
Լևոնը մի հզոր թագավորության թագավոր էր: Նա այնքան ուժեղ էր, որ կարող էր մեն-մենակ լեռները շարժել: Մի օր թագավոր Տիգրանը իր զորքով մոտեցավ Լևոն թագավորի թագավորությանը: Լևոնի սուրհանդակները Լևոնին բերեցին մի նամակ, որը Տիգրան թագավորի կողմից էր: Նամակում գրված էր.
-Սիրելի Լևոն թագավոր, եթե դու պատասխանես իմ հարցին ես քեզ բաց կթողնեմ և կտամ իմ հարստությունները, իսկ եթե չպատասխանես՝ քո հետ կպատերազմեմ:
Լևոնը հասկացավ, որ դա թակարդ է և խորամանկություն արեց, մտածեց-մտածեց և որոշեց, որ կգնա կտեսնի Տիգրան թագավորին և թագավորի տեսքից կհասկանա պատասխանները: Լևոնը գնաց, բարևեց Տիգրանին և Տիգրանը ասաց.
-Դե սկսենք: Աշխարհում ի՞նչն է, որ դժվար է գտնել, իսկ հեշտ է կորցնել, դե ի՞նչ, ունե՞ս պատասխան:
-Այո, ունեմ պատասխան դա ընկերն է:
-Այո, ճիշտ է:
-Դե հիմա կասեմ մյուս հարցը, այն ի՞նչն է, որ ուրիշները քեզանից շատ են դա օգտագործում, եթե ունես պատասխան ասա:
Լևոնը գիտեր պատասխանը, բայց նա ուզում էր սխալ ասել, որովհետև մի ծրագիր էր մշակել, թե ինչպես հաղթի Տիգրան թագավորին և իր զորքին և այսպիսով նա ասաց.
-Ես ունեմ պատասխան դա սոխն է:
-Ոչ, դա սոխը չէ, դա անունն է,- ասաց Տիգրան թագավորը և հպարտ դեմքով նայեց Լևոնին: Տիգրանն ուզում էր ինչպես կարելի է արագ սկսել պատերազմը, որովհետև նա տեսնում էր, որ Լևոնը մենակ է և նա չէր էլ կասկածում, որ նա կհաղթի Լևոնին, բայց հենց այդ պահին Լևոնը ասաց.
-Կարո՞ղ եմ ես մի անգամ սուլել և վահանին զարկել թրով:
-Այո, ինչու՞ ոչ, կարող ես:
Լևոնը շատ ուրախացավ, որ իր մտածած ծրագիրը կարող է կատարվել և նրա զորքը կարող է հաղթել Տիգրանի զորքին: Փաստորեն Լևոնը պայմավորվել էր իր զորքի հետ, երբ նա սուլի և թրով վահանին զարկի իր զորքը կլսի և արագ տեղ կհասնի: Լևոնի զորքում կաին 700 հազարից ավել մարդ: Երբ Լևոնի զորքը լսեց և տեղ հասավ, սկսվեց պատերազմը: Քանի որ Տիգրանն այդ մասին չգիտեր, նա շատ վախեցավ, երբ տեսավ Լևոնի զոքին նա ասաց Լևոնին.
-Կներես Լևոն թագավոր, ես քեզ կտամ իմ ամենաթանկ հարստությունները և իմ թագավորության կեսը, միայն թե ինձ վնաս մի տուր: Լևոնը համաձայնվեց և ինչ Տիգրանը խոստացել էր կատարեց: Դրաից հետո Լևոնին կոչեցին Իմաստուն Լևոն: