Սամիթը ոչ միայն ճաշերի հիանալի համեմունք է, այլև՝ ամբողջ աշխարհում հայտնի աֆրոդիզիակ։ Հնէաբանական պեղումների ժամանակ գիտնականները հաճախ են հանդիպում այս զարմանահրաշ բույսի մասին հիշատակությունների։ Եկեք մանրամասն դիտարկենք սամիթի բուժական և օգտակար հատկությունները։
Բովանդակություն․
Սամիթը հովանոցավորների ընտանիքի միամյա բույս է, որը կիրառում են խոհարարության, կոսմետոլոգիայի, ժողովրդական բժշկության մեջ: Եվ իզուր չէ, որ նրա բոլոր մասերը շատ օգտակար են, հագեցած հակաօքսիդանտներով և եթերային յուղերով, և դրականորեն են ազդում մարդու օրգանիզմի վրա։
Սամիթը ցանկացած ձևով ունի շատ ուժեղ հակաբակտերիային հատկություններ, իսկ չոր սերմերի հիման վրա յուղը արդյունավետ է ստաֆիլակոկի և բազմաթիվ այլ մանրէների և վիրուսների դեմ։
Կարևոր է․ ձմռանը պատուհանագոգին սամիթ աճեցնելը այնքան էլ դժվար չէ, սակայն այն կարելի է հեշտորեն գտնել նաև խանութներում։
