Գոյական

Գոյական

Գոյականները առարկա, անձ կամ երևույթ, զգացմունք ցույց տվող բառեր են, օրինակ՝ սեղան, աթոռ, ծառ, մարդ, բժիշկ, անձրև, սեր, երջանկություն…

Գոյականները պատասխանում են ո՞վ ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին: Գոյականները ցույց են տալիս անձ, առարկա, երևույթ, զգացմունք…

Գոյականները լինում են եզակի և հոգնակի:

Եզակի գոյականը ցույց է տալիս մեկ առարկա, օրինակ՝ սեղան, աթոռ, շուն, քար, մարդ….

Հոգնակի գոյականը ցույց է տալիս մեկից ավել առարկանները, օրինակ՝ սեղաններ, շներ, մարդիկ, քարեր…

Հայերենում գոյականի հոգնակին հիմնականում կազմվում է եր և ներ վերջավորությունների միջոցով:

Միավանկ բառերին ավելանում է եր, բազմավանկ բառերին՝ ներ, օրինակ քար-քարեր, պատ-պատեր, կատու-կատուներ, սեղան-սեղաններ:

Այս ընդհանուր օրինաչափությունից կան մի շարք շեղումներ, որոնք կուսումնասիրենք ավելի ուշ:

Leave a comment