ԴԱՐՁՎԱԾՔ
Կան բառակապակցություններ, որոնցում բառերն իրենց ուղիղ իմաստներով չեն հասկացվում, այլ միասին նոր՝ փոխաբերական իմաստով են արտահայտվում։ Այդպիսի բառակապակցությունները կոչվում են դարձվածքներ։
Առաջադրանք 1․
Յուրաքանչյուր տողի երկու բառակապակցություններից մեկը դարձվածք է․ գտի՛ր և դուրս գրիր։
Ոսկե ձեռքեր-ոսկե մատանի
Արջի որս-արջի ծառայություն
Գայլի ախորժակ-գայլի պոչ
Գիրք առնել-թև առնել
Գրիչ գտնել-լեզու գտնել
Հացը կտրել-ճանապարհ կտրել
Ափսե կոտրել-սիրտը կոտրել
Ոսկե ձեռքեր, արջի ծառայություն, գայլի ախորժակ, թև առնել, լեզու գտնել, ճանապարհ կտրել, սիրտը կոտրել:
Առաջադրանք 2․
Աջ և ձախ մասերից ընտրի՛ր հականիշ դարձվածքներ և գրի՛ր կողք կողքի։
Կրակի գին գայլի սիրտ ուտել
Լեղին պատառվել ջրի գին
Լեզու առնել աչքի գրող
Աչքի լույս լեզուն բռնվել
Խելքից պակաս խելքի ծով
Անկողին ընկնել առողջանալ
Կրակի գին-ջրի գին, լեղին պատառվել- գայլի սիրտն ուտել, լեզու առնել-լեզուն բռնվել, աչի լույս-աչքի գրող, խելքից պակաս-խելքի ծով, անկողին ընկնել-առողջանալ:
Առաջադրանք 3․
Աջ և ձախ մասերը միացնելով՝ ատացի՛ր դարձվածքներ և գրի՛ր։
Խելքը գնալ
Սիրտը դողալ
Քիթը կտրել
Մտքից կախել
Լեզուն ճոճել
Սուր բռնվել
Խելքը կտրել, սիրտը դողալ, քիթը կախել, մտքից կտրել, լեզուն բռնվել, սուր ճոճել:
Առաջադրանք 4․
Հետևյալ արտահայտությունները գործածի՛ր նախադասությունների մեջ դրանց ուղիղ և փոխաբերական իմաստներով։
Սեղան բացել, ձեռքերը լվանալ։
Ես սեղանը բացեցի, որպեսզի սեղանը մեծ լինի: Մայրիկս համեղ ուտեստներ պատրաստեց և սեղանը բացեց, որպեսզի մենք ուտենք համեղ ուտեստները:
Պետք է ձեռքերը լվանալ, որպեսզի չհիվանդանալ: Արմենը իր ընկերոջից նեղացել էր, ձեռքերը լվացել և մի կողմ էր քաշվել: