Մաթեմատիկա

Մաթեմատիկա

  • Թվերը գրի՛ր տառերով։

51860-  Հիսունմեկ  հազար  ութ հարյուր  վաթսուն:

78952-  Յոթանասունութ հազար  ինը հարյուր  հիսուներկու:

36185- Երեսունվեց  հազար  հարյուր  ութսունվեց:

66645- Վաթսունվեց  հազար   վեց  հարյուր   քառասունհինգ:

84090- Ութսունչորս հազար ինըսուն:

85019-  Ութսունհինգ հազար տասնինը:

 

  • Հաշվի՛ր արտահայտւթյան արժեքը:

90 x 20 =  1800

40 x 10 =  4000

30 x 80 =  2400

30 x 60 = 1800

8 x 700 =  5600

90 x 5 =  450

40 x 30 =  1200

60 x 30 =  1800

 

  • Լրացրո՛ւ պակասող թիվը։

 

450 + 270 + 130 +100 + 50 = 1000

510 + 250 + 150 + 90 = 1000

120 + 670 +  180 + 30  = 1000

240+180 + 160 +420  = 1000

  • Լուծի՛ր խնդիրները։
    Ա. Խանութում կար 40 հաց: Գնեցին հացի կեսը: Քանի՞ հաց մնաց խանութում:

Լուծում

40:2=20

Պատ.՝   մնաց 20 հաց:

 

Բ. Մայրիկը պատրաստեց 50 կարկանդակ: Կարկանդակների կեսը երեխաները կերան: Քանի՞ կարկանդակ  մնաց:

Լուծում

50:2=25

Պատ.՝  մնաց 25  կարկանդակ:

Գ. Աննան ուներ 5800 դրամ: Նա իր գումարի կեսը օգտագործեց գնումների կատարելիս: Ինչքա՞ն գումար մնաց Աննայի  մոտ:

Լուծում

5800:2=2900

Պատ.՝ մնաց 2900 դրամ:

Դ. Անիի տնից մինչև դպրոց  2000 մ է: Անին անցավ ճանապարհի կեսը: Ինչքա՞ն ճանապարհ մնաց անցնելու:

Լուծում

2000:2=1000

Պատ.՝ մնաց անցնել 1000մ ճանապարհ:

 

 

 

 

Խնդիր

Խնդիր

Ճանապարհի երկարությունը 4463 մ է:  Մեքենան  առաջին օրը անցավ  1429մ,  երկրորդ օրը անցավ   240մ ավելի, քան առաջին օրը: Քանի՞ մետր մնաց մեքենային անցնելու երրորդ օրը:

Լուծում`

1429+240=1669

1669+1429=3098

4463-3098=1365

Պատ.` մնաց 1365մետր:

ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ. «ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԵՃԸ»

ՂԱԶԱՐՈՍ ԱՂԱՅԱՆ. «ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՎԵՃԸ»

Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր տերը ամենից շատ ինձ է սիրում:

-Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համար անտառից փայտ բերում: Նա ինձ է լծում սայլին և իր ցորենը տանում ջաղաց, այնտեղ ալյուր շինում. հետո էլի ես եմ տանում քաղաք, ուր նա ծախում է այդ ալյուրը և իր տան համար առևտուր անում, երեխանց համար հագնելիք առնում: Ուրեմն, դուք ի՞նչ եք կարծում, ես որ չլինեի, նա ինչպե՞ս կարող էր ապրել:
-Այդ ճշմարիտ ես ասում,- ասաց կովը:- Բայց մեր տերն ինձ ամենքիցդ ավելի է սիրում, այդ նրա համար է, որ նա իմանում է, թե քեզ նման աշխատասեր ու ժրաջան եզնուկին ես եմ պահել մեծացրել:
Այս մեկ: Մեկ էլ որ՝ նրա գերդաստանը իմ կաթով եմ պահում: Այն մածունն ու կարագը, այն սերն ու կաթը, այն եղն ու պանիրը, այն տաք-տաք թանե սպասը, որ ամեն օր խպշտում են, ո՞ւմ տվածն է: Տեսնո՞ւմ եք ուրեմն, որ եթե ես չլինեմ, բոլորը քաղցած կկոտորվեն:
-Դու էլ ես ճշմարիտ ասում, սիրուն կովիկ,- սկսեց շունը:

— Ո՞վ կարող է ուրանալ քո լավությունը: Շատ անգամ ես ինքս էլ եմ մասնակից լինում քո տված անուշ թանին: Մեր տանտիկինը ամեն խնոցի հարելիս թանիցն ինձ բաժին է տալիս: Ով որ քո լավությունն ուրանա, երկու աչքով կուրանա: Ես շատ երախտագետ եմ, ոչ ոքի լավությունը չեմ կարող ուրանալ: Բայց գիտեք ինչ կա: Դուք մի նեղանաք, որ մեր տերն ինձ ամենքիցդ էլ շատ է սիրում. դրա համար մեծ պատճառ կա և ահա ասեմ, թե ինչ է դրա պատճառը…
Եվ շունն սկսեց մեկ-մեկ հաշվել, թե ինքն ինչ ու ինչ է անում: Ասած է, շունը որ հաչել սկսի, էլ չի դադարիլ: Այնքան հաչեց եզան ու կովի հետ, որ տերն իմացավ, գնաց նրանց մոտ՝ ասելով. «Թող տուր դրանց, Բողար, դու չգիտե՞ս, որ ամենքդ էլ ինձ հարկավոր եք, ոչ մեկդ մյուսի արածը չեք կարող անել. այդ պատճառով էլ ես ամենքիդ էլ սիրում եմ, դուք էլ սիրեցեք միմյանց»:

Առաջադրանքներ

  • Դու՛րս բեր տեքստում կարմիրով նշած բառերը, օնլայն բառարանի միջցով, փորձիր բացատրել։
  • Ուրանալ- մերժել,  գերտաստան-ընտանիք, ժրաջան-աշխատասեր,  շինել- կառուցել,  ջաղաց-ջրաղաց, արոր-գութան, պնդել-հաստատել,վիճել-կռվել:
  • Գրի՛ր ևս հինգ ընտանի կենդանու անուն:
  • Կատու, խոզ, ձի, ավանակ, ոչխար:
  • Ինչպիսի՞նն էր հեքիաթում կենդանիների տերը։
  • Բարի էր  և նա բոլորին շատ էր սիրում:
  • Ինչպիսի՞նն էր շունը։
  • Խելացի էր, հավատարիմ, ինքնահավան:
  • Հորինի՛ր հեքիաթի շարունակություն մի քանի տարբերակով
  • ա)Կենդանիները հասկացան, որ սխալ են եղել և գրկեցին միմյանց:                                բ) Կենդանիներն ասացին վեճի պատճառն այն է, որ իրենք չէին հասակացել, որ ամեն մեկն  իր գործով է տիրոջն օգնում և ուրախացնում:

ա)Ինչ կլիներ, եթե տերը ասեր, որ ամենաշատը սիրում է կովին,

Շունը այլևս չէր ծառայի, իսկ այծը  ամբողջ  ծանր փայտերը կթողներ իր տիրոջ հոգսի տակ, չէր օգնի նրան:

բ) հեքիաթին ավելացրու ևս մեկ հերոս;

Ես ավելացնում եմ հեքիաթին ձի:

Ձին վիճում էր նրա համար, որ ինքը  կարողանում է տանել իր տիրոջը աշխատանքի:

 

 

Кто? Что?

Кто? Что?

Кто? Что?
Мальчик, девочка, кот, Школа, карандаш, торт, телефон,
корова,  учитель, дедушка, книга, картина, стол, стул, дверь,
слон, тигр. часы, шкаф, шарф.
   

Мальчик, девочка,  школа, карандаш, торт, телефон, кот, корова, книга, картина, учитель, стол, стул, дверь, дедушка, часы, шкаф, шарф, слон, тигр.

 

Напишите слова так, чтобы получились предложения:

  1. меня, У, игрушки, есть, новые.

У меня есть новые игрушки.

 

  1. У, красивая, тебя, есть, кукла?

У тебя есть красивая кукла?

 

  1. меня, синяя, У, ручка, есть.

У меня есть синяя ручка

  1. тебя, есть, маленькая, кошка, У?

У тебя есть маленькая кошка?

  1. У, хороший, меня, есть, друг.

У меня есть хороший друг.