
Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամրջին,
Հորդ մազերը— գետ գիշերվա,
ԵՎ հակինթներ՝ ականջին:
Աչքերը սև— արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարվում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:
Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխս կախեցի,
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական, կանացի:
Միամիտ չեմ՝ հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.—
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…
Առաջադրանքներ
Կապույտով նշված բառերը բառակազմական վերլուծության ենթարկեք, դրանց արմատներով փորձեք նոր բարդ բառեր կազմել:
Ծաղկանկար- կազմված է ծաղիկ և նկար բառերից, այդ բառերը միմիանց է կապում ա հոդակապը:
Ծաղիկ-ծաղկեփունջ, Ծաղկաձոր, ծաղկեպսակ, ծաղկազարդ, ծաղկառատ, ծաղկահովիտ:
Նկար-նկարազարդ, նկարագիր,
Բառարանում գտեք նարնջագույնով նշված բառերի իմաստները և սովորեք դրանք:
մրահոն-սև հոնքերով, հորդ-ճոխ, հակինթ-կապույտ կամ կանաչ գույնի թանկագին քար կամ շուշանազգիների ընտանիքին պատկանող բույս, անշեջ-անմար, գալարվել-ոլորվել, պատանի-երիտասարդ:
Կանաչով նշված արտահայտությունները բացատրեք ձեր բառերով:
աչքերը սև-արևներ սև-խոշոր, սև աչքեր ունեցող, արևների պես- արևի նման փայլուն և վառ, աչքս դիպավ աչքի բոցին- երկուսով միմիանց նայեցին:
Համացանցից գտեք և դուրս գրեք տղեկություն Ռեալտոյի կամրջի մասին: Սովորեք այդ տեղեկությունը:
Ռիալտոյի կամուրջը գտնվում է Իտալիայի Վենետիկ քաղաքում: Այն ամենահայտնի կամուրջներից մեկն է։ Մեծ Ջրանցքի չորս կամուրջներից առաջինն ու ամենահինն է: Կամուրջն առաջին անգամ կառուցվել է 1181 թվականին: Այս կառույցը ուներ 2 թեքված կամարներ, որոնք հանդիպում էին շարժական կենտրոնական բաժնում, որը հնարավոր էր բարձրացնել, որպեսզի բարձր նավերը կարողանային անցնել։ Ներկայիս տեսքով միակամար քարե կամուրջը կառուցվել է 1588-1591 թվականներին: Այն նման է փայտե կամրջի տեսքին: Կամրջի երկարությունը 28 մետր է, առավելագույն բարձրությունը կենտրոնական մասում՝ 7,5 մետր։
Ինչի՞ մասին է բանաստեղծությունը:
Այս բնաստեղծությունը սև հոնքերով, սև խիտ մազերով, սև պայծառ աչքերով, ծաղկանկար շալով գեղեցիկ աղջկա մասին է, որին հեղինակը հանդիպեց Ռիալտոյի կամրջի վրա: Աղջիկն էլ նկատեց հեղինակին և գեղեցիկ ժպիտով ժպտաց: