Իմ տպավորությունները

Իմ տպավորությունները

This slideshow requires JavaScript.

Մենք այսօր դասարանով գնացել  էինք Հովհաննես Թումանյանի թանգարան:

 

Մենք այնտեղ տեսանք շատ հետաքրքիր բաներ, օրինակ`​ մենք այնտեղ տեսանք Հովհաննես Թումանյանի պատկերը` պատրաստված թղթից: Գորգը տեսանք, տեսանք  նրա տան սենյակները: Մենք իմացանք, որ Հովհաննես Թումանյանը ծնվել է Դսեղ գյուղում իմացանք, որ Հովհաննես Թումանյանի ամենալավ ընկերը Ղազարոս Աղայանն է: Նա միայն Ղազարոս Աղայնին էր զիջում իր տեղը: Մենք իմացանք, որ նա գրել է ոչ  միայն հեքիաթներ, այլ նաև երգեր օրինակ`<<​ Ախ ինչ լավ է սարի վրա>> երգը , բանաստեղծություններ, պոեմներ: Մենք տեսանք Հովհաննես Թումանյանին, որն կատարում էր չորս գործողություններ` քայլում էր, կարդում էր, գլխից գլխարկը հանում և հագնում էր:  Մենք թանգարանում տեսանք <<Անբան Հուռի>> մուլտֆիլմը, վերջում ճանճը էկրանի մեջից դուրս եկավ և դա շատ զարմանալի էր ու ծիծաղելի: Ինձ շատ դուր եկավ Հովհաննես Թումանյանի թանգարանը և անպայման կրկին կգնամ:

 

Leave a comment