Ասում են, ժամանակով Երևան քաղաքում մի նշանավոր որսորդ – բժիշկ է եղել: Նա ագռավի բնից աղվամազով ծածկված մի ձագ է հանել բերել տուն:
Ժամանակ է անցել, ագռավը մեծացել է, գորշ փետուրները դարձել են թուխ, և նա թռչնային բնազդով կապվել է տիրոջ հետ:
Ասում են, նա բժիշկի հետ սեղան էր նստում, իր համար պատրաստած աթոռակից կտցում էր իր բաժին կերակուրը, «ղա ՜ — ղա ՜» կանչելով շնորհակալություն էր հայտնում տիրոջն ու գնում քաղաքային այգու ծառերի վրա աղմկելու և զվարճանալու իր ցեղակիցների հետ: Երեկոյան դեմ տուն էր վերադառնում, իր կոշտ ձայնով բարի գիշեր մաղթում բժշկին և գնում թառելու:
Բժիշկն ագռավին հաճախ էր որսի տանում: Խելացի թռչունը երկնքից իր սուր հայացքով խուզարկում էր լեռան ծերպերը, գտնում էր որսը և գալիս տիրոջ ուսին թառում՝ կտուցը որսի ուղղությամբ մեկնած: Գնում էր որսորդն ագռավի կտուցի ուղղությամբ, և այդ նրա լավագույն կողմնացույցն էր:
Իսկ թանձր մառախուղին, անտառում մոլորված ժամանակ, հավատարիմ ագռավը ցույց էր տալիս նրան ճանապարհը:
Բժիշկը դուրս էր գալիս քաղաքի գլխավոր փողոցը, և ընկերները թախանձում էին նրան.
— Դե՞, բժիշկ, ի՞նչ կլինի կանչես քո ագռավին:
Բժիշկը, շրջապատված հետաքրքիր բազմությամբ, մոտենում էր քաղաքային այգուն, ուր ծառերի վրա աղմկում էին ագռավները, և կանչում էր հեռվից.
— Թուխի՜կ, Թուխի՜կ…
— Ղա՜ ղա՜… լսվում էր պատասխանը՝ ծառին իջած երամի միջից:
Հասարակությունը զարմանում էր ագռավային այդ պատասխանի վրա:
— Թուխի՜կ, քեզ եմ սպասում, — ձայն էր տալիս բժիշկը:
— Ղա ՜ ղա ՜… այսինքն՝ գալի՜ս եմ, գալի՜ս, — լսվում էր պատասխանը և երամից բաժանվում էր Թուխիկը, պտույտներ գործում ու նստում իր տիրոջ ուսին:
Մի անգամ էլ, երբ բժիշկը նստած էր այգու ճաշարանում, ընկերներից մեկը հարցրեց.
— Վաղուց ես նստած, ինչո՞ւ ճաշ չես պատվիրում:
— Ընկերոջս եմ սպասում…
Կարծեցին իրոք մարդու է սպասում:
Ապա նա տեղից վեր կացավ, բացեց ճաշարանի պատուհանն ու նայեց երկինք: Քիչ անց ագռավների մի մեծ երամ էր անցնում:
— Թուխի՜կ, ինձ քաղցած սպանեցիր, անպիտա՜ն, ախր քե՛զ եմ սպասում, — սրտնեղած ձայն տվեց նա:
— Ղա՜ ղա՜…լսվեց երկնքից, և երամից մի ագռավ բաժանվելով՝ պատուհանից ներս ընկավ, թառեց սեղանին: Ու այն ժամանակ միայն տերը ճաշ պատվիրեց:
Այնուհետև բժիշկը ամեն անգամ գնում էր այգու ճաշարանը և սպասում էր իր Թուխիկին:
Քաղաքում ասելիք էր դարձել Թուխիկը:
Այդպես սիրով ապրեցին իրար հետ որսորդ — բժիշկն ու իր փետրավոր ընկերը:
Բայց որովհետև ագռավը հաճախ մարդուց շատ է ապրում, ուստի տերը զառամեց ու մեռավ, իսկ ագռավը նրա դագաղի վրա տխուր ու գլխիկոր նստած, մարդկանց ուսերի վրա տարվեց մինչև գերեզմանատուն:
Դագաղն իջեցրին փոսը, բայց ագռավը թռչելու փորձ չարավ:
— Թուխի՜կ, դո՛ւրս եկ, — լացի միջից ձայնեց բժշկի այրին:
Չլսվեց պատասխան «ղա-ղա »-ն, կարծես թռչունը վշտից ուշքը կորցրել էր:
Նրան գերեզմանից հանեցին և բժշկի աճյունը հողով ծածկեցին: Բարակ անձրև էր տեղում: Ժողովուրդը ցրվեց, բայց Թուխիկը մնաց թարմ հողաթմբին՝ վշտահար ու մոլոր կանգնած:
Հին, քարսիրտ աշխարհում մարդիկ տեսան այդ դեպքը, ականատես եղան այդ թռչունի արարքին, և ծերերը քրթմնջացին.
— Երանի չէ՞ր, որ բոլոր արարածներն էլ այդ թռչունի չափ իրար հավատարիմ մնային…
Եվ երբ գերեզմանին պատվանդան կառուցեցին և վրան դրին անվանի բժշկի կիսանդրին, քանդակագործը չմոռացավ նրա հավատարիմ Թուխիկին քանդակել տիրոջ ուսին թառած:
Ասում են, մինչև այժմ էլ մի ծեր ագռավ տխուր–տրտում թառում է բժշկի կիսանդրու ուսին: Թուխիկն է. դար է անցել, բայց չի մոռանում իր տիրոջը…
Իսկ նրա դիմաց, քաղաքային այգու հնամենի ծառերի տեղը կանգնած ջահել բարդիների վրա, ուրախ աղմկում են ծեր Թուխիկի երիտասարդ սերունդները…
1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
աղվամազ-փափկամազ, բնազդ-սովորություն, թառել-նստել, խուզարկել-զննել, ծերպ-ճեղք, թանձր-խիտ, թախանձել-խնդրել, սրտնեղած-վշտացած, ասելիք-ասելու բան, զառամել-ծերանալ, դագաղ-սունդուկ, գլխի կոր-գլուծը կախած, աճյուն-դիակ, հողաթումբ-հողակույտ, ականատես-հանդիսատես, քրթմնջալ-քթի տակ փնթփնթալ, կիսանդրի-կիսրաձան, հնամենի-հին, սերունդ-ցեղ:
3. Պատմվածքը բաժանիր մասերի և վերնագրի՛ր յուրաքնչյուր մասը:
«Հաճելի ծանոթություն», «Հիանալի կողմնացույց», «Սոված բժիշկ», «Տխուր դեպք»:
4. Պատմիր բժշկի և Թուխիկի ընկերության մասին:
Բժիշկ որսորդը գտավ Թուխիկին որսի ժամանակ, Թուխիկը այդ ժամանակ փոքր էր, բժիշկը նրնան մեծացրեց և նրանք դարձան մտերիմ ընկերներ: Նրանք շա՜տ էին ընկերացել և բժիշկը պետք է սպասեր մինչև Թուխիկը գա ագռավների երամից և նոր նա կարող էր ճաշ պատվիրեր: Թուխիկը և բժիշկը այնքան էին ընկերացել, երբ որ բժիշկը մահացավ Թուխիկը շատ էր տխրել, նա այդքան տխուր էր, որովհետև նրանք շատ մտերիմ էին և շատ էին իրար սիրում:
5. Բացատրիր հետևյալ նախադասությունը՝ Քաղաքում ասելիք էր դարձել Թուխկը:
Քաղաքում հայտնի էր դարձել Թուխիկը:
6. Ո՞ր հատվածում է ավելի լավ երևում ագռավի հավատարմությունը:
Ագռավի հավատարմությունը երևաց այն ժամանկ երբ տերը ռազմեց ու մահացավ, իսկ ագռավը շատ տխրեց:
7. Նկարագրի՛ր Թուխիկին:
Երբ Թուխիկը փոքր էր նրա փետուրները գորշ էին, իսկ երբ մեծացավ, նրա փետուրները դարձան թուխ:
8. Քո կարծիքով, իրակա՞ն է այս պատմությունը:
Այո, իմ կարծիքով այս պատմությունն իրական է:
9. Գրի՛ր պատմություն՝ «Իմ սիրած կենդանին» վերնագրով:
Իմ սիրած կենդանին
Մի օր ես գնացի անտառ և լսեցի լացի ձայն, գնացի դեպի ձայնի ուղղությամբ և տեսա մի վիրավորված եղնիկ: – Մեղք է այս եղնիկը, մտածեցի ես: Մոտեցա հանգստացրեցի նրան և հետո բուժեցի, իմ բուժելուց հետո նա սկսեց վազվզել և թռչկոտել, ձայն հանելով նա շնորհակալություն հայտնեց ինձանից և գնաց դեպի իր տուն: Այդպես մենք ընկերացանք: Ես ամեն օր գնում էի նրան տեսնելու և նրա հետ խաղում էի, այդպես անցավ մի քանի ամիս և մի օր ես մոլորվեցի անտառում, մոտեցա գայլերի ոհմակին: Ես այն նկատեցի և մի քիչ հեռացա: Քիչ անց նրանք հոտոտեցին, որպեսզի իմանան ով կա այդտեղ: Ես հասկացա, որ վտանգի մեջ եմ, հնդիպեցի մի նապաստակի և նրան ասացի.
-Նապաստա՛կ խնդրում եմ գնա և արջին ասա, որ ես վտանգի մեջ եմ, թող նա իր խմբերով գա և ազատի ինձ:
Նապաստակը ճանապարհ է ընկնում, գնում է հասնում եղնիկի տան մոտ: Քանի, որ նապաստակը շատ էր հոգնել, եղնիկին ասաց այն ամենը ինչը ինձ պատահել էր: Եղնիկը այդ լսելով շատ արագ գնաց արջի տուն, ասաց ամեն ինչի մասին և նրանք եկան ինձ մոտ, բայց ձեզ չի՞ հետաքրքրում մինչ այդ ինչ եղավ ինձ հետ, լավ եկեք պամեմ: Այդ ժամանակ գայլերի ոհմակը ուզում էր ինձ ուտել, բայց եղնիկը և արջերը ժամանակին հասան և օգնեցին ինձ: Մենք ընդմիշտ դարձանք ընկերներ: