Իմ մայրիկի մասին

Իմ մայրիկի մասին

Իմ մայրիկի անունը Լուսինե է: Իմ մայրիկը գեղեցիկ է, նա միջին հասակի է, նրա աչքերը մեղրագույն են: Նրա մազերը բաց դարչնագույն են, նա ուրախ է, աշխատասեր է: Մայրիկս աշխատում է մանկական զարգացման կենտրոնում:  Նա ամենից շատ սիրում է մեզ սիրել: Իմ մայրիկը չի սիրում սուտ խոսել: Իմ մայրիկը սիրում է ծովամթերք ուտել, իսկ չի սիրում ուտել պահածոներ:  Նա խաղում է ինձ հետ զարգացնող խաղեր` պատմական լոտո, Մեծ Հայք, վիկտորինա, աշխարհի շուրջը, կենդանիների աշխարհում և ծովահենների ակածները: Միասին հետաքրքիր թղթե իրեր ենք պատրաստում և համեղ  խմորեղեններ թխում: Մենք նկարում ենք, տարբեր հեքիաթներ ենք պատմում: Ես շատ եմ սիրում իմ մայրիկին, նա ամենալավն է: