Ինչպես է ստեղծվել ձմեռը

Ինչպես է ստեղծվել ձմեռը

ձմեռ 2019. թ

Շա՜տ վաղուց երկրում կար ընդամենը մեկ եղանակ, որը հայտնի չէր, բայց միևնույն է մարդիկ ապրում էին շատ լավ, նրանք արդար էին, բարի ու խելացի: Այդպես անցավ որոշ ժամանակ, մինչև մի տղա ասաց.

-Բոլորը շատ վատն են, եթե վատը չեն ինչո՞ւ բոլորը իմ ուզածները չեն անում:

-Տղաս, -ասում էր նրա մայրիկը,- ախր բոլորը պարտավոր չեն քո ուզածներն անել:

-Իսկ ես ուզում եմ, որ բոլորը անեն այն, ինչ ես ուզում եմ, եթե համաձայն չես ես կհեռանամ:

-Բայց տղա՞ս:

Մայրիկը հասցրեց ասել միայն կես բառը և տղան արդեն հեռացավ:

Նա քայլեց երկար-երկա՜ր, մինչև հասավ մի ծայր, որտեղ ուրիշ եղանակ էր:

Տղան հարցրեց.

-Դու, ո՞ր եղանակն ես:

-Ե՜ս ձմեռն եմ,- բարձրաձայն ասաց տարվա եղնակը:

-Իսկ ինչպե՞ս ես դու առաջացել:

-Մի եղանկի ժամանակ բոլորը բարի էին արդար ու խելացի, երբ դու սկսեցիր քեզ վատ պահել, այդ ժամանակ էլ ես առաջացա:

-Իսկ ինչու՞ է քեզ մոտ ցուրտ:

-Ինձ մոտ ցուրտ է, որովհետև դու ոչ մեկին չէիր սիրում և չար էիր, իսկ չարությունից  իմ մոտ ցրտել է:

-Իսկ, եթե ես բարիանա՞մ,- ասաց տղան:

– Ես ամառվանից հետո կգամ աշխարհ և այդ ժամանակ կտաքանա:

Եվ այսպես գոյություն ունեցավ երկու եղանակ՝ ամառ և ձմեռ:

Leave a comment