
Հայտորոշիչ թեստ


Որո՞նք են ալկալիական մետաղներ։
Լիթիում, նատրիում, կալիում, ռուբիդիում, ցեզիում, ֆրանսիում
Ո՞ր խմբում են գտնվում ալկալիական մետաղները պարբերական համակարգում
Առաջին խմբի գլխավոր ենթախմբում
Ի՞նչ ընդհանուր բան կա ալկալիական մետաղների արտաքին էլեկտրոնային շերտում։
1
Ի՞նչ օքսիդացման աստիճան են սովորաբար ցուցաբերում ալկալիական մետաղները։
1
Ինչո՞ւ են ալկալիական մետաղները հեշտությամբ արձագանքում այլ նյութերի հետ։
Արտաքին շերտի այդ մեկ էլեկտրոնը շատ թույլ է կապված միջուկի հետ
Ինչո՞ւ ալկալիական մետաղները բնության մեջ չեն հանդիպում ազատ վիճակում։
Իրենց բարձր ակտիվության պատճառով դրանք բնության մեջ երբեք չեն հանդիպում ազատ
Ինչպե՞ս է արտաքին մեկ էլեկտրոնը ազդում նրանց քիմիական ակտիվության վրա։
Վերևից ներքև ատոմի շառավիղը մեծանում է և արտաքին էլեկտրոնը ավելի է հեռանում միջուկից
Ինչո՞ւ է նրանց ակտիվությունըմեծանում վերևից ներքև խմբում։
Միջուկի ձգողությունը թուլանում է
Ինչո՞ւ է ֆրանսիումը քիչ ուսումնասիրված տարր։
Այն քիչ է ուսումնասիրված, որովհետև ռադիոակտիվ է
Ի՞նչ գույն և կառուցվածք ունեն ալկալիական մետաղները։
Արծաթափայլ մետաղներ են
Ինչո՞ւ են դրանք փափուկ և հեշտ կտրվող։
Քանի որ նրանց բյուրեղավանդակում կապերը համեմատաբար թույլ են
Ինչպե՞ս է փոխվում հալման ջերմաստիճանը խմբում ներքև շարժվելիս։
Նվազում է
Ինչպե՞ս է փոխվում խտությունը խմբում ներքև շարժվելիս։
Աճում է
Համեմատիր լիթիումը և ցեզիումը՝ ո՞րն է ավելի ակտիվ և ինչո՞ւ։
Ցեզիումը ավելի ակտիվ է, քանի որ նրա ատոմի շառավիղն ավելի մեծ է
Ինչպե՞ս կփոխվի մետաղի հատկությունը, եթե նրա արտաքին շերտում լինի ոչ թե 1, այլ 2 էլեկտրոն։
Կլիներ ավելի կարծր
Ինչո՞ւ ալկալիական մետաղները համարվում են ուժեղ վերականգնիչներ։
Քանի որ նրանք շատ հեշտությամբ են տալիս էլեկտրոններ
Գրիր ռեակցիայի օրինակ, որտեղ ալկալիական մետաղը տալիս է իր էլեկտրոնը։
2Na+Cl2->2NaCl
Ինչ տեղի կունենա, եթե նատրիումը փոխազդի ջրի հետ (բացատրիր ընդհանուր ձևով)։
Կանջատի ջրածնի գազ
Ո՞ր ալկալիական մետաղը կլինի ամենաակտիվը :
Ֆրանսիում
Ի՞նչ է նշանակում «մետաղ» բառը և որտեղից է այն ծագել։
Այն ծագել է հունարեն մետալոն արմատից , որը նշանակում է հանք։
Որտե՞ղ է գտնվում մետաղներն ու ոչ մետաղները բաժանող սահմանագիծը պարբերական համակարգում։
Աստատին միացնող գիծ
Ի՞նչ տարրեր են գտնվում այդ սահմանագծին մոտ և ինչու են դրանք առանձնահատուկ։
Գծին մոտ տարրերը ունեն երկակի բնույթ
Ինչո՞ւ է մետաղների և ոչ մետաղների բաժանումը պայմանական։ Բեր օրինակներ։
Օրինակ, բերիլիում (Be), ալյումին (Al) և ցինկ (Zn) տարրերը մետաղներ են, բայց դրանց առաջացրած օքսիդներն ու հիդրօքսիդներն օժտված են և՛ թթվային, և՛ հիմնային հատկություններով:
Իսկ ծարիր (Sb) և գերմանիում (Ge) տարրերն իրենց հատկություններով ավելի մոտ են ոչ մետաղներին: Իսկ օրինակ, սիլիցիումը (Si), արսենը (As) և աստատը (At) ցուցաբերում են որոշ մետաղական հատկություններ:
Ի՞նչ դեր են կատարում մետաղները քիմիական ռեակցիաներում։
Վերականգնիչներ
Ինչո՞ւ են մետաղների ատոմները հեշտությամբ կորցնում էլեկտրոններ։
Քանի որ ատոմների շառավիղները մեծ են և միջուկը ավելի հեռու է գտնվում էլեկտրոններից։
Քանի՞ էլեկտրոն ունեն սովորաբար մետաղների արտաքին շերտում։
1-3
Ի՞նչ է մետաղական կապը։
Մետաղի դրական իոնների և ընդհանուր էլեկտրոնային ամպի փոխազդեցությամբ պայմանավորված կապ
Ինչպե՞ս է բյուրեղավանդակի կառուցվածքը ազդում մետաղների հատկությունների վրա։
Կառուցվածքի հատկություններից են գույնը, կարծրությունը, հալման ջերմաստիճանը, խտությունը, էլեկտրահաղորդականությունը և ջերմահաղորդականությունը, մետաղական փայլն ու անթափանցիկությունը, պլաստիկությունը:
Թվարկիր մետաղների հիմնական ֆիզիկական հատկությունները։
գույնը, կարծրությունը, հալման ջերմաստիճանը, խտությունը, էլեկտրահաղորդականությունը և ջերմահաղորդականությունը, մետաղական փայլն ու անթափանցիկությունը, պլաստիկությունը:
Ինչպե՞ս են մետաղները դասակարգվում ըստ խտության։
Թեթև (ρ<5 գ/սմ³) և ծանր (ρ>5 գ/սմ³):
Ո՞րն է ամենածանր և ամենաթեթև մետաղը։
Ամենաթեթևից`լիթիում, մինչև ամենածանր`օսմիում
Լրացուցիչ
Հաստատի՛ր կամ հերքի´ր (այո՛, ո՛չ) պնդումները H2S քիմիական բանաձևն ունեցող նյութի վերաբերյալ.
ա) բարդ նյութ է.
Այո
բ) քիմիական բանաձևն արտասանվում է հաշ-ես.
Ոչ
գ) մոլեկուլում տարրերի զանգվածների հարաբերությունն է 1:16
Այո
դ) մոլեկուլում տարրերից մեկի A=16:
Ոչ
2. Նյութի քիմիական բանաձևի արտասանությունն է հաշ-2-էս-0-3.
ա) գրի՛ր այդ նյութի բանաձևը.
H2SO3
բ) հաշվի՛ր նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը.
82
գ) որոշի՛ր նյութի մոլեկուլի իրական զանգվածը (զ.ա.մ.).
1.36×10⁻²⁵ կգ
դ) հաշվի՛ր էս արտասանությամբ տարրի զանգվածային բաժինը (%):
39.02%
3. Արտածի՛ր նյութի քիմիական բանաձևը, եթե մոլեկուլում ω(S) = 40%, ω(0) = 60% :
SO3
4. Որոշի՛ր ծծումբ տարրի զանգվածային բաժինը (%) այն միացությունում, որի մոլեկուլում ծծմբի ատոմների թիվը մեկ է, թթվածնինը՝ ծծմբի ատոմների թվից չորս անգամ մեծ, իսկ ջրածնինը` թթվածնի ատոմների թվից երկուսով պակաս: Պատասխանում ներկայացրո՛ւ
ա) նյութի բանաձևը.
H2SO4
բ) տարրի զանգվածային բաժինը (%) հարյուրերորդական թվի ճշտությամբ:
32.65%
Ի՞նչ տարբերություն կա ածխածնի (II) օքսիդի (CO) և ածխածնի (IV) օքսիդի (CO₂) միջև՝
ա) կառուցվածքի
CO-ն ունի եռակի կապ իսկ CO2-ը կրկնակի եռակի կապ:
գ) վտանգավորության առումով։
Անգամ փոքր քանակներով CO գազը շնչելը խիստ թունավոր է և կարող է դժբախտ պատահարների պատճառ դառնալ:
CO2-ը նույնպես թունավոր է, բայց ոչ այնքան ինչքան CO-ն:
2.Բացատրիր՝ ինչպիսի՞ քիմիական կապ կա CO մոլեկուլում :
Եռակի կովանլենտային:
3.Լրացրու և հավասարեցրու ռեակցիան՝
ա) C + O₂ → CO2
բ) 2CO + O₂ → 2CO2
գ) CO₂ + C → 2CO
4.Քանի՞ մոլ CO կստացվի, եթե այրվի 24 գ ածխածին թթվածինը:
24/12=2
5.Ի՞նչ բանաձև ունի ածխաթթուն։ Ածխաթթուն ուժե՞ղ է, թե՞ թույլ թթու։Ի՞նչ գույնի է դառնում լակմուսը ածխաթթվի լուծույթում։
H2CO3
թույլ թթու
կարմիր
6.Ի՞նչ է նշանակում, որ թթուն երկհիմն է։
Կա երկու ջրածնի ատոմ:
7. Գրիր ածխաթթվի առաջացման ռեակցիան։
CO2+H2O=H2CO3
8. Ի՞նչ երկու տեսակի աղեր է առաջացնում ածխաթթուն։
Կարբոնատներ և հիդրոկարբոնատներ
9. Ո՞ր կարբոնատներն են ջրում լուծելի։
Ալկալիական մետաղների ու ամոնիումի կարբոնատները:
10. Ի՞նչ է տեղի ունենում անլուծելի կարբոնատները տաքացնելիս։
Դրանք քայքայվում են:
11. Ինչպե՞ս են ստացվում հիդրոկարբոնատները։
Դրանք ստացվում են կարբոնատների լուծույթներն ածխաթթու գազի հետ փոխազդելիս:
12. Ինչպիսի՞ նյութեր են առաջանում NaHCO₃-ի տաքացման ժամանակ։
Նատրիումի կարբոնատ, ածխաթթու գազ և ջուր:
13. Ինչու՞ Ca(HCO₃)₂-ի քայքայումը կախված է ջերմաստիճանից։
Ջերմային անկայունության պատճառով:
14. Խնդիր1
Քանի՞ մոլ ածխաթթու կստացվի, եթե 3 մոլ CO₂-ի միայն 1/3 մասն է փոխազդում ջրի հետ:
3*1/3=1
Խնդիր 2
Տրված է ռեակցիան՝ CO₂ + H₂O ⇄ H₂CO₃Քանի՞ մոլ H₂CO₃ կստացվի, եթե ունենք 88 գ CO₂ (ենթադրելով՝ ամբողջը փոխազդում է)։
88/44=2
Խնդիր 3
Քանի՞ գրամ CO₂ կանջատվի 168 գ NaHCO₃ տաքացնելիս։Ռեակցիա՝ 2NaHCO₃ → Na₂CO₃ + CO₂ + H₂O
168/84=2
1*44=44
1.
օքսիդ՝Na2O,CO2,N2O5
հիմք՝ NaOH, Ba(OH)2, Fe(OH), Cu(OH)2
թթու՝HCl, HNO3, H2SO4
աղ՝ K2SO4, AgCl
2.
SiO2
3.
K2O
4.
գ
5.
