Մի դդում կար, նրա անունը Դոմի էր: Նա ուներ մի երազանք , որը դեռ չէր կատարվել: Դոմիի երազանքը այն էր, որ նա գնար մեծ միջոցառման, տեսներ շատ մարդկանց: Մոտենում էր Ղափամայի տոնակատարությունը: Այն օրը, երբ Ղափամայի ծեսն էր, մի աղջիկ գնեց դդմին: Այդ աղջիկը Դոմիին տարավ Ղափամայի միջոցառմանը: Այնտեղ հարցրեցին, տեսնենք ու՞մ դդումն է ամենամեծը: Նրանք շրջվեցին և ասացին աղջկան, որ նրա դդումը ամենամեծն է: Դոմին ուրախացավ, որ ինքը ամենամեծն է, նա հաղթեց մրցույթը և նրա երազանքը կատարվեց: Այդ օրվանից Դոմիին ոչ ոք չկտրեց և նրան պահեցին որպես ամենամեծ դդում: