Այսօր մենք գնացել էինք Բնության թանգարան, այնտեղ մեզ պատմեցին կենդանիների, թռչունների, սողունների, միջատների, հողի և բնության մասին: Այնտեղ շատ հետաքրքիր էր:
Բնության թանգարանում կյաին կենդանիների և բույսերի կարմիր գրքեր:

Այնտեղ կային կենդանիների ոսկորներ և նաև կենդանիների խրտվիլակներ, որոնք առաջ ողջն էին եղել: Թանգարանում կային նաև քարերի տեսակներ, գեղեցիկ խեցիներ և տարբեր տեսակի գունավոր ձկներ: Այնտեղ ասացին, որ կան տարբեր տեսակի հողեր՝ բաց և մուգ: Ամենամուգ և ամենից շատ հումուս ունեցող հողը լեռնային հողն է: Ես և իմ ընկերները իմացանք նոր հետաքրքիր փաստեր: Լինում էր ընթացքում, որ ես իմ իմացածը՝ բնության մասին ասում էի: Ես ասել էի, որ Կարմիր գրքում գրանցված է մի բույսի տեսակ, որը կոչվում է խոլորձ: Ես նաև ասացի, որ աշհարհի ամենամեծ թևեր ունեցող թիթեռը թագուհի Ալեքսանդրայի թիթեռի էգն է: Բնության թանգարանում ձկնիկներից ինձ ամենաշատը դուր եկավ ամենամեծ ոսկե ձկնիկը: Թանգարանում ինձ դուր եկան նաև խեցիներն ու ձկնիկները: Ինձ շատ դուր եկավ բնության թանգարանում, այնտեղ ինձ շատ հետաքրքիր էր և հիմա ես բնության մասին ավելի շատ բան գիտեմ: