Խաղաղության համար բաժակ ենք բարձրացնում

Խաղաղության համար բաժակ ենք բարձրացնում

images

Կենաց  փոխաբերաբար նշանակում է մաղթանքի արտահայտություն։ Հայերի և մի շարք այլ ժողովուրդների մեջ տարածված սովորույթի համաձայն՝ խնջույքների կամ հանդիսավոր այլ արարողությունների ժամանակ ոգելից խմիչք ըմպելիս, մարդիկ միմյանց բարեմաղթում են կենաց արևշատություն, ողջություն և հաջողություն՝ ցուցաբերելով իրենց փոխադարձ սերը:

Կենացները լինում են տարբեր բնույթի: Ես կներկայացնեմ դրանցից մի քանիսը:

Ավանդական ամենահայտնի կենացն, իմ կարծիքով Հովհաննես Թումանյանի գրածն է՝ <<Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք>> արտահայտություն-կենացն է:

Ուրախության սեղանին հնչող կենացներ:

Ուրախության սեղանին հնչող կենացները դրանք ծննդյան, հարսանիքին, մկրտությանը հնչող կենացներն են, որտեղ շնորհավորում են հոբելյարին, նորապսակներին, մաղթելով երջանկություն, առողջություն և այն բարին, ինչ տալիս է գարունն աշխարհին:

Տխրության սեղանին հնչող կենացները,դրանք ցավակցելու, սփոփելու և համբերություն ցանկանալու մասին է:

Բարբառային կենացներից կառանձնացնեմ Գյումրվա բարբառով կենացը: Ցանկանամ գը առողջություն, երջանկություն, կուզեմ շողաք, ժպտաք ու ապրիք, կուզեմ սիրեք ու սիրված էղնիք:

Ես այս կենացը հորինեցի՝ եկեք խմենք բոլոր այն մարդկանց կենացը, որոնք կարողանում են իրենց ընձեռնված հնարավորությունները օգտագործել ճիշտ տեղում և որ ամենակարևորն է, ճիշտ ժամանակին:  

Leave a comment