Month: December 2020
Մայրենիի կիսամյակային հաշվետվություն
ԼԵզվական աշխատանքներ
Երեք մայրիների երազը

Մի հանրահայտ լեգենդ վկայում է այն մասին, որ Լիբանանի գեղատեսիլ բնության գրկում աճել են երեք մայրիներ: Ինչպես բոլորին հայտնի է, մայրիները շատ դանդաղ են աճում, և մեր երեք ծառերը դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին:
Նրանք տեսան, թե ինչպես Լիբանանի հողի վրա ոտք դրեցին Սողոմոն արքայի մարդիկ, տեսան, թե ինչպես ասորեստանցիների հետ կռվի ժամանակ այդ հողն արյունով ծածկվեց: Նրանք դեմ առ դեմ հանդիպեցին երկու ոխերիմ թշնամիներին` Եզեկիել և Եղիա մարգարեին: Նրանց օրոք է ստեղծվել այբուբենը, ծառերը հիացել են` տեսնելով իրենց կողքով անցնող քարավանները, որոնք բեռնված էին բազմագույն կտորներով: Եվ մի հիանալի օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին.
— Այն ամենից հետո, որ ինձ վիճակվել է տեսնել,- ասաց առաջինը,- ես կցանկանայի գահ դառնալ, որի վրա էլ կբազմի աշխարհի ամենահզոր արքան:
— Իսկ ես կուզեի մի այնպիսի բանի մաս կազմել, որը չարը բարու կփոխակերպեր դարերի համար,- ասաց երկրորդը:
— Իսկ ես,- ասաց երրորդը,- կցանկանայի, որ մարդիկ ամեն անգամ ինձ նայելով` Աստծուն հիշեին:
Անցան տարիներ և դարձյալ տարիներ, և վերջապես անտառում հայտնվեցին անտառահատները: Նրանք կտրեցին մայրիները և հղկեցին:
Յուրաքանչյուր մայրի ուներ իր նվիրական երազանքը, սակայն իրականությունը մեզ երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում:
Առաջին մայրուց գոմ սարքեցին, իսկ նրա փայտի ավելցուկներից մսուր պատրաստեցին: Երկրորդ ծառից կոպիտ գյուղական սեղան սարքեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի: Երրորդ ծառի փայտը վաճառել չհաջողվեց: Այն վերածեցին տախտակների և մի մեծ քաղաքի պահեստում ի պահ դրեցին:
Շատ տխրեցին մայրիները. «Մեր փայտն այնքան լավն էր, բայց ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»:
Ժամանակն անցնում էր, և ահա մի անգամ աստղազարդ գիշերով մի ամուսնական զույգ, որը գիշերակաց չէր գտել, որոշեց գիշերել այն գոմում, որը պատրաստված էր առաջին մայրու փայտից:
Կինը հղի էր: Եվ այդ գիշեր որդի ունեցավ և նրան դրեց փափուկ խոտի վրա`մսուրի մեջ:
Հենց այդ ժամանակ էլ մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ. ինքը հենարան դարձավ Երկրային Արքայի համար:
Մի քանի տարի անց հասարակ գյուղական տան մեջ մի խումբ մարդիկ նստեցին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու փայտից: Եվ նախքան մարդիկ կսկսեին ուտել, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց գինու և հացի մասին, որոնք դրված էին սեղանին:
Եվ այդ ժամանակ էլ երկրորդ ծառը հասկացավ, որ այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև կապ հաստատեց աստվածայինի և մարդկայինի միջև:
Հաջորդ օրը երրորդ մայրու երկու տախտակից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց բերեցին վիրավոր մի մարդու և նրան գամերով ամրացրին խաչին: Երրորդ մայրին սարսափեց ճակատագրից և սկսեց անիծել իր բախտը: Բայց երեք օր էլ չէր անցել, որ նա հասկացավ իր ճակատագիրը. մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Խաչը, որը պատրաստված էր այդ մայրի փայտից, տանջանքի խորհրդանիշից վերածվեց փառաբանության խորհրդանիշի:
Այսպես որոշվեց երեք մայրիների բախտը:
Ինչպես միշտ պատահում է երազանքների հետ, դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ. ոչ այնպես, ինչպես պատկերացնում էին:
Հարցեր և առաջադրանքներ
Գտեք տեղեկություններ մայրի ծառի մասին, հրապարակեք ձեր էջում, ինքներդ նկարեք այդ ծառը:
Մայրին սոճազգիների ընտանիքի ասեղնատերև մշտադալար ծառ է: Հայտնի է մայրու 4 տեսակ՝ տարածված Հյուսիսային Աֆրիկայում, Լիբանանում, Թուրքիայում, Հիմալայներում և այլուր: Ղրիմում, Այսրկովկասում, Միջին Ասիայում մշակվում են ատլասյան և հիմալայան մայրիները: ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում աճեցվում է հիմալայան մայրի:
Մայրիի բարձրությունը 25-50 մ է, բնի տրամագիծը՝ մինչև 3 մ։ Մայրու բաց կանաչի մինչև արծաթագույն ասեղնատերևները երկար են՝ 25-50 մմ, և կազմում են բրգաձև կամ հովանոցաձև լայն սաղավարթ, 3-4-կողանի, կոշտ, սուր ծայրով, ծակող, մուգ կանաչից մինչև արծաթամոխրագույն։ Կարճացած ընձյուղների վրա ասեղնատերևները փնջաձև են, երկար ընձյուղների վրա՝ մեկական՝ պարուրաձև դասավորված։ Միատուն է։ Ծաղկում է աշնանը։ Կոները մեկական են, հիմնականում՝ երկարավուն-ձվաձև կամ տակառաձև։ Այս ծառի կարմրաշագանակագույն հասուն կոները ձվաձև են և խոշոր՝ 5-11 սմ երկարությամբ։ Կարճ ընձյուղների վրա ասեղնատերևները փնջաձև են, երկար ընձյուղների վրա՝ մեկական՝ պարուրաձև։
Սերմը թունավոր է, եռանկյունաձև, խեժոտ։ Ուտելի չէ։ Բնափայտը դեղնավուն է կամ կարմրավուն, բուրավետ, սնկերի և միջատների նկատմամբ՝ կայուն։ Գեղազարդիչ է. օգտագործվում է տնկարկներում, հիմնականում՝ ծառուղիներ ստեղծելիս։ Մայրու բնափայտից պատրաստել են ռազմակառքեր, նիզակակոթեր, զարդատուփեր։ Ըստ ավանդության՝ մայրու ծառից է պատրաստվել Նոյյան տապանը։ Մայրու տերևը պատկերված է Լիբանանի դրոշի վրա։
Դուրս գրել լեգենդի անծանոթ բառերը, բառարանով բացատրել, սովորել:
հանրահայտ-բոլորին հայտնի, մտորել-մտածել, ոխերիմ-անհաշտ, քարավան-միասին ճանապարհորդող մարդկանց խումբ, վիճակվել-բաժին ընկնել, հղկել-տաշել:
Ըստ լեգենդի ով էր աշխարհի ամենահզոր արքան:
Երկրային արքան:
Ի՞նչ եք կարծում երեք մայրիների երազանքները իրականացան ո՞ւմ շնորհիվ:
Մարդկանց:
Մեզ ի՞նչ է սովորեցնում առակը:
Առակը մեզ սովորեցնում է, որ ինչ էլ լինի չպիտի դադարենք երազել: Երբ շատ ենք ցանկանում մի բան, այն անպայման իրականություն կդառնա:
Կարո՞ղ եք ձեր կյանքից հիշել այդպիսի մի դեպք, երբ ձեր երազանքը կատարվել է, բայց ոչ այնպես, ինչպես դուք էիք պատկերացնում:
Չի եղել այդպիսի դեպք:
Christmas
It is winter. It’s cold in winter. Sometimes it snows in winter. Children often play snowballs, make a snowman and have fun. The winter months are: December, January, February. English people celebrate Christmas on the 25th of December. They love this holiday very much. They buy Christmas presents for their families. They send Christmas cards to their relatives and friends. They decorate the Christmas tree. It is bright and beautiful. They put their presents under the tree. Children put their stockings on the chair. At night Santa Claus comes and puts presents in their stockings. They eat Christmas pudding or Christmas cake.
Armenians celebrate Christmas on the 6th of January. We see the New Year in on the 31 of December
Русский
1 один 11 одиннадцать 21 двадцать один
2 два 12 двенадцать 22 двадцать два
3 три 13 тринадцать 30 тридцать
4 четыре 14 четырнадцать 40 сорок
5 пять 15 пятнадцать 50 пятьдесят
6 шесть 16 шестнадцать 60 шестьдесят
7 семь 17 семнадцать 70 семьдесят
8 восемь 18 восемнадцать 80 восемьдесят
9 девять 19 девятнадцать 90 девяносто
10 десять 20 двадцать 100 сто
Русский
Մաթեմատիկա
392)
Եռանկյան կողմերից մեկը 82 մմ է: Մյուս երկու կողմերն իրար հավասար են և 25մմ-ով մեծ են առաջին կողմից: Գտի՛ր այդ եռանկյան պարագիծը:
Լուծում՝
82+25=107
107+107+82=296
Պատ.՝ P=296մմ:
393)
Քառանկյան կողմերից մեկը 45մմ է: Մյուս երեք կողմերից յուրաքանչյուրը 3 անգամ մեծ է այդ կողմից: Գտի՛ր այդ քառանկյան պարագիծը:
Լուծում՝
45×3=135
135+135+135+45=450
Պատ.՝P=450մմ:
395)74,36,77,18,88,33,12,26,64 թվերից ընտրի՛ր այնպիսի երկու թիվ, որոնց գումարը 100 է: ընտրիր թվերի այդպիսի մի քանի զույգ:
36+64=100
88+12=100
74+26=100
397) Ո՞ր թիվը պետք է լիներ դատարկ վանդակում:
ա)
| 2 | 4 |
| 3 | 9 |
| 4 | 16 |
| 5 | 25 |
բ)
| 2 | 5 |
| 3 | 10 |
| 4 | 17 |
| 5 | 26 |
գ)
| 2 | 14 |
| 3 | 21 |
| 4 | 28 |
| 5 | 35 |
դ)
| 2 | 21 |
| 3 | 31 |
| 4 | 41 |
| 5 | 51 |
Իմաստուն Լևոնը, հորինուկ-առասպել, հայրենագիտություն

Լևոնը մի հզոր թագավորության թագավոր էր: Նա այնքան ուժեղ էր, որ կարող էր մեն-մենակ լեռները շարժել: Մի օր թագավոր Տիգրանը իր զորքով մոտեցավ Լևոն թագավորի թագավորությանը: Լևոնի սուրհանդակները Լևոնին բերեցին մի նամակ, որը Տիգրան թագավորի կողմից էր: Նամակում գրված էր.
-Սիրելի Լևոն թագավոր, եթե դու պատասխանես իմ հարցին ես քեզ բաց կթողնեմ և կտամ իմ հարստությունները, իսկ եթե չպատասխանես՝ քո հետ կպատերազմեմ:
Մաթեմատիկա
261) Հաշվի՛ր արտահայտության արժեքը
ա) 37x(709-5×55)+64000:(250×8)=16090
5×55=275
709-275=434
250×8=2000
37×434=16058
64000:2000=32
16058+32=16090
բ) 88x(53×16-48×12)-(7922-1188)=17202
53×16=848
48×12=576
848-576=272
7922-1188=6734
88×272=23936
23936-6734=17202
370) Պատասխանի՛ր բանավոր:
Գիրքը թանկ է գրիչից: Գնդակը թանկ է գրքից: Դրանցից ո՞րն է ամենաթանկը:
Պատ.՝ գնդակը:
Աշոտը փոքր է Արմենից: Կարենը մեծ է Արմենից: Նրանցից ո՞վ է ամենափոքրը:
Պատ.՝ Աշոտը:
a թիվը մեծ է b-ից, իսկ b-ն մեծ է c-ից: Ո՞րն է այդ թվերից ամենամեծը:
Պատ.՝ a-ն:
Ինչպես է ստեղծվել ձմեռը

Շա՜տ վաղուց երկրում կար ընդամենը մեկ եղանակ, որը հայտնի չէր, բայց միևնույն է մարդիկ ապրում էին շատ լավ, նրանք արդար էին, բարի ու խելացի: Այդպես անցավ որոշ ժամանակ, մինչև մի տղա ասաց.