Հայրենիքը բանաստեղծություններում

Հայրենիքը բանաստեղծություններում

 

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այդպես:

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է.
Կլինե՛մ, կմնա՛մ այսպես:

  Համո Սահյան

«Հայաստան ասելիս»բանաստեղծությունն ընտրել եմ, որովհետև այս բանաստեղծության մեջ Համո Սահյանը նկարագրում է Հայաստանը, այն Հայաստանը, որի անունն ասելիս հուզվում է, հպարտանում է, հզորանում է, հիանում է և շատ սիրում է:

Այս բանաստեղծության հիմնական գաղափարը սերն է՝ հայրենիքի նկատմամբ: