Բառերն ըստ կազմության լինում են 4 տեսակի՝ պարզ, ածանցավոր, բարդ և բարդ ածանցավոր:
Այն բառերը, որոնք կազմված են միայն մեկ արմատից , կոչվում են պարզ, օրինակ սեղան, կատու, մարդ, առավոտ…:
Մեկ արմատից և մեկ կամ մի քանի ածանցներից կազմված բառերը կոչվում են ածանցավոր, օրինակ մայրություն, անգլուխ, մսեղեն, չտես…
Երկու և ավելի արմատներից կազմված բառերը կոչվում են բարդ բառեր, օրինակ՝ մարդակեր, հացթուխ, հորեղբայր, լավատես…
Բարդ բառերի կազմի արմատները հաճախ միանում են ա տառով, որը կոչվում է հոդակապ, օրինակ՝ գր+ա+տախտակ, դաս+ա+գիրք…
Բարդ ածանցավոր են կոչվում այն բառերը, որոնք կազմված են մեկից ավելի արմատներից և մեկ կամ մի քանի ածանցներից, օրինակ՝ գրապահարան, անմարդաբնակ, լավատեսություն..
Հայերենում ածանցները դրվում են կամ բառի սկզբում կամ բառի վերջում:
Բառի սկզբում դրվող ածանցները կոչվում են նախածանցներ, օրինակ՝ ան, չ, տ, դժ, վեր, արտ, ներ..: Անհամ, չկամ, դժգոհ, վերելակ, արտահանել, ներկրել…
Բառի վերջում դրվող ածանցները կոչվում են վերջածանցներ, օրինակ, ություն, եղեն, ուհի, ստան, արան, իչ…: Լավություն, գրիչ, հացեղեն, Հայաստան, պահարան
Առաջադրանքներ
1. Բառերը բաժանեք արմատների, ածանցների. Չմոռանաք հոդակապը:
Օրինակ՝ Մարդակեր =մարդ+ա+կեր
Դասացուցակ= Դաս+ա+ցուցակ, մարդակեր=մարդ+ա+կեր, լուսամուտ= լուս+ա+մուտ, խոշորացույց=խոշոր+ա+ցույց, ցուցամատ=ցուց+ա+մատ:
2. . Կազմեք բառեր վատ, վարդ, մայր, հին, գիր բառերով:
Գրատախտակ, հնություն, մայրաքաղաք, վարդագույն, վատառողջ:
3. Ա խմբի բառերին միացրեք Բ խմբի ածանցները և ստացեք նոր բառեր:
Ա. Հաց, հայ, հնդիկ, հոտ, գոհ, գարուն
Բ. Եղեն, ան, դժ, ային, ստան, ուհի
Հացեղեն, հայուհի, Հանդկաստան, անհոտ, դժգոհ, գարնանային:
Ա խմբին միացնելով Բ խմբի բառերը ստացա ածանցավոր բառեր:
4. ան, ուհի, չ, դժ, ություն, ային ածանցներով և տրված արմատներով ստացեք որքան հնարավոր է շատ ածանցավոր բառեր:
Հայ, գեղեցիկ, վրացի, բժիշկ, երգիչ, գույն, հնդիկ, համ, օգուտ, լավ, աշուն, բարի, չար, հին, գարուն, հոտ, քաղաք:
Հայություն, երգչուհի, անօգուտ, բժշկուհի, գեղեցկություն, հայուհի, դժգույն, գունային, անգույն, հնդկուհի, չօգուտ, անօգուտ, օգնություն, լավություն, աշնանային, բարություն, հնություն, անհոտ, հոտային, գարնանային, գեղեցկուհի, վրացուհի, բժշկություն, երգչային, քաղաքային: