ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸ

ԱՄԵՆԻՑ ԼԱՎ ՏՈՒՆԸ

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմկում, անվերջ փրփրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,
Մի գորշ խրճիթում,
Մի հին խրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գնամ շրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խրճիթից,
Էս հին խրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տղան,
Մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խրճիթը,
Էն հին խրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գտա՞ր, զավա՛կս», հարցրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տղի վրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն Է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բնութագրի՛ր բանաստեղծության տղային, մորը:                                                                  Տղան անհանգիստ էր, իսկ մայրը բարի:
  2. Ի՞նչ երազանք ուներ տղան:                                                                                                        Տղան ուզում էր լավ տանը ապրել:
  3. Նկարագրի՛ր տղայի խրճիթը:                                                                                                      Խրճիթը գորշ էր և հին էր:
  4. Նկարագրի՛ր քո տունը և տեղադրի՛ր բլոգումդ:                                                                       Մեր տունը սեփական է: Այնտեղ  կա բակ մեր բակում կան ծառեր, լողավազան, և մեր բակում կան ծաղիկներ: Մեր տունը մեկ հարկանի է:   Մեր միջանցքը    կպած է  խոհանոցին: Մենք ունենք 4 սենյակ: Ես ունեմ իմ սենյակը: Մեր հյուրասենյակը մեծ է և գեղեցիկ: Ես սիրում եմ մեր տունը:
  5. Նկարի՛ր այն տունը, որտեղ կցանկանայիր ապրել:

Ես կցանկանայի ապրել այն տանը,  որտեղ լիներ մեծ խեցեր: Այնտեղ լիներ քարե լողավազան, սպիտակ աթոռներ և սեղան, իսկ լողավազանի կողքերը  լինեին  գեղեցիկ պատկերներով քարեր: Այդ տունն ունենար բակ,  այդ բակում լիներ հանգստանալու տեղ  և լինեին գեղեցիկ բարձրահասակ պալմաներ:

 

unnamed

 

 

Leave a comment