- Վինսենթ Ուիլլեմ վան Գոգը ծնվել է 1853 թվականի մարտի 30-ին հոլանդական Զունդերտ գյուղում բնակվող հոգևոր հովվի ընտանիքում:
2.Վան Գոգը 1885 թվականին նկարում է նատյուրմորտի մի քանի շարք: Նուենենում երկու տարի մնալու ընթացքում նա նկարել է մոտ 200 նկար` ջրաներկով ու յուղաներկով: Նրա գունապնակը հիմնականում բաղկացած է եղել մռայլ գույներից` հատկապես մուգ շագանակագույնից, և վառ գունավորման ոչ մի նշան չի դրսևորել, ինչով աչքի է ընկնում նկարչի ստեղծագործական ուշ շրջանը:
3.Վան Գոգը 1885 թվականին նկարում է նատյուրմորտի մի քանի շարք: Նուենենում երկու տարի մնալու ընթացքում նա նկարել է մոտ 200 նկար` ջրաներկով ու յուղաներկով: Նրա գունապնակը հիմնականում բաղկացած է եղել մռայլ գույներից` հատկապես մուգ շագանակագույնից, և վառ գունավորման ոչ մի նշան չի դրսևորել, ինչով աչքի է ընկնում նկարչի ստեղծագործական ուշ շրջանը:
4.Անիերում Վան Գոգը նկարում էր զբոսայգիներ, ռեստորաններ, Սենայի տեսարաններ, Սենայի կամուրջներ: 1887 թվականի նոյեմբերին Թեոն ու Վինսենթը ընկերանում են Պոլ Գոգենի հետ, որը նոր էր ժամանել Փարիզ: Տարեվերջին Վինսենթը Էմիլ Բեռնարի, Լուիս Էյնքուիտինի և հավանաբար Տուլուզ-Լոտրեկի հետ նկարների ցուցադրություն է կազմակերպել Մոնմարտրի Գրան Բույոն դյու Շալե ռեստորանում:
5.Առլում անցկացրած տարիների ժամանակահատվածը Վան Գոգի առավել բեղմնավոր շրջաններից մեկն է. այստեղ նա նկարել է 200 նկար և մոտ 100 աշխատանք ջրաներկով: Նկարիչը հիացած էր տեղի բնանկարով ու լույսով. նրա այս շրջանի գործերը հարուստ են դեղինի, լաջվարդի, մանուշակագույնի երանգներով:
6.Երբ Պոլ Գոգենը համաձայնում է 1888 թվականին այցելել Առլ, Վան Գոգը հույսեր է փայփայում նկարիչների կոլեկտիվ բարեկամության իր վաղեմի երազանքն իրականացնելու: Սպասման մեջ նա օգոստոս ամսին նկարել է «Արևածաղիկները»:
![]()
7.Բուժման առաջին օրերին Վան Գոգը բազմիցս խնդրանքով դիմել է Պոլ Գոգենին, որին ոստիկանները պատվիրել էին սիրալիր լինել նկարչի հետ, նրան չասել Փարիզ գնալու իր մտադրության մասին. Գոգենի տեսքն անգամ ճակատագրական կարող էր լինել Վան Գոգի համար: Գոգենը փախչում է Առլից և այլևս երբեք չի հանդիպում Վան Գոգին: Նկարիչները պահում են նամակագրական կապը, իսկ 1890 թվականին Գոգենը Վինսենթին առաջարկում է իր նկարչական ստուդիան: Հիվանդանոցում Վան Գոգին այլ մարդիկ են այցելում, այդ թվում` Մարի Ջինուն և Ռոուլինը:
8.Վան Գոգը Սեն Պոլ դե Մաուսոլի հոգեբուժարան է մտել 1889 թվականի մայիսի 8-ին իր խնամակալի` բողոքական հոգևորական Ֆրեդերիկ Սալեսի ուղեկցությամբ: Սեն Պոլը մենաստան էր Սեն Ռեմիում, որ գտնվում էր Առլից 30 կմ հեռավորության վրա: Հիվանդանոցը ղեկավարում էր ռազմածովային բժիշկ Թեոֆիլ Պեյրոնը: Վան Գոգն ուներ երկու խուց` փակ պատուհաններով, որոնցից մեկն օգտագործում էր որպես ստուդիա: Հիվանդանոցն ու նրա այգին դառնում են Վինսենթի նկարչական հիմնական օբյեկտը: Նա ուսումնասիրում է հիվանդանոցի ինտերիերը, նկարում հիվանդանոցի նախասրահն ու Սեն Ռեմին (սեպտեմբեր, 1889): Այս շրջանի որոշ գործեր բնորոշվում են պարույրներով, օրինակ` «Աստղալից գիշերը»: Այս ժամանակահատվածում նա նկարում է նաև նոճիներ և ձիթենիներ: 1889 թվականի սեպտեմբերին նկարում է Առլի ննջասենյակի ևս երկու տարբերակ:
9.Վինսենթ վան Գոգը ջրաներկով նկարել է վաղ տարիքից, սակայն դպրոցական շրջանից պահպանվել է միայն մի քանի աշխատանք։ Երբ հասուն տարիքում սկսել է զբաղվել նկարչությամբ, նկարիչը սկսել է տարրական մակարդակից:
10.1885-1889 թվականներին Վան Գոգը ստեղծել է ավելի քան 43 ինքնադիմանկար:

11.1890 թվականի հուլիսի 27-ին 37 տարեկան հասակում Վան Գոգն ինքնասպանություն է գործել:



![]()