Մեր մարմինընը տարբեր մասերից կազմված մեքենայի է նման, այդ մասերը իրար հետ կապված են և օգնում են, որ մարդն ապրի և առողջ լինի։
Օրինակ սիրտը մեր մարմնի գլխավոր մասն է։ Սրտի միջոցով արյունը գնում է բոլոր օրգաններին։ Սիրտն ունի օգնականներ՝ երակներ, զարկերակներ, մազանոթներ։
Մարդու մարմնի մասերը կարող ենք բաժանել խմբերի, որոնք տարբեր աշխատանքներ են կատարում։ Առաջին խումբը սրտ-անոթային խումբն է որի մեջ մտնում են՝ սիրտ, երակներ, զարկերակներ, մազանոթներ, որոնցով արյունը պտտվում է մարմնում։
Երկրորդ խումբը շնչառության խումբն է, այս խմբի մեջ մտնում են քիթը, շնչափողը, բրոնխները և թոքերը, որոնցով կարողանում ենք շնչել և մեր մարմինը ստանոււմ է թթվածին։
Մյուսը մարսողության խումբն է, այստեղ են՝ բերանը, կերակրափողը, ստամոքսը ևաղիները։ Այս խմբի միջոցով սննունդը գնում է օրգանիզմ, մարսվում և դուրս գալիս։
Վերջին խումբը նյարդային համակարգի խումբն է, որի մեջ մտնում են ուղեղը, ողնուղեղը և նյարդերը։ Այս խմբի միջոցով էլ մենք կարողանում ենք լսել, զգալ,տեսնել, մտածել, խոսել։
- Իսկ դու գիտե՞ս, որ սիրտը բաբախում է․ փորձիր ժամացույցով պահել մեկ րոպե, ձեռքդ դիր կրծքավանդակիդ և հաշվիր, թե քանի զարկ եղավ մեկ րոպեի ընթացքում։
50 զարկ եղավ մեկ րոպեի ընթացքում:
- Էլ ի՞նչ մարմնի մասեր գիտես, որոնց մասին չխոսեցինք։
գլուխ, ոտք, ձեռք, որովայն, աչք, ականջ:
- Փորձիր հիշել, թե ինչեր կան քո դեմքի վրա և ինչ ես կարողանում անել դրանցով։
քիթ-շնչում եմ, բերան-ուտում եմ և խոսում եմ, աչք-տեսնում եմ, ականջ-լսում եմ: