Հեծանվի կառուցվածքը

Հեծանվի կառուցվածքը

veliksostav

1. Արգելակման բռնակներ

Ծառայում են հեծանիվի արգելակումը կառավարելուն: Տեղակայված են ղեկի աջ և ձախ հատվածներում: Եղեք ծայրահեղ ուշադիր բռնակների հետ,քանի որ դիմացի արգելակման բռնակը (հիմնականում գտնվում է ձախ հատվածում) ուժեղ սեղմելուց հնարավոր է գլխիվայր շրջվեք:

2. Արագության կարգավորիչներ

Միանգամից ղեկի վրայից արագության կառավարման համար է: Կախված միջավայրից, Դուք կարող եք կարգավորիչների օգնությամբ ընտրել ձեզ համար ճիշտ և հարմար արագություն:

3. Ղեկի բռնակներ

Բռնակները ծառայում են հեծանիվը ավելի հարմար կառավարելու համար:Դուք բռնվում եք բռնակներից ամբողջ վարման ժամանակ: Խճուղային հեծանիվների համար բռնակների փոխարեն ղեկը փաթաթվում է ռետինե ժապավենով:

4. Ղեկի ելուստ

Ելուստը ծառայում է որպես ամրակալ ղեկի և դիմացի ամորտիզատորի կապման համար: Կախված նրա չափերից և անկյան մեծությունից ամեն հեծանվորդ կարող է ընտրել իրեն հարման նստելաձև:

5. Ղեկ 

Հեծանիվի ղեկը լինում է մի քանի տեսակի և տարբեր չափերի`ուղիղ որոշ ծռությամբ, կարճ (ճանապարհորդելու համար,540-620 մմ),ծռությունով և բարձրությամբ (արտաճանապարհային վարման համար,620-670մմ) և ուժեղացված (էքսրտեմալ վարման համար 660-710մմ): Խճուղային հեծանիվների համար ղեկերը արտադրվում են հատուկ ձևի, որի չափերը լինում են 380-460մմ:

6. Ղեկասյուն

Ծառայում է դիմացի ամորտիզատորի և հեծանվակմախքի կապման համար: Պարունակում է իր մեջ երկու ամրապնդված արդյունաբերական առանցքակալներ

7. Դիմացի ամորտիզատոր

Դիմաց ամորտիզատորը նախատեսված է անհարթությունները հարմարավետ հաղթահարելու համար:

8-11. Անիվ

Անվագոտին, ծածկադողը, հեծանվաճաղերը և սռնակալը կազմում են ամբողջ անիվը: Մրցավազքի ժամանակ կայուն և թեթև անիվները հաջողության մի մասն են: Թեթև անիվները խիստ կարևոր դեր են խաղում հեծանիվը արագ տեղից շարժելու համար:

12. Արգելակներ

Արգելակները լինում են երկու տեսակ ` սկավառակային և անվագոտկային որոնք իրենց հերթին լինում են մեխանիկական, կամ հիդրավլիկ; Արգելակները պետք է միշտ լինեն  դիմացից և հետևից:

13. Նստատեղ

Ցանկացած հեծանվորդ նստատեղը ըտրում է իր  հարմարավետությունից ելնելով: Նստատեղի հարմարավետությունը ուղիղ կապ ունի հեծանվորդի տրամադրության և հեծանիվ վարելու արդյունավետության հետ:

Նստատեղը պետք է միշտ լինի հնարավորինս հարմար:

14. Նստատեղի ցցաձող

Նախատեսված է նստատեղը հեծանվակմախքին ամրացնելու համար: Դրա օգնությամբ կարելի է ըստ հասակի հարմարեցնել նստատեղը:

15. Հետևի ամորտիզատոր

Ճանապարհի անհարթությունները թեթևացնելու համար է: Լինում են օդային և զսպանակային ամորտիզատորներ:

16. Հեծանվային աստղեր

Հետևի աստղերը պատասխանատու են շարժման համար: Աստղերը լինում են 6-10 արագություններով,չնայած դուք կարող եք հանդիպել այլ քանակի արագություններով աստղերի նույնպես:

17. Համակարգ

Համակարգը դա հեծանիվի դիմացի աստղերն են, շարժաձողերի հետ: Հեծանվակմախքին համակարգը ամրանում է գլանի օգնությամբ, որը տեղադրվում է հեծանվակմախքին հատուկ նախատեսված անցքի մեջ:

Ժամանակակից համակարգերը արտադրվում են ներդրված գլանով:

18. Պեդալ

Հեծանիվների թանկարժեք մոդելները արտադրվում են առանց պեդալների: Մարզիկը տեղադրում է  իրեն հարմար պեդալներ: Պեդալները լինում են  կոնտակտային և ոչ կոնտակտային: Կոնտակտային պեդալները պահանջում են հատուկ կոշիկներ կցման համար: Կցման համար նախատեսված ամրակները հիմնականում լինում են պեդալների հետ:

19. Շղթա

Շղթան կապում է հետևի և առջևի հեծանվային աստղերը: (Նայեք 17 և 16 կետերը)

20-21.Փոխարկիչներ

Արագության փոխարկիչները ծառայում են շղթայի հեծանվային մեծ աստղից փոքրին և հակառակը տեղափոխելուն: Հետևի փոխարկիչը աշխատում է աստղերի հետ, իսկ դիմացինը՝ ՙհամակարգի՚:

22. Արգելակման սկավառակ

Մտնում է սկավառակային արգելակման կազմի մեջ և հանդիսանում է հենց այն մասնիկը, որին հպվում են արգելակի ճնշիչները, որի հետևանքով հեծանիվի ընթացքը դանդաղում է:

23-24, 27. Հեծանվակմաղխք

Հեծանիվակմախքը գլխավոր օղակն է,որը կապում է բոլոր բաղադրիչները մեկ ամբողջությունում: Հեծանիվակմախքի որակից, ձևից և նյութից է կախված ամբողջ հեծանիվի ընթացքային որակը: Կմախքները լինում են երկու ամորտիզատորով,միայն դմիացի ամորտիզատորով և ընդհանրապես առանց ամորտիզատորի:

25-26. Կախոց

Ծխնիների և կապերի հատուկ տեղաբաշխումը կախոցի վրա ապահովում է ամորտիզացիայի գերազանց աշխատանք:

Leave a comment