Անի մայրաքաղաք

Անի մայրաքաղաք

Հնագույն քաղաք Անին հիմնադրվել է ավելի քան 1600 տարի առաջ և եղել է ժամանակաշրջանի աշխարհի ամենամեծ մայրաքաղաքներից մեկը: Այսօր այն ավերակ է: Տեղակայված լինելով ներկայիս Թուրքիայի արեւելյան մասում` Ստամբուլից հազարավոր կիլոմետր հեռավորության վրա, Անին կառուցվել  է առևտրական բանուկ ճանապարհների խամերուկում և 11-րդ դարում վեր ածվել ավելի քան 100 հազար բնակչություն ունեցող պարսպապատ ծաղկուն քաղաքի: Իր ծաղկման գագաթնակետին` Հայոց թագավորության մայրաքաղաք Անին եղել է հարստության, շքեղության և ճարտարապետական ​​հրաշալիքների քաղաք: Այն հայտնի է եղել նաև որպես հազար ու մի եկեղեցիների քաղաք:

ՀԻՄՆԱՔԱՐ: ԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՄՇԱԿՈւՅԹՆ Ու ՊԱՏՄՈւԹՅՈւՆԸ

Անին հանդիսացավ հնագիտական հետազոտությունների առաջին և կարևորագույն կենտրոնը Հայաստանում: Անիում պեղումներ է կատարել ականավոր արևելագետ Ն. Մառի գլխավորած արշավախումբը: Պեղումները ի հայտ բերեցին նյութական և հոգևոր մշակույթի մեծարժեք նմուշներ, որոնք ներկայացնում են միջնադարյան Հայաստանի ճարտարապետության և կիրառական արվեստների գրեթե բոլոր բնագավառները: Կորստից փրկված Անիի հավաքածուն պահվում է Հայաստանի Պատմության թանգարանում:

Leave a comment