Այս անգամ ես որոշեցի ձեզ ներկայացնել Մանյունան գրքի վիպաշարը: Այս գրքերը գրել է Նարինե Աբգարյանը:
Category: Մայրենի 6
Մայրենի
Առյուծն ու նապաստակը
Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ, որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:
Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.«Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և դատարկ հույսի ետևից ընկա»: Read more
Գորտը Ագուտագավա
Մի տրիոլետի պատմություն
Այժմ կծանոթանանք Վահան Տերյանի հայտնի տրիոլետին ու նրա պատմությանը:
Մի տրիոլետի պատմություն

Տերյանը «Պեպոն» թարգմանել էր ռուսերեն, եւ Մաքսիմ Գորկու հետ պատրաստվում էին խմբագրել։ Գորկին անսպասելիորեն հարցրեց․
— Վահան Սուքիասի, ինչու՞ ռուսերեն չեք գրում․ անթերի տիրապետում եք լեզվին, հրաշալի զգում ռուսերենի նրբերանգները։
— Լեզուն իմանալը դեռ քիչ է, պետք է նաև այդ լեզվով մտածել կարողանաս,- պատասխանեց Տերյանը։
— Դուք ռուսերեն չե՞ք մտածում․․․
— Երբեմն, բայց ոչ բանաստեղծություններ գրելիս․․․
— Ուզում էի ասել, որ եթե ռուսերեն գրեիք, ձեր լսարանը հարյուրապատիկ կմեծանար, Ռուսաստանը մե՜ծ երկիր է․․․
Առակների շարք
« Գյուղացին ու իր որդիները. »
Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներ, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ հայրը մահացավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին:
Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:
Առաջադրանք
Ինչ է սովորեցնում առակը:
Որ քո աշխատածը ավելի կարևոր է:
Եզոպոսի «Եղջերուն ու խաղողը» առակը։
Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերջին նետով նշան բռնեց և վիրավորեց եղջերուին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:
Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օգնականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:
ԱռաջադրանքԻ՞նչ հասկացար առակից: Ինչի՞ մասին է այն:
Առակը սովորեցնում է այն որ չպետք է ոչնչացնել ձեր օգնականներին այլապես կզղջաք դրա համար:
Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծի պատմությունը»
Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.
– Ի՞նչդ է ցավում:
– Որսորդն է վիրավորել, – պատասխանում է առյուծը:
Կրիան բարկանում է և ասում.
– Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:
– Կրիա եղբայր, – պատասխանում է առյուծը, – պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:
Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:
– Ընկերս, – ասում է լուն, – երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:
Առաջադրանք
Ի՞նչ է առակը:
Առակը սովորեցնող կարճ պատմություն է
Բլոգումդ ներկայացրու քո սիրած առակներից մի քանիսը։
Փորձիր ինքնդ հորինել մեկ առակ։
Կետերի փոխարեն գրի՛ր յա, իա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել
Միմիանց, քվիարկություն, որդյակ, յասաման, քիմյական, հեքիաթային, ոսկեա, հրեական, դաստեարակություն, սենյակ, կրիա, Անդրիաս, Եղյազարյան, կյանք:
Որտեղ պետք է, կետի փոխարեն յ գրի՛ր:
Հայացք, հայելի, հոյակապ, միացում, ձիարշավ, տիեզերական, փակեի, կայարան, խաբեություն, էի, գնաի, բուեր, տղայի, Մարոյի:
Կետերը փոխարինի՛ր ր կամ ռ տառով (հարկ եղած դեպքում օգտվի՛ր ուղղագրական բառարանից):
Արծիվ, առյուծ, մամուռ, մարմար, մռմռոց, փրփրել, բարբարել, արհամարհել, բարձ, պառկել, :
Գտիր հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:
Կիսատ-կես
հրեղեն-հրեա
առվակ-առու
կաղնուտ-կաղնի
կուտակել-կույտ
գծագիր-գիծ
փոշեկուլ-փոշի
բուրավետ-բույր
իջնել-էջք
մամռապատ-մամուռ
Մայրենի
Մայրենի
Մայրենի
1․ Բառերը բաղադրիչների բաժանի՛ր․
Օրինակ՝ ջրաման- ջուր (արմատ)-աման (արմատ)
գնդակ-գունդ(արմատ) ակ մասնիկ)
միտք- միտ+ք
ընդհանուր-ընդհան+ուր Read more
