Լոլիկ

Լոլիկ

2019AM_tomatoes_1_755923678Լոլիկ կամ պոմիդոր մորմազգիների ընտանիքին պատկանող մշակաբույս է։ Համարվում է ամենատարածված և արժեքավոր բանջարեղեններից մեկն աշխարհում։ Օգտագործվում է տարբեր տեսակի կերակուրների մեջ՝ եփած, խորոված, թարմ վիակում, որպես աղցան, ինչպես նաև թթու և աղը դրած վիճակում։ Լոլիկից կարելի է պատրաստել կետչուպ, տոմատի մածուկ, լեչո և այլն։ Մեծ տարածում ունի նաև լոլիկի հյութը, որը արժեքավոր և վիտամիններով հարուստ զովացուցիչ խմիչք է: Պոմիդորն օժտված է բարձր համային հատկություններով և հարուստ է վիտամիններով:

Leave a comment