որոնք ունեն արտահանման նշանակություն:

Պտղաբուծություն, խաղողագործություն, բանջարաբուծություն

4.Ինչպիսի՞ն է ՀՀ հողային ֆոնդի կառուցվածքը,որտե՞ղ են տարածված խոշոր հողատարածությունները:

Գեղարքունիք, Արմավիր, Արարատ, Շիրակ և այլն

5.Նշե’լ Հայաստանի մելորացիայի հիմնական տեսակները:

Ոռոգում, չորացում և այլն:

Մեքենաշինություն և քիմիական արդյունաբերություն

Մեքենաշինություն և քիմիական արդյունաբերություն

1.Ի՞նչ տեղ է գրավում մեքենաշինությունը Հայաստանի տնտեսության մեջ:

Մեքենաշինությունը Հայաստանում կարևոր, բայց ոչ առաջատար տեղ է զբաղեցնում։ Այն հիմնականում ապահովում է այլ ճյուղերի (էներգետիկա, շինարարություն, արդյունաբերություն) տեխնիկական սարքավորումներ։

2.Նշե’լ Հայաստանի մեքենաշինություն գլխավոր ճյուղերը:

Էլեկտրատեխնիկակական, հաստոցաշինական-գործիքաշինական

3.Ի՞նչ նախադրյալներ կային Հայաստանի քիմիական արդյունաբերություն բազմակողմանի և արագ զարգացումը համար:

Հումքի առկայություն, զարգացած էներգետիկ բազա գիտական և մասնագիտական կադրերի առկայություն:

4.Բմութագրե’լ Հայաստանում ձևավորված քիմիական արդյունաբերություն գլխավոր արտադրական համալիրները:

Վառելիքաէներգետիկ համալիրը և Մետալուրգիական արդյունաբերությունը

Վառելիքաէներգետիկ համալիրը և Մետալուրգիական արդյունաբերությունը

1.Ի՞նչ է իրենից ներկայացնում վառելիքաէներգետիկ համալիրը:

Վառելիքաէներգետիկ համալիրը տնտեսության այն ճյուղերի համախումբն է, որոնք զբաղվում են բնական վառելիքի արդյունահանմամբ, վերամշակմամբ և էլեկտրաէներգիայի արտադրությամբ ու հաղորդմամբ սպառողին։

2.Ինչպիսի՞ն է ՀՀ էլեկտրաէներգիայի կառուցվածքը,թվել առավել հզորները:

ՀՀ էլեկտրաէներգիայի կառուցվածքի հիմքում ջերմային, ատոմային և ջրային էներգետիկան են, իսկ առավել հզոր կայաններն են Հրազդանի ՋԷԿ-ը, Հայկական ԱԷԿ-ը, Երևանի ՋԷԿ-ը, Արգելի և Տաթևի ջրէկները։

3.Ինչպիսի՞ հեռանկարներ ունի ՀՀ վառելիքաէներգետիկ համալիրի զարգացումը:

Հայաստանի վառելիքաէներգետիկ համալիրի զարգացումը հենվում է նոր ատոմակայանի կառուցման, արևային ու քամու էներգիայի ընդլայնման և տարածաշրջանային էներգետիկ համակարգերին ինտեգրվելու հեռանկարի վրա։

4.Նշե’լ մետալուրգիայի դերը ՀՀ տնտեսության մեջ:

Մետալուրգիան ՀՀ տնտեսության արտահանման ուղղվածություն ունեցող գլխավոր ճյուղն է, որը հանդիսանում է պետական բյուջեի հիմնական հարկատուն և ապահովում է արդյունաբերական աճը։

5.Ի՞նչ ենթաճյուղերից է բաղկացած ՀՀ մետալուրգիական արդյունաբերությունը:

ՀՀ մետալուրգիական արդյունաբերությունը բաղկացած է պղնձամոլիբդենային, ոսկու արդյունահանման, պղնձաձուլության և ալյումինի վերամշակման ենթաճյուղերից, ինչպես նաև սև մետաղների ջարդոնի վերաձուլումից։

6.Բնութագրե’լ ՀՀ մետալուրգիական արդյունաբերության զարգացման բնական և տնտեսական նախադրյալները:

Մետալուրգիայի զարգացման բնական նախադրյալը հարուստ հանքավայրերն են, իսկ տնտեսական նախադրյալները ներառում են մասնագիտական ներուժը, էներգետիկ հզորությունները և միջազգային շուկայի պահանջարկը։

Խոշոր քաղաքները

Խոշոր քաղաքները

1.ՀՀ քաղաքներն ի՞նչ խմբերի են բաժանվում ըստ աշխատանքի աշխարհագրական բաժանման իրենց։

Մայրաքաղաք, մարզային կամ տարածաշրջանային կենտրոն, տեղական կենտրոն։

2.Գյումրու զարգացման տարբեր փուլերում ի՞նչ գործոններ էին նպաստել կամ խանգարել նրա տնտեսական վերելքին:

Այն Շիրակի մարզի կենտրոնում է և դա ստեղծում է բարենպաստ պայմաններ։ Ստեղծվել էր բազմաճյուղ արդյունաբերություն`տեքստիլ, մեքենայաշինություն, սնունդ։ Գործում էին բուհեր, գիտահետազոտական հիմնարկներ։ Տնտեսական վերելքին խանգարեց 1988 թվականի երկրաշարժը, ինչի պատճառով ավերվեցին քաղաքի գործարանների մեծ մասը։ Բայց դրանից հետո կազմվել քաղաքի նոր հատակագիծ և ստեղծվեց մեծ շինարարական բազա։ Գյումրին դարձավ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ինչը ստեղծեց լավ հեռանկարներ զբոսաշրջության և սոցիալ տնտեսական զարգացման համար։

3. Ուրվագծային քարտեզ վրա նշել մարզերն ու խոշոր քաղաքները։