Առաջին փուլ
Գրել տասական բառ.
- որոնց հնչյունները ու տառերը հավասար են
Աթոռ, անուշ, շունչ, լեզու, քիթ, բերան, բարի, ակտիվ, պուրակ, կարապ:
- որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը
Արև, անձրև, կարևոր, ելակ, եղևնի, երամ, Երևան, ոլորան, ոտք, որսորդ:
Երկրորդ փուլ
Բառքամոցի
Գրականություն բառի տառերով կազմիր ո՞վ կամ ի՞նչ հարցին պատասխանող բառեր:
Գրական, ակ, թութ, թութակ, թույն, թագ, ագարակ, Արա, արագ, նյութ, թթու, կա, կաթ, գույն, նույն, գագաթ, նկար, թանկ, կան, գութան, Աննա:
Երրորդ փուլ
- Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստանալ նոր բառեր՝ մկշա, սափե, կիճավ, վգաառ, վակտ, կտմրա, րպակ, ակվ:
Մաշկ, ափսե, վիճակ, ագռավ, կտավ, մկրատ, պարկ, կավ:
- Կազմել նախադասություն 3 և ավելի բառերով, որոնք լինեն միավանկ:
Ինձ հետ կա մի շուն, այն շատ մեծ է:
- Գրել ա-ով սկսվող բառեր այնպես, որ յուրաքանչյուր հաջորդի հնչյունների թիվը նախորդից մեկով ավելի լինի:
Արև, ամրոց, աղավնի, աշտարակ, արևածագ, անուշաբույր, ավտոմեքենա:
Չորրորդ փուլ
- Ո՞վ է «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հեղինակը:
«Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հեղինակն էԵղիշե Չարենցը:
- Ո՞վ է համարվում հայ երաժշտության Մեսրոպ Մաշտոցը:
Հայ երաժշտության Մեսրոպ Մաշտոցը համարմում է Կոմիտասը:
Հինգերորդ փուլ
3 տողով շարունակեք հատվածը
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև…
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի…
Ու միտք էր անում հըսկան ծերունի։