Ասում են, ժամանակով Երևան քաղաքում մի նշանավոր որսորդ – բժիշկ է եղել: Նա ագռավի բնից աղվամազով ծածկված մի ձագ է հանել բերել տուն:
Ժամանակ է անցել, ագռավը մեծացել է, գորշ փետուրները դարձել են թուխ, և նա թռչնային բնազդով կապվել է տիրոջ հետ:
Ասում են, նա բժիշկի հետ սեղան էր նստում, իր համար պատրաստած աթոռակից կտցում էր իր բաժին կերակուրը, «ղա ՜ — ղա ՜» կանչելով շնորհակալություն էր հայտնում տիրոջն ու գնում քաղաքային այգու ծառերի վրա աղմկելու և զվարճանալու իր ցեղակիցների հետ: Երեկոյան դեմ տուն էր վերադառնում, իր կոշտ ձայնով բարի գիշեր մաղթում բժշկին և գնում թառելու:
Բժիշկն ագռավին հաճախ էր որսի տանում: Խելացի թռչունը երկնքից իր սուր հայացքով խուզարկում էր լեռան ծերպերը, գտնում էր որսը և գալիս տիրոջ ուսին թառում՝ կտուցը որսի ուղղությամբ մեկնած: Գնում էր որսորդն ագռավի կտուցի ուղղությամբ, և այդ նրա լավագույն կողմնացույցն էր: Read more
