Դատարկ նավակը

Դատարկ նավակը

Մի ժամանակ կար մի մարդ ով սիրում էր խաղաղություն և լռություն: Մի օր նա որոշեց թիավարել իր փոքրիկ նավակը դեպի հանգիստ լճակի կենտրոնը, որպեսզի կարողանա լուռ նստել: Նա նավակը կապեց քարից, փակեց աչքերը և խորը շունչ քաշեց վայելելով իրեն շրջապատող անդորրը: Read more

Տերյանական բառարան

Տերյանական բառարան

Առաջին բառարան գրողներից էր Մխիթար Սեբաստացին, ում ծննդյան օրը՝ փետրվարի 7-ին է և այդ առիթով կրթահամալիրում ավանդաբար, ամեն տարի իրականացվում է «Բառարանային ֆլեշմոբ» նախագիծը, որի ժամանակ պետք է գրել բառարանների առանձնահատկությունների, որոշ բառերի բացատրոթյունների մասին կամ կազմել նոր բառարան։
Ես կազմել եմ Տերյանական բառարան որտեղ ներկայացված են նրա բանաստեղծություներում իր ոճի (կամ միգուցե իր ստեղծած) բառերը:

ահեղ- վեհ, սարսափելի

անհուն-անսահման

անտրտունջ-անմռունչ, անգանգատ

անուրջ-երազ, տեսիլք

ասուպ-մետեոր

դալուկ-մռայլ

դյութական-հմայիչ

թովչական-դյութիչ(նույն դյութականը)

ժանյակ-մտքերի, տպավորությունների ցանց

խավար-մթություն

հեկեկալ-ուժգին լացել, հեծկլտալ

հերարձակ-մազերը արձակած

հույզ-հուզվելու առիթ

մթնշաղ-արշալույս կամ վերջալույս

մշուշ-մառախուղ

մոգ-որևէ հատկությամբ բացառիկ մարդ

շառաչ-դղրդյուն

ստվերապաճույճ –ստվերապատ

տենչ-որևէ բանի հասնելու ձգտում

տրտմաշուք-տրտում հանդիսավորություն ունեցող

ունայն-դատարկ

Լրացուցիչ աշխատանք

Լրացուցիչ աշխատանք

Սկզբից տասը-տասներկռւ նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառնա:

Նա նորից պատշգամբում խորհում էր հերթական օրվա մասին: Ամփոփում էր օրվա ձոռքբերումները: Թեյնիկը վերջացրեց ջրի եռացնելը, նա գնաց ջուրը լցնելու բաժակի մեջ: Հետ վերադարձավ արդեն թեյը ըմպելով: Read more

Ամսագրային նյութերի մեկնաբանություններ

Ամսագրային նյութերի մեկնաբանություններ

<<Պատուհան>> ամսագիր

Ընտրության ուժը

Համաձայն եմ շարադրության հեղինակի մտքերի հետ: Շարադրությունը լավ է ձևակերպված և կային շատ տեղին մեջբերումներ: Ուղղակի կարծում եմ պետք է մի փոքր ավելի ուշադիր լինել և չկատարել փոքր տառասխալներ:

<<Ես եմ>> ամսագիր

Պատմություն։ Արմինա Էմին

Պատմությունը ինձ հետաքրքրեց: Այն իր մեջ պարունակում էր որոշակի ժարգոն, նաև հետաքրքիր էր բովանդակային առումով: Այն զվարճալի էր և եթե սա այնուամենայնիվ հորինված պատմություն է դրա մեջ ներգրավված է հեղինակի պայծառ երեևակայությունը:

<<Գրաշխարհ>> ամսագիր

Դժվար է, բայց․․․

Շարադրությունը արտակարգ էր: Այն ինձ հուզեց իր գաղափարով: Նաև շարադրությունով հեղինակը ուզում է փոխանցել, որ ինչ էլ որ լինի, դու պետք է շարունակես լինել գոհ այն ամենից ինչ ունես և ինչքան էլ քեզ պետք լինի օգնություն և մխիթարություն, եթե դու կարող ես մեկին օգնել որևէ հարցում, ապա օգնիր:

Անհատական նախագծերի հաշվետվություն

Անհատական նախագծերի հաշվետվություն

Նախագիծ թարգմանություն

Ժամանակհատված.

Շուրջտարյա։

Նպատակ.

Ավելի լավ տիրապետել օտար լեզուներին։

Ընթացք.

Տարբեր տեքստերի և առակների թարգմանություն անգլերենից կամ ռուսերենից։

Արդյունքներ՝

Հիմար շունը

Ծեր իմաստուն բուն

Մրջյուններն ու մորեխը

Շունը և պատը

Կովերը և վագրը

Մի բաժակ կաթ

Կառավարել զայրույթը

Չորս աշակերտները

Կաթնավաճառը և իր դույլը

Հպարտ վարդը

Դատարկ հարցաթերթը

Կրիան և թռչունը

Ագարակատերը և ջրհորը

Հաշվետվություն

Հաշվետվություն

Այս տարի ես ձեռք եմ բերել լավ արդյունքներ հայոց լեզու և գրականություն առարկաներից։ Քերականությունից կատարել եմ տարբեր առաջադրանքներ։ Գրականությունից կարդացել եմ տարբեր կարևոր գաղափարներով ստեղծագործություններ, որոնք ընդլայնել են իմ մտածողությունը։

Այս կիսամյակում կատարած նախագծերից ես համարում եմ հաջողված իմ անհատական նախագիծը, որտեղ թարգմանել եմ տարբեր առակներ անգլերեն լեզվից ։ Դա զարգացրել է իմ լեզվական հմտությունները և օգնել ավելի լավ հասկանալ թե ինչ բառերի ընտրությամբ թարգմանություններ կատարեմ։ Կարդացել եմ տարբեր գրքեր որոնք փոխել են իմ տեսակետները տարբեր բաների շուրջ, բայց ամենաազդեցիկ և լավ գիրքը Ֆրեդերիկ Բաքմանի “Ուվե անունով մարդը” գիրքն է, որի ցերաբերյալ կա նաև շարադրություն և ինձ ամենից շատ դուր եկածներից նաև “Մեծն Գեթսբի” գիրքն է(խորհուրդ եմ տալիս գրքերը կարդալ)։