Առակներ

Առակներ

 

ագռավն ու աղվեսը

Ագռավն ու աղվեսը

Խնկո Ապեր

Բախտի բերմամբ, թե պատահմամբ ագռավը պանրի կտոր է գտնում: Առնում է կտուցը, նստում է ծառին: Աղվեսը տեսնում է ագռավին և որոշում է պանիրը խլել: Սկսում է գովաբանել ագռավին: Հրեշտակ է կոչում, աչքերը գովում, թևերը: Ասում է, որ այդպիսի գեղեցիկ թռչունը պիտի որ շատ գեղեցիկ ձայն ունենա: Խնդրում է, որ ագռավը երգի իր համար: Ագռավը անուշ խոսքերից հարբած ու հաճոյախոսությամբ գերված, բացում է կտուցը, որ երգի: Պանիրը վայր է ընկնում: Աղվեսը վերցնում է պանիրը և փախչում:

Ժլատը

Եզոպոս

Մի ժլատ մարդ իր ամբողջ ունեցվածքը փող դարձրեց, ձուլածո ոսկի առավ, թաղեց պատի տակ: Ամեն օր գալիս նայում էր ու գնում իր բանին: Մոտակայքում աշխատող մարդկանցից մեկը տեսավ, որ սա ամեն օր գալիս—գնում է, գլխի ընկավ, թե ինչն ինչոց է ու ոսկին գողացավ: Երբ ժլատը եկավ, տեսավ դատարկ տեղը, վայ—վույ դրեց ու սկսեց մազերը փետել: Մի մարդ տեսավ նրա հուսահատությունը, եղելությունն իմացավ ու ասաց. «Իզուր ես տխրում, ոսկու տեղը մի քար դիր և պատկերացրու, որ ոսկի է, մեկ է, դու նրանից չէիր օգտվում»:

Ժլատը

Աղավնին և մրջյունը

 Ժան Լաֆոնտեն

Աղավնին մոտենում է առվակին, որպեսզի ջուր խմի և տեսնում է ջրի մեջ հայտնված մրջյունին: Աղավնին խոտի կտոր է նետում նրան, և մրջյունը բռնվելով դրանից փրկվում է: Առվակի մոտ հայտնվում է հրացանով մի մարդ: Նշան է բռնում, որ կրակի աղավնուն: Սակայն մրջյունը կծում է նրա ոտքը և աղավնին կարողանում է փախչել:

Աղավնին և մրջյունը

 

Եզն և Ձի

Վարդան Այգեկցի

«Եզը և ձին խոսեցին միմյանց հետ։ Եզն ասաց. —Դու ո՞վ ես կամ ինչի՞ պետք ես։ Ձին ասաց. Ես ձի եմ և ինձ թագավորները, իշխանները և պարոնները զարդարում են ոսկով, արծաթով և բազմում են ինձ վրա։

Եզն ասաց. —Ամբողջ աշխարհի բարեկեցությունն եմ ես, որովհետև ես եմ վաստակում և չարչարվում և հոգնում և ապա դու և քո թագավորն ուտում եք։ Եվ բոլոր մարդիկ ուտում են իմ վաստակը և եթե չվաստակեմ, դու էլ քո թագավորն իսկույն կմեռնեք։ Եվ դու երախտամոռ մի լինիր»:

Եզն ու ձին

Եզոպոս

Աղվեսն ու հովազը

Աղվեսն ու հովազը վիճեցին, թե իրենցից ով է ավելի գեղեցիկ: Հովազը պարծեցավ իր նախշավոր մորթիով, բայց աղվեսը նրա պատասխանեց.

— Ես քեզանից շատ ավելի գեղեցիկ եմ, քանի որ ոչ թե մարմինս է նախշուն, այլ հոգիս է ճարտար ու ճկուն:

Առակս ցուցանե, որ խելքի նրբությունը մարմնի գեղեցկությունից լավ է:

Աղվեսն ու հովաղը

 

Եզոպոս

Աղվեսն ու խաղողը

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով, և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ հեռանալով` ինքն իրեն ասաց. «Դեռ խակ է»:

Այսպես էլ որոշ մարդիկ, երբ հաջեղության չեն հասնում, քանի որ ուժ ու կարողություն չունեն, մեղքը գցում են պայմանների վրա:

Աղվեսն ու խաղողը

Leave a comment