H2SO4
Ո՞ր տարրերն են մտնում ածխածնի ենթախմբի մեջ։
Ածխածին, սիլիցիում, գերմանիում, անագ, կապար
Ո՞ր խմբին են պատկանում այս տարրերը պարբերական համակարգում։
4-րդ
Ո՞ր տարրերն են ոչ մետաղներ, մետաղներ և կիսամետաղներ այս ենթախմբում։
ոչ մետաղ`ածխածին
կիսամետաղ` սիլիցիում, գերմանիում
մետաղ`անագ կապար
Քանի՞ էլեկտրոն կա այս տարրերի արտաքին էներգիական մակարդակում։
4
Ի՞նչ ընդհանուր օքսիդացման աստիճաններ ունեն IVA խմբի տարրերը։
-4 +2 +4
Ո՞րն է այդ տարրերի բարձրագույն օքսիդների ընդհանուր բանաձևը։
RO2
Ի՞նչ բանաձև ունեն համապատասխան թթուները։
H2CO3
H2SiO3
H2GeO3
Sn(OH)4
pb(OH)4
Ինչու՞ ածխածինը և սիլիցիումը համարվում են ոչ մետաղներ, իսկ անագն ու կապարը՝ մետաղներ։
Խմբում կարգաթվի և ատոմային շառավղի մեծացմանը զուգընթաց արտաքին շերտի էլեկտրոնների կապը միջուկի հետ թուլանում է, ինչի հետևանքով ոչ մետաղական հատկությունները փոխարինվում են մետաղականով։
Գրիր ածխածնի բոլոր օքսիդների բանաձևերը։
CO
CO2
Գրիր սիլիցիումի համապատասխան թթվի բանաձևը։
H2SiO3
Որոշիր օքսիդացման աստիճանը՝ SiO₂ միացությունում։
O -2 Si+4
Որ տարրն է ունենալու ավելի կայուն ջրածնային միացություն՝ CH₄ թե՞ SnH₄։
CH4
Տրված նյութերից ո՞րն է երկդիմի՝ Sn(OH)₄ թե՞ H₂CO₃։
Sn(OH)4
Քանի՞ գրամ է 2 մոլ O₂։
2մոլ×Mr32=64գ
Քանի՞ մոլ է 160 գ SO₂։
160գ/Mr64=2.5մոլ
Ինչպե՞ս է փոխվում տարրերի մետաղական հատկությունը խմբում ներքև իջնելիս։
մեծանում է
Ինչու՞ RH₄ տիպի ջրածնային միացությունների կայունությունը նվազում է կարգաթվի աճման հետ։
Դա կապված է ատոմային շառավղի մեծացմամբ և կապի նվազեցմամբ։
Ինչու՞ կապարը չի առաջացնում ջրածնային միացություն։
Քանի որ կապի էներգիան ցածր է և մետաղական հատկությունները բարձր են։
Ինչպե՞ս է փոխվում թթվային հատկությունը H₂RO₃ թթուների համար խմբում ներքև իջնելիս։
Թթվային հատկությունները թուլանում են։
Ո՞ր տարրերն են մտնում ազոտի ենթախմբի մեջ։
Ազոտ, ֆոսֆոր, արսեն, բիսմութ, ծարիր
Ի՞նչ ընդհանուր բան ունեն այդ տարրերի արտաքին էլեկտրոնային կառուցվածքները։
ունեն հնգական էլեկտրոն
Քանի՞ էլեկտրոն կա ազոտի ենթախմբի տարրերի արտաքին շերտում։
5
Պարբերական աղյուսակի ո՞ր խմբում են գտնվում ազոտի ենթախմբի տարրերը։
5-րդ
Ո՞րն է այդ ենթախմբի ամենաթեթև տարրը։
ազոտը
Ինչպե՞ս են փոխվում ազոտի ենթախմբի տարրերի մետաղական հատկությունները վերևից ներքև։
մեծանում են
Ի՞նչ օքսիդացման աստիճաններ են առավել բնորոշ այս ենթախմբի տարրերին։
