Հեքիաթ փշատերև ծառի մասին

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի խորհրդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հա—նում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց եր— եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ ա—աջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմ ավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զար—արել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խն—րում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի Ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

Դեղինով նշված բառերը դուրս բեր տեքստից և գրի դրանց բացատրությունը

Խորհրդավոր-գաղտնախորհուրդ, բացատ-բացավայր, բուրմուունք-հոտ, զգեստներ-շորեր, սոսափել-խշխշալ, պարծենալ-հպարտանալ, դալար-թարմ, շքեղ-բազմազարդ, բվին-բուից:

Կանաչով նշված բառերը դուրս գրիր տեքստից և գրի դրանց առաջին արմատները` չհնչյունափոխված տարբերակով:

Փշատերև-փուշ, ընկերություն-ընկեր, տերևակալում-տերև, ծաղկաթերթերով-ծաղիկ, մերկացան-մերկ, սնկեր-սունկ:

Մոխրագույնով նշված են այն տեղերը, ուր տառ է բաց թողած, դրանք լրացրու, բայց գույնը չփոխես:

Հագնում, երբ, առաջին, զարդարել, խնդրում:

Տեքստի մեջ վադագույնով ընդգծիր այն հատվածը, որից իմացանք, թե ինչու Ձմեռ Պապը փշատերևին «Տոնածառ» անվանեց:

Բնութագրեք փշատերևին 3 հատկանիշով:

Բարի, համեստ և հոգատար:

Ինչով էին աշնանը պարծենում անտառի ծառերը:

Աշնանը ծառերը պարծենում էին նրանով, թե ով է ավելի գեղեցիկ և հիացնում էին բոլորին:

Քո կարծիքով ինչու եղևնին իր խաղալիքները կախեց մյուս ծառերի վրա:

Իմ կարծիքով կախեց, որովհետև նա զգում էր, որ բոլորը տխուր են, իսկ նա ուզեց ուրախացնել նրանց:

Ընդամենը մեկ բառով ասա

Ա. Ինչպիսին էր այս պատմվածքը-արդար

Բ. Ինչ գույնի էր-կանաչ

Գ. Ինչ զգացիր-ուրախություն

Leave a comment