Ինչպես խուսափել հիանդանալուց

Ինչպես խուսափել հիանդանալուց

Երբ մարդը կոփված չէ, շուտ է մրսում և հիվանդանում։ Բարձրանում է նրա ջերմությունը, սկսում է փռշտալ, հազալ, աչքերը կարմրում են, արցունքոտվում, գլուխացավ է ունենում։

Իսկ ինչպե՞ս կոփել մարմինը․

  • պետք է զբաղվել մարմնամարզությամբ
  • հաճախ ջրային և արևային լոգանք ընդունել
  • կոփվելուն շատ նպաստում է լողի պարապմունքների հաճախելը, պետք չէ ձմռանը կամ ցուրտ եղանակին խուսափել լողից։

Որպեսզի չհիվանդանաք փողոց դուրս գալիս պետք է հագնվնեք եղանակին համապատասխան։

Եթե տանը կա հիվանդ, անհրաժեշտ է․

  1. սԵնյակը հաճախակի օդափոխել
  2. առանձնացնել հիվանդի սպասքը
  3. կրել քթակապ

Եթե տանը կա հիվանդ, պետք է զգույշ լինենք, որպեսզի չվարակվենք, իսկ եթե արդեն վարակվել ենք, աշխատենք չվարակել մեր հարազատներին և ընկերներին։

Սակայն  ոչ բոլոր դեպքերում ենք հիվանդանում մրսածության կամ վարակվելու հետևանքով, օրինակ՝ որովայնի ցավը, այսինքն՝ փորացավը կարող է լինել,

  • անորակ կամ փչացած սնունդ ուտելու դեպքում
  • եթե ուտում ենք շատ արագ կամ լավ չենք ծամում
  • ուտում ենք շատ
  • ուտում ենք միշտ նույն սնունդը։

Ինչ հասկացար՝

  1. Ինչպե՞ս է արտահայտվում մրսածությունը

Երբ մարմինը կոփված չէ:

  1. Եթե արդեն հիվանդացել ես, ինչպե՞ս բուժվել

Օդափոխել սենյակը,  կրել դիմակ, առանձնացնել սպասքը:

  1. Ի՞նչը կարող է փորացավ առաջացնել։

Շատ ուտելը, լավ չծամելը, արագ ուտելը, փչացած սնունդ ուտելը, անորակ սնունդ ուտելը, միշտ նույն սնունդը ուտելը:

 

Leave a comment