+3
Ինչպիսի՞ հիդրիդներ են առաջացնում ազոտի ենթախմբի տարրերը։
NH3
PH3
AsH3
SbH3
BiH3
Ինչպե՞ս է փոխվում ատոմային շառավիղը խմբում վերևից ներքև շարժվելիս։
մեծանում է
Ինչպիսի՞ օքսիդներ են առաջացնում այս ենթախմբի տարրերը
և թթվային և հիմնային և ամֆոտեր
Ինչպե՞ս է փոխվում ատոմների զանգվածը խմբում վերևից ներքև։
մեծանում է
Ինչպիսի՞ կապ են սովորաբար առաջացնում ազոտի ենթախմբի տարրերը՝ կովալենտ թե իոնային
կովալենտ
Ո՞ր տարրն է ազոտի ենթախմբում ամենաէլեկտրաբացասականը։
ազոտ
Ի՞նչ գազ է կազմում մթնոլորտի մեծ մասը՝։
N2
Ի՞նչ կարևոր կենսաբանական նշանակություն ունի ազոտը։
սպիտակուցների կառուցման համար
Որտե՞ղ է կիրառվում արսենը։Ինչպիսի՞ հատկություններ ունի մետաղական թե ոչ մետաղական։
ունի և մետաղական և ոչ մետաղական հատկություններ, կիրառվում է արդյունաբերության մեջ:
Ո՞րն է ենթախմբի ամենածանր տարրը:
բիսմութ
1.Ստորև բերված շարքից ընտրի՛ր նկարում նշված տարրի ենթախմբից ատոմ պարունակող թթուները և դասավորիր դրանք ըստ օքսիդիչ հատկությունների նվազման կարգի: Որպես պատասխան ներկայացրու 1. թթուների համարները (առանց ստորակետերի և բացատների):
HNO3
HPO3
HSbO3
H3AsO4
2. Քո ընտրած թթուներից ամենաուժեղ օքսիդիչի 3.6 մոլ քանակով մոլեկուլում պրոտոնների քանակը (մոլ)։
HNO3
115.2
2.Լրացրու աղյուսակը՝ ընտրելով իոնս միացությունը, հաշվի առնելով, որ ազոտը ցուցաբերում է −3 օքսիդացման աստիճան:
Na +1 N-3
Նյութ բանաձևը Մոլային զանգվածը (գ/մոլ) Նյութի անվանումը Na3N LINO3 NO
M(Na3N)=83
3.Քիմիական ռեակցիաներ
Ավարտի՛ր քիմիական ռեակցիաների հավասարումները .
ՆՇԵԼ ՏԵՍԱԿԸ
KOH + HNO₃ → KNO3+ H2O
Ca(OH)₂ + SO₂ → CaSO4+ H₂O
Fe(OH)₃ t° → Fe2O3 + H₂O
4.Իրականացրե՛ք հետևյալ փոխարկումները՝ նշելով պայմանները.
H2O ->H2 ->H2S
Էլեկտրոլիզ
Ինչպե՞ս է փոխվում ատոմային շառավիղը ազոտի ենթախմբում վերևից ներքև։
Մեծանում է
Ո՞ր տարրերն են ոչ մետաղներ ազոտի ենթախմբում։
Ազոտ և ֆոսֆոր
Ո՞ր տարրերն են կիսամետաղներ ազոտի ենթախմբում։
Արսեն և ծարիր
Ինչպիսի՞ հիդրիդներ են առաջացնում ազոտի ենթախմբի տարրերը։ Գրիր բանաձևերը:
NH3
PH3
AsH3
SbH3
BiH3
Ընտրիր ճիշտ պատասխանը
Ազոտի հիդրիդն է՝
ա) H₂O
բ) NH₃
գ) CH₄
Ո՞րն է ազոտի օքսիդը։
ա) NO
բ) CO
գ) SO₂
Ո՞ր տարրն է ազոտի ենթախմբից։
ա) Cl
բ) P
գ) O
Լրացնել բաց թողնվածը
Ազոտի ենթախմբի տարրերը արտաքին շերտում ունեն 5 էլեկտրոն։
Ազոտի քիմիական նշանն է N։
Ամոնիակի բանաձևն է NH3: