Սեբաստացու օրեր կրթահամալիրի տոն

Սեբաստացու օրեր կրթահամալիրի տոն

Ո՞րն է սեբաստացիական քո ամենամեծ ձեռքբերումը։ Պատմիր։

Իմ ամենամեծ ձեռքբերումը դպրոցում համակարգչային ծրագրեր սովորելն է:

Ո՞րն է կրթահամալիրում քո ամենասիրելի վայրը, ինչո՞ւ է այն սիրելի(պատում)։

Իմ սիրելի վայրը Մայր դպրոցն է, որովհետև այնտեղ ենք անցկացնում մեդիա ուրբաթ օրերը: Այնտեղ ենք անցկացնում ստուգատեսները, երբեմն ծեսերի և տոների ժամանակ ենք անտեղ գնում: Մայր դպրոցում են համախմբվում կրթահամալիրի բոլոր դպրոցները:

Ո՞րն է քո դպրոցում ամենասիրելի վայրը, ինչու է այն սիրելի։

Իմ սիրելի վայրը բակն է, որովհետև այնտեղ մենք հեծանիվ ենք վարում:

Ինչո՞վ է տարբերվում քո դպրոցը մյուս դպրոցներից։

Մենք մեր դպրոցում հեծանիվ ենք վարում, ճամփորդությունների ենք գնում, աշխատում ենք համակարգիչով, լողավազանում լողում ենք, ունենք բլոգ և էլեկտրոնային հասցե՝ մեյլ,ունենք շուն՝ Արջուկ անունով, դասերը կազմակեպում ենք բակում: Մեր դպրոցը գրեթե չունի պատեր, հիմնականում ապակեպատ է:

Նշիր այն 7 «հրաշալիքները», որոնք կան կրթահամալիրում (ներկայացնում եք Power Point ծրագրով)։

Իմ դպրոցի 7 հրաշալիքները

Ո՞ր ուսուցչից ես ամենաշատը ոգեշնչվում, պատմիր նրա մասին(պատում)։

Նա գեղեցիկ է, խուճուճ մազերով է, բարի է, հոգատար է, խելացի է, շիկահեր է: Նա շատ հետաքրքիր կերպով է վարում դասը, երբ նա վարում է դասը բոլորը ուշադիր լսում են: Այս դասը տարբերվում է նրանով, որ այստեղ շատ առասպելներ և լեգենդներ կան: Նա սիրում է մեր դասարանի և կրթահամալիրի բոլոր երեխաներին: 

Քանի՞ սեբաստացի կա քո ընտանիքում։ Ո՞ր հատկանիշներով են նրանք սեբաստացի։

Իմ ընտանիքում դեռ ես եմ սեբաստացի: Իմ եղբայրը ապագա սեբաստացի է, նա գնալու է հինգ տարեկանների խումբ: Սեբաստացին ուրախ է, խիզախ, համարձակ, խելացի և բարի:

Ի՞նչը կուզեիր փոխել կրթահամալիրում, ներկայացրու քո առաջարկները(պատում)։

Իմ համար մեր կրթահամալիրը ամենալավն է, բայց ես կցանկանաի, որ ամբողջ բակը կանաչապատ լիներ, կուզեի, որ մեր դպրոցի  բակը ավելի մեծ լիներ: Կցանկանաի, որ ամեն մի դասարան ունենար իր լաբորատորիան, որտեղ կկատարեինք հետաքրքիր հետազոտթյուններ:

Ո՞ր գործունեությունն է քեզ ամենից շատ դուր գալիս կրթահամալիրում։

Ինձ մեր կրթահամալիրում ամենաշատը դուր է գալիս ընտրությամբ գործուներությունը, որտեղ մենք ամեն տարի կարող ենք ընտրել տրված առարկաներից մեկը: Ես այս տարիների ընթացքում ընտրել եմ մաթեմատիկա, տեխնորոգիա, թատերական գործուներություն: Ինձ այս բոլոր գործուներությունները դուր են գալիս: Մեր կրթահամալիրում կան նաև շատ հետաքրքիր ծեսեր՝ թթուդրիկիկի ծեսը, հարիսայի ծեսը, ղափամայի ծեսը:

Leave a comment