
,,Եվ ոչ ոք չմնաց,, ըստ Անի Հարությունյանի
Ես կարդացի գրքի վերապատումը, որն ինձ շատ դուր եկավ: Նախ նշեմ, որ ես նույնպես կարդացել եմ այս գիրքը: Վերապատումը դարադրված էր լավ, կոնկրետ, մանրամասներով:Կարծում եմ այն հետաքրքրություն կառաջացնի այս գիրքը չկարդացած մարդու մոտ: Այստեղ նշվում է սյուժեի լարվածությունը, գլխավոր դեպքերը: Ընդհանուր առմամ վերապատումը շատ լավն էր, բայց որոշ տեղերում կային տառասխալներ:
,,Զոդիակ մարդասպանը՝ չբացահայտված հանցագործություն,, ըստ Էլեն Լալազարյանի
Ես կարդացի այս տեքստը: Պատմությունը իրականում սարսափելի է և տեքստից փոխանցվում է ինտրիքը և լարվածությունը: Հաշվի առնելով որ սա թարգմանություն է, այն ատ լավ է գրված, ասես հենց սկզբից էլ հայերեն լիներ: Այն թարգմանված է հարմար բառերով և հեշտ է ընկալվում ընթերցողի կողմից:
,,Ստվերային օրը,, ըստ Մանե Ջավադյանի
Ստեղծագործությունը հետաքրքիքր էր: Պատմվում էր մի գյուղի մասին որտեղ կար տարօրինակ ստվեր, որը նման էր վիշապի: Ամեն 5 տարի այն գալիս էր և ավերում գյուղը: Ինձ ստեղծագործության մեջ դուր եկավ այն, որ մի մասը խորհրդային էր, որոշ տեղերում ժարգոն էր գործածված: Ինձ մի փոքր տարօրինակ թվաց, որ այդտեղ կար գոբլին, քանի որ ես դրանց անունը ընդհանրապես չեմ հանդիպել հայերեն ստեղծագործություններում և իմ կարծիքով մի փոքր անհամադրելի էր գոբլիը գյուղի հետ: Ես նաև կընթերցեմ երրկրորդ մասը(կամ ավելին, եթե դրանք ավելանան) և կգրեմ վերջնական վերլուծություն այս ատեղծագործության մասին: