Մենք այսօր առցանց յոգայի դաս ունեցանք մեր դասարանի Վարուժանի մայրիկի հետ: Մենք կատարեցինք յոգաի 3 տեսակ՝ Ձայնային յոգա, Պրանայամա յոգա և մի քանի վարժություններ: Մեր յոգայի դասին նաև միացել էր իմ 3 տարեկան եղբայրը՝ Նարեկը: Նա էլ էր կատարում վարժությունները: Ես սովորեցի, որ Յոգան շատ ավելի հին է, քան կարծում ենք, և որ այն չի ծնվել Հնդկաստանում, պարզապես այնտեղ պահպանվել է, այդ պատճառով էլ մարդիկ շփոթում են, ասելով, որ Յոգայի հայրենիքը Հնդկաստանն է: Ինձ շատ դուր եկավ յոգայի պարապմունքը, բոլորի մոտ շարժումները լավ էին ստաացվում: Հուսով եմ նորից կունենանք այսպիսի ուրախ յոգայի դաս: